Արդեշեն
| Քաղաք | ||
|---|---|---|
| Արդեշեն | ||
| 41°11′22″N 40°59′37″E / 41.18944°N 40.99361°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Ռիզեի մարզ | |
| Համայնք | Ռիզեի մարզ | |
| Քաղաքապետ | Իլյաս Մեմիշ | |
| Մակերես | 743 կմ² | |
| Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
| Բնակչություն | 40,700[1] մարդ (2011) | |
| Խտություն | 54.78 մարդ/կմ² | |
| Ազգային կազմ | թուրքեր, լազեր, համշենահայեր | |
| Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
| Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 464 | |
| Փոստային ինդեքս | 53400 | |
| Փոստային դասիչ | 53400 | |
| Ավտոմոբիլային կոդ | 53 | |
| Պաշտոնական կայք | ardesen.gov.tr | |
|
| ||
Արդեշեն (թուրքերեն՝ Ardeşen, հայերեն՝ Արտաշեն ), քաղաք Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, Ռիզեի մարզում։ 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 40 700 մարդ։ Քաղաքը գտնվում է Ռիզեից 48 կիլոմետր հեռավորության վրա։
Եղել է գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Լազիստանի գավառում։ Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը առաջացել է իշխան Համշեն Մարտիրոսի որդու Արտաշեսի անունից[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում այս տարածքը մտել է Հռոմեական կայսրության, Մեծ Հայքի, Բյուզանդական կայսրության և Տրապիզոնի կայսրության տարածքումներում։ 1461 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, քաղաքը անցել է Օսմանյան կայսրության կազմը։ 1578 թվականին Արդեշենի հայ բնակչությունը իսլամացվել է[2]։ 1916 թվականի հունվարի 15-ից 1918 թվականի մարտի 11-ը, քաղաքը եղել է ռուսական բանակի վերահսկողության ներքո։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեշեն շրջանը արևելքից սահմանակից է Ֆընդըքլըին, հարավից՝ Արդվինի մարզին, արևմուտքից՝ Չամլըհեշմին և Փազար շրջաններին։ Հյուսիսում ափերը ողողում են Սև ծովի ջրերը։ Ափագծի երկարությունը կազմում է 10 կիլոմետր։ Հարավային սահմանը անցնում է Արևելապոնտական լեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 14-15 °C:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեշենում հիմնականում մշակում են թեյ։ Թեյի պլանտացիաները կազմում են շրջանի 10,55%-ը։ Բացի թեյից աճեցվում է նաև եգիպտացորեն, լոբի, կարտոֆիլ, կաղամբ, պնդուկ, կիվի և մանդարին։ Բնակչության շրջանում մեծապես տարածված է անասնապահությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OracleAS Reports Services - Servlet
- 1 2 Манасян М.Г. Армяне Причерноморья. Москва — Ереван, 1990, с.38
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդեշեն» հոդվածին։ |
| ||||||
