Էդիթ Բալանտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Բալանտայն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1922(1922-12-10) (101 տարեկան)
ԾննդավայրԿռնով
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Կանադա
Մասնագիտությունհակապատերազմային ակտիվիստ
ԱշխատավայրWILPF Nigeria?
Պարգևներ և
մրցանակներ

Էդիթ Մյուլլեր Բալանտայն (անգլ.՝ Edith Ballantyne, դեկտեմբերի 10, 1922(1922-12-10), Կռնով), Չեխիայի և Կանադայի քաղաքացի, որը 1969 թվականից եղել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության (Women's International League for Peace and Freedom, WILPF) անդամ։ Այդ ժամանակից նա դարձել է միջազգային կազմակերպության քարտուղարը, որը տեղակայված էր Ժնևում (Շվեյցարիա) և ծառայել այնտեղ քսաներեք տարի։ 1992-1998 թվականներին նա եղել է կազմակերպության միջազգային նախագահը։ 1995 թվականին արժանացել է Ինդիրա Գանդիի խաղաղության մրցանակին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Մյուլլերը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 10-ին, Չեխական Սիլեզիայի Կռնով քաղաքում՝ Ռոզա և Ալոիս Մյուլլերների ընտանիքում։ Մեծացել է Չեխոսլովակիայում մինչև 1938 թվականի Սուդետների ճգնաժամը։ Ընտանիքն սկզբում փախել է Անգլիա, իսկ 1939 թվականին հասել է Կանադա, որտեղ նրանք տեղավորվել են Կանադայի խաղաղօվկիանոսյան երկաթուղային ընկերությունում Բրիտանական Կոլումբիայում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Ընտանիքին աջակցելու հնարավորություն չունենալով՝ Էդիթ Մյուլլերը 1941 թվականին տեղափոխվել է Տորոնտո, որտեղ գտել է տնային ծառայողի աշխատանք։ Քանի որ նա չէր կարողանում խոսել անգլերեն, այդ լեզուն նրան սովորեցրել են Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության կամավորները, որոնք հետևում էին Բոհեմիայի փախստականներին և փորձում օգնել նրանց փոխելու կյանքը Կանադայում։ Միությանը միանալով՝ Մյուլլերը նրանց խաղաղասիրական և մարդու իրավունքների գաղափարների մեջ ոգեշնչում է գտել, սակայն խմբի հետ կապը կորցրել է, երբ 1945 թվականին տեղափոխվել է Մոնրեալ։ 1948 թվականի հուլիսին Մյուլլերն ամուսնացել է Քեմփբել Բալանտայնի հետ, որը Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատակից էր, ապա ավելի ուշ այդ թվականին տեղափոխվել են Ժնև[1][2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիա ժամանելուն պես Բալանտայնը սկսել է աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունի հրապարակումների բաժնում որպես փոխտնօրեն։ Հինգ տարի անց նա թողել է պաշտոնը՝ խնամելու զույգի չորս երեխաներին։ Քսան տարի Ժնևում ապրելուց հետո նա հայտնաբերել է, որ Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության կենտրոնական գրասենյակը գտնվում էր այնտեղ և կամավոր աշխատել է այնտեղ 1968 թվականին։ Հաջորդ տարի նա դարձել է կազմակերպության գլխավոր քարտուղարը[1][2] և ընդունվել է լրիվ դրույքով աշխատանքի՝ ՄԱԿ-ի հետ փոխգործակցության բարելավման ուղղությամբ[4]։ 1970 թվականին նա մասնակցել է Նյու Դելիում կայացած WILPF-ի տասնութերորդ համագումարին, որը մեծ ազդեցություն է ունեցել ազատության և խաղաղության հավասարակշռման նրա տեսակետի վրա։ Նա խոստովանել է, որ եթե հակամարտությունը լուծելու խաղաղ միջոցները սպառված են, ապա պետք է հասկանալու միջոցներ լինեն, որ ճնշվածները կարող են դիմել բռնության, և անդամները կարող են աջակցել բռնության չկիրառմանը՝ առանց դատապարտելու շահագործվողներին, որոնք կարծում են, որ այլ տարբերակներ չկան[5]։ Հանդիպմանը հաջորդած բանավեճերը հանգեցրել են մի բանաձևի, որ պացիֆիզմի իդեալիստական ձգտումը չի կարող փոխարինել այն ճանաչմանը, որ խաղաղության վերջնական նպատակը մարդկանց թույլ տալն է հասնել իրենց ազատագրմանը և ազատ ապրելուն[6]։ 1972 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի հետ WILPF-ի աշխատանքների համակարգողը[7]։ 1975 թվականին նրա հնդկական ուղևորությանը հետևել է դիտորդական խումբը, որը շրջագայել է Մերձավոր Արևելքով, ինչը դրդել է Բալանտայնին առաջարկել, որ WILPF-ն ճնշում գործադրի հակամարտության կողմերի միջև երկխոսության շարունակման համար, բայց չեզոք մնա այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են բռնությունը և մարդու իրավունքների խախտումները, որոնք առաջացել են, ավելի շուտ, քան առաջացրել է կոնֆլիկտ[8]։ Նա կարծում էր, որ WILPF-ի դերը երկու կողմերին էլ խրախուսելն է գտնել խաղաղ միջոցներ՝ գոյակցելու համար՝ առանց կենտրոնանալու, թե ով է մեղավոր իրավիճակի կամ առաջնայնության համար[9][10]։

