Էդուարդո Ֆաբինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդո Ֆաբինի
Eduardo Fabini.jpg
Ծնվել էմայիսի 18, 1882(1882-05-18)
Solís de Mataojo, Lavalleja Department, Ուրուգվայ
ԵրկիրFlag of Uruguay.svg Ուրուգվայ
Մահացել էմայիսի 17, 1950(1950-05-17)[1] (67 տարեկանում)
Մոնտեվիդեո, Ուրուգվայ[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և ուսուցիչ
Գործիքներջութակ և դաշնամուր

Էդուարդո Ֆաբինի (իսպ.՝ Eduardo Fabini) (մայիսի 18, 1882(1882-05-18), Solís de Mataojo, Lavalleja Department, Ուրուգվայ - մայիսի 17, 1950(1950-05-17)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[2]), ուրուգվայցի կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ: Համարվում է Ուրուգվայի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուրադո Ֆաբինին ծնվել է 1882 թվականի մայիսի 18-ին ուրուգվայական Լավալեխա դեպարտամենտի Սոլիս դե Մատաոխո գյուղում՝ իտալացի փախստականներ Խուան Ֆաբինիի և Անտոնիա Բիանկայի ընտանիքում:

Ֆաբինիի մոտ երաժշտական ունակություններն իհայտ եկան բավականին վաղ տարիքում: Դեռևս 4 տարեկան հասակում նրա ամենասիրած խաղալիքը ակորդեոնն էր: Վեց տարեկան հասակում բոլորը հիանում էին նրա նվագով. երեխան անգերազանցելի նվագում էր ֆիսհարմոն: Այդ ժամանակ էլ սկսեց սովորել ջութակ նվագել: Երաժշտական կրթությունը Էդուարդոն շարունակում է Մոնտեվիդեոյի «Լա Լիրա» կոնսերվատորիայում:

1899 թվականին Էդուրադո Ֆաբինին գրանտ է ստանում ու ուսումը շարունակում է Եվրոպայում: Նա ընդունվեց Բրյուսելի կոնսերվատորիան, որտեղ Ս. Թոմսոնի մոտ ուսանեց ջութակ: Կոնսերվատորիան ավարտեց գերազանցությամբ և ստացավ առաջին մրցանակը որպես լավագույն ջութակահար:

1903 թվականին ավարտում է Եվրոպայում կրթությունն ու վերադառնում հայրենիք՝ Ուրուգվայ: Որպես մենակատար սկսում է ելույթ ունենալ Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում:

1905-1907 թվականներին Ֆաբինին ապրել և աշխատել է Իսպանիայում: Հետ է վերադառնում Մոնտեվիդեո 1907 թվականին և լծվում Ուրուգվայի ազգային կոնսերվատորիա ստեղծելու գործին:

Որպես ջութակահար բազմաթիվ անգամներ հյուրախաղերով հանդես է գալիս Լատինական Ամերիկայի երկրներում և ԱՄՆ-ում: Սկսած 1923 թվականից դառնում է Ուրուգվայի ազգային կոնսերվատորիայի ջութակի պրոֆեսոր:

Մահանում է մայրաքաղաք Մոնտեվիդեոյում սրտի կանգից:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մբուրուկույա» (1933)
  • «Մոգերի առավոտը» (1937)

Սիմֆոնիկ պոեմներ օրկեստրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դաշտերում» (1911)
  • «Սեյբոս կղզին» (1926)
  • «Առու»
  • «Դաշտային ծաղիկներ»
  • «Ռանչո»
  • «Հին հայրենիք»
  • «Մելգա» (1930)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Латинская Америка», том 2, изд. «Советская энциклопедия», Москва, 1982, стр.520
  • Ахундов П. А. Фабини Э. // Музыкальная энциклопедия / под ред. Келдыш, Юрий Всеволодович. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1981. — Т. 5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]