Զիգֆրիդ Բեռնֆելդ
Զիգֆրիդ Բեռնֆելդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1892[1][2] |
Ծննդավայր | Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | ապրիլի 2, 1953[1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | հոգեվերլուծաբան, դաստիարակ և հոգեբան |
Երեխաներ | Rosemarie Ostwald? |
![]() |
Զիգֆրիդ Բեռնֆելդ (մայիսի 7, 1892[1][2], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 2, 1953[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի հոգեբան, հոգեվերլուծաբան, այսպես կոչված «նոր ուսման» պիոներներից մեկը։
Ուսանողության տարիներին դարձավ հոգեվերլուծական շարժման անդամ, եղել է Վիեննայի հոգեվերլուծական հասարակության անդամներից։ 1922-1925 թվականներին կիրառել է հոգեվերլուծության Վիեննայում, 1925-1932 թվականներին՝ Բեռլինի հոգեվերլուծական ինստիտուտում։ Վերադարձել է Վիեննա, ապա գնացել է Մենթոն, որտեղ ապրել է մինչև 1936 թվականը։ Հետո վերջնականապես արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյում։
Բեռնֆելդը հայտնի է հոգեվերլուծության և ուսուցման տեսության միջև կապի, կրթության կարևորության, սոցիալական փոփոխությունների և անհավասարությունների մասին ուսումնասիրության միջոցով։ Եղել է «ֆրեյդոմարքսիզմ»-ի առաջին կողմնակիցներից, զարգացրել է տեսություններ վերաբերվող հոգեվերլուծության և սոցիալիզմի կապի հետ։ 1917-1921 թվականներին գլխավորել է Zionistischen Zentralrat für West-Österreich-ը, 1919 թվականից՝ Kinderheim Baumgarten-ը, որը կազմակերպություն էր, որ զբաղվում էր Լեհաստանի անօթևան հրեա երեխաներով։
Զիգֆրիդ Բեռնֆելդը նորածնի հոգեբանության մասին «Psychologie des Säuglings» աշխատության հեղինակն է, 1925 թվականին հրապարակել է իր «Sisyphos» տեսությունը։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- International Dictionary of Psychoanalysis. Alain de Mijolla (red.) s. 168–170 ISBN 0-02-865994-5
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 2 մահեր
- 1953 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի հոգեբաններ
- Ավստրիացի հոգեբույժներ
- Ավստրիացի մանկավարժներ
- Ուկրաինայի հրեաներ
- Հրեա հոգեբույժներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին