Զենաիդա Պալլի
Զենաիդա Պալլի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1919[1] Սորոկի, Soroca County, Ռումինիայի թագավորություն |
Երկիր | Ռումինիա |
Մահացել է | հունիսի 26, 1997 (78 տարեկան) Սաարբրյուքեն, Գերմանիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Zenaida Pally Վիքիպահեստում |
Զենաիդա Պալլի (ռումիներեն՝ Zenaida Pally, հունիսի 10, 1919[1], Սորոկի, Soroca County, Ռումինիայի թագավորություն - հունիսի 26, 1997, Սաարբրյուքեն, Գերմանիա), ռումին երգչուհի (մեցցո-սոպրանո), Ռումինիայի ժողովրդական արտիստուհի (1962)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիայի մեներգեցողության և դաշնամուրի դասարանները, դարձել տեղի օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի։ Օժտված է թավշյա տեմբրի հնչեղ ձայնով։
1950-1960-ական թվականներին համարվել է Կարմենի (Բիզեի «Կարմեն») դերերգի լավագույն կատարողներից մեկը Եվրոպայում։ Մյուս դերերգերից են՝ Սֆինքս (Էնեսկուի «Էդիպ»), Սմարանդա (Գ․ Դումիտրեսկուի «Ապստամբություն»), Վանյա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Ազուչենա, Ամներիս (Վերդիի «Տրուբադուր», «Աիդա»), Ադալժիզա (Բելլինիի «Նորմա»)։
Հանդես է եկել նաև համերգներով։ Հյուրախաղերով եղել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մասնակցել Երևանի օպերայի և բալետի թատրոնի մի շարք ներկայացումների, ունեցել մենահամերգներ։
Արժանացել է Ռումինիայի պետական մրցանակի (1954)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Палли Зенаида // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 85)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենաիդա Պալլի» հոդվածին։ |
|