Զիլքալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիլքալե
Նկարագրություն
Տեսակկառույց, ֆորտիֆիկացիա և տեսարժան վայր
ՏեղագրությունՉամլըհեմշին
Վարչական միավորՉամլըհեմշին
Երկիր Թուրքիա
Քարտեզ
Քարտեզ
 Zilkale Վիքիպահեստում

Զիլքալե կամ Զիլ Քալե (Զիլ կամ Ներքին ամրոց, թուրք.` Zilkale), միջնադարյան բերդամրոց Թուրքիայում։ Գտնվում է Սևծովյան տարածաշրջանի Ռիզեի մարզում, Չամլըհեմշին (Ներքին Վիժե) ավանի շրջանում` Քաջքարից սկիզբ առնող Ֆըրթընա գետի հովտում (Փոթորկոտ հովիտ) և հանդիսանում է պատմական հուշարձան։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հավանաբար կառուցվել է 14-15-րդ դարերում, Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում, 1130 մ բարձրություն ունեցող ժայռաբլրի վրա, որտեղից երևում է բազմաթիվ հինավուրց կամուրջներով, ջրվեժներով, կտրուկ զառիթափերով և հարուստ բուսականությամբ գետահովիտը։ Ամրոցը կազմված է արտաքին պատերից, միջնապատերից և ներքին դղյակից, որտեղ առկա են նախկին բնակելի շինությունները, ժամատունը և գլխավոր աշտարակը։

Համաձայն բրիտանացի բյուզանդագետ Էնթոնի Բրայերի, ժամատունը հայկական է և կառուցվել է Տրապիզոնի կայսրության ժամանակներում, համշենահայերի կողմից` տեղի իշխան Առաքելի համար[1]։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում, Զիլքալեն հիմնականում ծառայել է ռազմական նպատակների համար։

Զիլքալեի մասին իրենց աշխատություններում տեղեկություններ են հայտնել հայ աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը և պատմաբան Մինաս Բժշկյանը։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն ստուգաբանվում է թուրքերեն «զիլ»` զանգ, ղողանջ և «քալե»` դղյակ, ամրոց բառերով։ Շրջանառվում է նաև անվան պարսկերեն «զիր»` ներքին և թուրքերեն «քալե»` դղյակ, ամրոց տարբերակը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. According to Anthony Bryer, it is an Armenian chapel and built for Empire of Trebizond for local Lord of Hamshenis, Arhakel. BRYER A. & WINFIELD D. (1985), Byzantine Monuments and Topography of the Pontos. Dumbarton Oaks Centre Studies. 2 vol. Washington p. 348
  2. BRYER A. & WINFIELD D. (1985), Byzantine Monuments and Topography of the Pontos. Dumbarton Oaks Center Studies. 2 vol. Washington.