Էդուարդ Մուրզաև
Էդուարդ Մուրզաև ռուս.՝ Эдуард Макарович Мурзаев | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19 (հունիսի 1), 1908 Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 1, 1998 (90 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Աշխարհագրության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | տեղանվաբանություն, աշխարհագրության պատմություն և Հնէաաշխարհագրություն |
Անդամակցություն | Լեոպոլդինա և Mongolian Academy of Sciences? |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբնապահպանության ֆակուլտետ (1930) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1949) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2][3] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Էդուարդ Մակարի Մուրզաև (մայիսի 19 (հունիսի 1), 1908, Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 1, 1998, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային ֆիզիկաաշխարհագրագետ, տեղանունաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1956), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի ակադեմիկոս (1961), Մոնղոլիայի ԳԱ պատվավոր պրոֆեսոր (1961), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1970)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1948 թվականի Մոնղոլիայի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ 1931 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստիտուտում։ ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան արշավախմբի կազմում զբաղվել է Արագածի ուսումնասիրությամբ։ Մասնակցել է Միջին և Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի, Վիետնամի արշավախմբերին։ Հիմնական աշխատությունները վերաբերում են չորային տերիտորիաների լանդշաֆտների զարգացման պատմությանը, երկրագրությանը, աշխարհագրական տեղանունների ծագմանը, Ասիայի ժողովուրդների աշխարհագրական տերմինաբանության և աշխարհագրական հետազոտությունների պատմությանը։ Խմբագրել և մեկնաբանել է Լ․ Բերգի, Ն․ Պրժևալսկու և Պ․ Կոզլովի աշխատությունները[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Ն․ Պրժևալսկու անվան ոսկե (1947) և Ա․ Հումբոլդտի անվան (1959) մեդալներով, 2 շքանշանով, մոնղոլական «Բևեռային աստղ» շքանշանով։ Ստալինյան (1951) և ԽՍՀՄ ԳԱ Նախագահության Վ․ Օբրուչևի անվան մրցանակներ (1963)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Мурзаев Эдуард Макарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Էդուարդ Մակարի Մուրզաև (Ծննդյան 60-ամյակին)(չաշխատող հղում)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 98)։ |
- Հունիսի 1 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ աշխարհագրագետներ
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ խորհրդային ֆիզիկա-աշխարհագրագետներ
- Հայ տեղանունաբաններ