Էդգար Քերետ
Էդգար Քերետ אתגר קרת | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1967[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, դրամատուրգ, մանկավարժ, կինոռեժիսոր, բանաստեղծ և դերասան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Միջազգային գրական ծրագիր, Թել Ավիվի համալսարան, Hebrew University Secondary School? և Ohel Shem? |
Ուշագրավ աշխատանքներ | Kneller's Happy Campers? |
Աշխատավայր | Բեն-Գուրիոնի համալսարան և Թել Ավիվի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Շիրա Գեֆֆեն |
Զավակներ | Lev Keret? |
![]() | |
Կայք | etgarkeret.com |
![]() |
Էդգար Քերետ (եբրայերեն՝ אתגר קרת, օգոստոսի 20, 1967[1][2][3][…], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[4]), իսրայելացի գրող։ Հիմնականում կարճ պատմվածքների հեղինակ է, հեղինակում է նաև սցենարներ, բանաստեղծություններ, պիեսներ և կոմիքսներ։ Գրում է եբրայերեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Ռամատ Գանում, (Իսրայել) Հոլոքոստ վերապրած, Լեհաստանից Իսրայել տեղափոխված[5] Էֆրաիմ և Օրենա Քերետների ընտանիքում[6]։ Ապրում է Թել Ավիվում։ Ամուսնացած է դերասանուհի Շիրե Գեֆֆենի հետ, ունի մեկ որդի։ Դասավանդում է Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան համալսարանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդգար Քերետի ստեղծահգործությունները բնութագրվում են հետմոդեռնիստական, հաճախ հենված աբսուրդի և հեգնանքի վրա։ Նրա լեզուն պարզ է, մոտիկ խոսակցականին և չի խորշում սլենգից։ Հիմնական ժանրը, որում աշխատում է Քերետը, կարճ պատմվածքն է։ Պատմողը կողմնակի դիտորդին բնորոշ դիրքորոշում ունի, հաճախ անհաջողակ պարզ երեխայի դիրքորոշում։ Նրա պատմվածքների աշխարհը հաճախ և՛ ֆանտաստիկ է, և՛ առօրյա։ Էդգար Քերետը ազդել է առավել երիտասարդ իսրաելցի գրողների ստեղծագործության վրա։ Նրա շնորհիվ բարձրացել է կարճ պատմվածքի ժողովրդականությունը Իսրայելի գրականությունում։
Էդգար Քերետի առաջին ստեղծագործությունը 1992 թվականին հրատարակված «Խողովակներ» գիրքն էր։ Ընդհանուր առմամբ թողարկել է պատմվածքների չորս ժողովածու, երեխաների համար կոմիքսների երկու գիրք։ Նրա «Սիրենա» պատմվածքը ներառվել է դպրոցական գրականության ծրագրի մեջ։ Իսրայելի ամենօրյա «Էդիոտ Ահրոնոտ» թերթը Քերետի «Կարոտ առ Քիսինջեր» գիրքը անվանել է Իսրայելի եբրայերեն գրականության ամենանշանակալի 50 ստեղծագործություններից մեկը։ Նրա ստեղծագործույթւնները թարգմանվել են 20-ից ավելի լեզուներով[7]։
Կինո, հեռուստատեսություն, թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Էդգար Քերետը իր «Էնտեբե գործողություն» մյուզիքլի համար ստացել է Ակկո թատերական փառատոնի առաջին մրցանակը։ Նա գրել է «Կամերային կվինտետ» սատիրական հեռուստահաղորդման մի քանի սեզոնների և բազմաթիվ կարժամետրաժ ֆիլմերի սցենարներ։ Նրանցից «Որդերի թագուհին» (Skin Deep) ստացել է Իսրայելի կինոակադեմիայի կինոմրցանակը և գրավել Մյունխենի կինոդպրոցների փառատոնի առաջին տեղը։ Քերետի պատմվածքի հիման վրա նկարանվել է սև ռոմանտիկ «Ինքնասպանները։ Սիրո պատմություն» կինոկատակերգությունը[8] (2006), որը տարբեր կինոփառատոներում գրավել է 9 մրցանակ։ Քերետը 2007 թվականին իր կնոջ հետ նկարահանել է «Մեդուզաներ» կինոնկարը[9], որը Կաննի կինոփառատոնում շահել է «Ոսկե կինոխցիկ» մրցանակը։ 2009 թվականին ըստ Քենետի սցենարի էկրան է բարձրացել իսրայելա-ավստրալիական համատեղ լիամետրաժ «9,99$» մուլտֆիլմը[10],։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ Michael Gluzman, Naomi Seidman (սեպտեմբերի 1, 1996)։ Israel: a traveler's literary companion։ Whereabouts Press։ էջ 233։ ISBN 978-1-883513-03-0։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011
- ↑ [1]
- ↑ Jaggi Maya (մարտի 17, 2007)։ «Life at a louder volume»։ The Guardian (London)։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011
- ↑ Страница автора на сайте Institute for theգրողների Translation of Hebrew Literature Archived 2008-06-24 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ «Самоубийцы: История Любви» на IMDB (անգլ.)
- ↑ «Медузы» на IMDB (անգլ.)
- ↑ «9.99$» на IMDB (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատմվածքներ Լինոր Գորալիկի և Մարյան Բելենկու թարգմանությամբ Archived 2014-11-14 at the Wayback Machine. (ռուս.)
- Журнальный Зал | «НЛО» 2003, № 64 | Երկու պատմվածք (ռուս.)
- Էդգար Քերետի հակասյուժեները (ռուս.)
- Տեղեկություն «9.99$» կինոնկարի մասին Archived 2016-03-04 at the Wayback Machine. (ռուս.)
- Վերա Օստրոգորսկու թարգմանությամբ(չաշխատող հղում) (ռուս.)
- Рецензия на сборник «Дни, как сегодня» в журнале «Народ Книги в мире книг» (ռուս.)
- Эссе о творчестве Этгара Керета в журнале «Народ Книги в мире книг» (ռուս.)
- Неожиданные откровения Этгара Керета (ռուս.)
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թել Ավիվի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հրեա գրողներ
- Մանկավարժներ
- Հրեա բանաստեղծներ
- Իսրայելցի գրողներ
- Իսրայելցի սցենարիստներ
- Իսրայելցի կինոռեժիսորներ
- Իսրայելացի դերասաններ
- Իսրայելցի մանկագիրներ