1976 թվականին Բալանտայնը ընտրվել է ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի ղեկավարի պաշտոնում[11] և զբաղեցրել նրա նախագահի պաշտոնը հաջորդ վեց տարիների ընթացքում[12]։ Որպես խաղաղության ակտիվիստների խմբի առաջին ներկայացուցիչը, որ զբաղեցրել է այդ պաշտոնը, նա բացել է զինաթափման նպատակների հետապնդման դռները[11][13]։ Երբ 1980 թվականին Կոպենհագենում տեղի է ունեցել Կանանց հարցերով համաշխարհային համաժողովը, Բալանտայնը եղլե է ՀԿ-ների ֆորումի ծրագրերի մշակման նախագահ՝ ապահովելով, որ տարբեր սեմինարների քննարկումներում մեծ շեշտադրում լինի խաղաղության և զինաթափման վրա[14][15]։ Նա կազմակերպել է է երկու կազմակերպչական կոմիտե՝ մեկը Ժնևում, իսկ մյուսը՝ Նյու Յորքում[16]։ Հաջորդ տարի նա օգնել է մշակել «Եվրոպայի կանայք՝ հանուն խաղաղության» համաժողովը, որի նպատակն էր միավորել ակտիվիստներին և ֆեմինիստներին՝ ուսումնասիրելու սպառազինությունների մրցավազքը խթանող վախերը և մշակելու ծրագրեր խաղաղ բանակցությունների զարգացումների մշտադիտարկման համար[17]։ 1983 թվականին Բալանտայնը 10 հազար կանանց թվում էր, որոնք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել են գեներալների հետ՝ բողոքելու Եվրոպայում նոր հրթիռների տեղակայման դեմ[18]։ Հրթիռները տեղակայվել են՝ չնայած բողոքներին, և դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ը ներխուժել է Գրենադա։ Contra պատերազմում ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածության հետ մեկտեղ Բալանտայնը 1984 թվականին Լիսաբոնում Ադոլֆո Պերես Էսկիվելի հետ նախագահել է «Կենտրոնական Ամերիկայում Նիկարագուայի և խաղաղության միջազգային կոնֆերանսը»` քննարկելու սպառազինությունների աճող մրցավազքը[19]։ Նրա մոտեցումը՝ խաղաղության հասնելու երկու հիմնական ռազմավարություններին հետևելու և այն կազմակերպություններին աջակցելու վրա, որոնք հրաժարվում էին ընդունել ավանդական ռազմավարությունները, դարձել են WILPF քաղաքականության հիմքը՝ խաղաղության ակտիվությանն աջակցելու համար երկկողմանի մոտեցում ընդունելու համար[16]։

Բալանտայնը 1985 թվականին կրկին զբաղեցրել է Նայրոբիում կայանալիք Կանանց համաշխարհային համաժողովի ՀԿ-ների ֆորումի պլանավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ «Խաղաղության վրանը»՝ գաղափար, որն առաջ էր քաշել Բալանտայնը, տեղադրվել է Նայրոբիի համալսարանի սիզամարգերում և դարձել համաժողովի առանցքային կետը։ Վրանում անցկացվում էին ամենօրյա նիստեր, որտեղ կանայք քննարկում էին պատերազմի ազդեցությունը կանանց և երեխաների վրա[20][21][22]։ 1992 թվականին Բալանտայնը դարձել է WILPF-ի միջազգային նախագահը և եղել այդ պաշտոնում հաջորդ վեց տարիների ընթացքում[1][23]։ 1995 թվականին նա արժանացել է Գանդիի խաղաղության մրցանակին[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Cassigneul, 2014
  2. 2,0 2,1 Ruby, 2012
  3. Foster, 1989, էջեր 155–156
  4. Foster, 1989, էջ 156
  5. Foster, 1989, էջեր 61–63
  6. Foster, 1989, էջ 64
  7. Foster, 1989, էջ 104
  8. Foster, 1989, էջեր 79–80
  9. Foster, 1989, էջ 82
  10. Confortini, 2012, էջ 106
  11. 11,0 11,1 Foster, 1989, էջեր 77–78
  12. Foster, 1989, էջ 159
  13. Winslow, 1995, էջ 145
  14. Foster, 1989, էջ 79
  15. Winslow, 1995, էջեր 144–145
  16. 16,0 16,1 Confortini, 2012, էջ 124
  17. Foster, 1989, էջեր 84–85
  18. Foster, 1989, էջ 92
  19. Foster, 1989, էջ 93
  20. Foster, 1989, էջեր 95–97
  21. Winslow, 1995, էջ 147
  22. Confortini, 2012, էջեր 126–128
  23. Ford, 2015
  24. Mathai, John, էջ 83

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cassigneul, B., ed. (2014 թ․ մարտի 27). «Edith Ballantyne». WILPF France (French). Paris, France: International Women's League for Peace and Freedom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Confortini, Catia Cecilia (2012). Intelligent Compassion: Feminist Critical Methodology in the Women's International League for Peace and Freedom. New York City, New York: Oxford University Press USA. ISBN 978-0-19-984523-1.
  • Foster, Catherine (1989). Women for all Seasons: The Story of the Women's International League for Peace and Freedom. Athens, Georgia: University of Georgia Press. ISBN 0-8203-1147-2.
  • Ford, Liz (2015 թ․ ապրիլի 27). «Centenary stand: female activists head for The Hague to set a new peace agenda». The Guardian (անգլերեն). London, England. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  • Mathai, Mundackal Paulose; John, M. S.; Joseph, Siby K. (2002). Meditations on Gandhi: A Ravindra Varma Festschrift. New Delhi, India: Concept Publishing Company. ISBN 978-81-7022-961-2.
  • Ruby, Felicity (2012 թ․ դեկտեմբերի 11). «Happy Birthday Edith Ballantyne». WILPF (անգլերեն). Geneva, Switzerland: Women's International League for Peace and Freedom. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  • Winslow, Anne (1995). Women, politics, and the United Nations (1st ed.). Westport, Connecticut: Greenwood Press. ISBN 0-313-29522-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]