Ֆըրթընա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆըրթընա
Բնութագիր
Երկարություն68 կմ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԹուրքիա
ԵրկրամասԼազիստան, Համշեն

Ֆըրթընա (նաև՝ Ֆուրթունա, Փորդանիս, Ֆորթանա, Ֆուրտունա, Բյույուք-դերե, թուրքերեն՝ Fırtına Deresi), գետ Սև ծովի ավազանում, Լազիստանում և Համշենում[1]։ Սկիզբ է առնում Խաղտյաց լեռների հյուսիս-արևելյան հատվածի Քաջքար (Կաճկաքար) լեռան հյուսիս-արևելյան լանջերից, աջից միանալով Համշենի գետին, Ադինայից արևելք, Արտաշեն գյուղի մոտ թափվում է Սև ծովը։ Հնում կոչվել է Փորդանիս։ Գետի անունով երբեմն Համշենի գետի ստորին հոսանքը անվանել են Ֆորթանա։ Հաճախ հորդանալով՝ գետը հեղեղում է իր ափերը, դրա համար էլ կոչել են Ֆորթունա, որը նշանակում է «բուք»։ Կովկասի 5-վերստանոց քարտեզում նշանակված է Բոյուքդարա ձևով և նույնացվում է վերջինիս հետ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Reise im Pontischen Gebirge und Turkischen Armenien, Wanderungen im Oriente II», K. Koch, Weimar, 1846, 80, pp. XVI+468, Map of Rize (Ռիզեի շրջանի վարչական բաժանման քարտեզ), Turkey, 2006
  2. «Հայ Բագրատունիների տերությունը (885-908 թթ․)», Արման Եղիազարյան, ԵՊՀ հրատ․ Երևան, 2011, էջ 167-169, 171-174.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 528 — 916 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Բագրատունիների տերությունը (885-908 թթ․)», Արման Եղիազարյան, ԵՊՀ հրատ․ Երևան, 2011, էջ 167-169, 171-174.
  • «Reise im Pontischen Gebirge und Turkischen Armenien, Wanderungen im Oriente II», K. Koch, Weimar, 1846, 80, pp. XVI+468, Map of Rize (Ռիզեի շրջանի վարչական բաժանման քարտեզ), Turkey, 2006