Արդեշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Արդեշեն
թուրք.՝ Ardeşen, հայ․՝ Արտաշեն
Ardeşen, Lazistan არტაშენი, ლაზეთი.jpg
Կոորդինատներ: 41°11′22″ հս․ լ. 40°59′37″ ավ. ե. / 41.18944° հս․. լ. 40.99361° ավ. ե. / 41.18944; 40.99361
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՌիզեի նահանգ
ՔաղաքապետԻլյաս Մեմիշ
Մակերես743 կմ²
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն40,700[1] մարդ (2011)
Խտություն54.78 մարդ/կմ²
Ազգային կազմթուրքեր, լազեր, համշենահայեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ464
Փոստային ինդեքս53400
Փոստային ինդեքսներ53400
Ավտոմոբիլային կոդ53
Պաշտոնական կայքardesen.gov.tr
##Արդեշեն (Թուրքիա)
Red pog.png

Արդեշեն (թուրք.՝ Ardeşen, հայ․՝ Արտաշեն), քաղաք Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, Ռիզեի նահանգում: 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 40 700 մարդ: Քաղաքը գտնվում է Ռիզեից 48 կիլոմետր հեռավորության վրա:

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը առաջացել է իշխան Համշեն Մարտիրոսի որդու Արտաշեսի անունից[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում այս տարածքը մտել է Հռոմեական կայսրության, Մեծ Հայքի, Բյուզանդական կայսրության և Տրապիզոնի կայսրության տարածքումներում: 1461 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, քաղաքը անցել է Օսմանյան կայսրության կազմը: 1578 թվականին Արդեշենի հայ բնակչությունը իսլամացվել է[2]: 1916 թվականի հունվարի 15-ից 1918 թվականի մարտի 11-ը, քաղաքը եղել է ռուսական բանակի վերահսկողության ներքո:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեշեն շրջանը արևելքից սահմանակից է Ֆընդըքլըին, հարավից՝ Արդվինի նահանգին, արևմուտքից՝ Չամլըհեշմին և Փազար շրջաններին: Հյուսիսում ափերը ողողում են Սև ծովի ջրերը: Ափագծի երկարությունը կազմում է 10 կիլոմետր: Հարավային սահմանը անցնում է Արևելապոնտական լեռներով: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 14-15 °C:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեշենում հիմնականում մշակում են թեյ: Թեյի պլանտացիաները կազմում են շրջանի 10,55%-ը: Բացի թեյից աճեցվում է նաև եգիպտացորեն, լոբի, կարտոֆիլ, կաղամբ, պնդուկ, կիվի և մանդարին: Բնակչության շրջանում մեծապես տարածված է անասնապահությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OracleAS Reports Services - Servlet
  2. 2,0 2,1 Манасян М.Г. Армяне Причерноморья. Москва — Ереван, 1990, с.38