Ետադարձ տիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ետադարձ տիֆ
Տեսակհիվանդություն[1] և վարակիչ հիվանդություն[2]
Ենթադասառաջնային բակտերիալ վարակիչ հիվանդություն[1], բորելիոզ և բակտերիալ հիվանդություն[2]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
MedlinePlus001350
MeSHIDD012061 և D012061
Disease OntologyDOID:13034 և DOID:13034
Relapsing fever Վիքիպահեստում

Ետադարձ տիֆ, սուր վարակիչ հիվանդություն, որի կլինիկական ընթացքը բնորոշվում է պարբերաբար կրկնվող տենդային նոպաներով և միջնոպային անտենդ շրջաններով։ Տարբերում են ոջլային կամ համաճարակային և տզային կամ տեղաճարակային ետադարձ տիֆ։

Ոջլային ետադարձ տիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոջլային ետադարձ տիֆը հաճախ հանդիպում է պատերազմների, սովի, ոջլոտության և գաղթի ժամաևակ։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով այժմ ոջլային ետադարձ տիֆ գրանցվում է Հյուսիսային Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներում։ ՍՍՀՄ-ում (այժմ գոյություն չունի) այն լրիվ վերացել Է։ Հայաստանում ոջլային Ետադարձ տիֆի համաճարակներ են բռնկվել 1917—1918—1919-ին։ Ոջլային Ետադարձ տիֆով հիվանդանում է միայն մարդը։ Հարուցիչը սպիրոխետն է․ հայտնաբերել է գերմանացի բժիշկ Օ․ Օբերմեյերը 1868-ին։ Վարակի միակ աղբյուրը հիվանդ մարդն Է, փոխանցողը՝ հագուստի ոջիլը, որը վարակիչ է դառնում հիվանդի արյունը ծծելուց 4 օր հետո։ Սպիրոխետները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի քերծվածքների, ճանկռվածքների միջով, անցնում են ավշային համակարգ, ապա արյան ընդհանուր հոսքով ընկնում փայծաղ, լյարդ, ոսկրածուծ ն կենտրոնական նյարդային համակարգ։ Սպիրոխետները այդ օրգաններից պարբերաբար ընկնում են արյան մեջ և առաջացնում կրկնակի տենդային նոպաներ։ Ոջլային ետադարձ տիֆից հետո առաջանում է անկայուն իմունիտետ։ Հիվանդության գաղտնի շրջանը 2—14 օր է։ Առաջին նոպան սկսվում է հանկարծակի դողով, ջերմության բարձրացմամբ (40—41 °C), ընդհանուր թուլությամբ, մկանացավերով, հատկապես՝ ձկնամկանների շրջանում։ Նոպան շարունակվում է 5—8 օր, ապա մարմնի ջերմությունը դառնում է բնականոն, սկսվում է 6—8 օրյա դադարի շրջանը (ապիրեքսիա)։ Հանկարծակի դողից հետո հիվանդի ջերմությունը կրկին բարձրանում Է, սկսվում է երկրորդ նոպան, տևում 3—5 օր, որին հաջորդում է 8—12 օրյա դադարի շրջանը։ Երբեմն կարող են լինել 3-րդ, հազվադեպ՝ 4-րդ և 5-րդ նոպաները։ Ցուրաքանչյուր նոպայի վերջում սպիրոխետների մեծ մասը ոչնչանում է արյան մեջ հակամարմինների (սպիրոխետոլիզին) առաջացման շնորհիվ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոպայի ժամանակ, ջերմության բարձրացումից 14 ժամ անց, հարուցիչը հնարավոր է հայտնաբերել հիվանդի մատից վերցրած արյան հաստ կաթիլի կամ քսուքի մանրադիտակային հետազոտմամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացիոնար պայմաններում, արսենային պատրաստուկներով և անտիբիոտիկներով։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդի վաղ հայտնաբերում, անհապաղ հոսպիտալացում (հիվանդը դուրս է գրվում վերջին ջերմային նոպայից 15 օր հետո)։ Պայքար ոջլոտության դեմ։ Օջախի և հիվաևդի հետ շփվող աևձաևց սանիտարական մշակում։

Տզային Ետադարձ տիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական-օջախային վարակիչ հիվանդություն Է։ Օջախները հայտնաբերվել են Աֆրիկայում, Ասիայում, Ամերիկայում, Եվրոպայում։ Նախկին ՍՍՀՄ-ում հանդիպում է Ղազախստանում, միջինասիական հանրապետություններում, Անդրկովկասում, Ուկրաինայի հարավում։ Բնական պայմաններում տզային Ետադարձ տիֆով հիվանդանում են կրծողները (մկներ, առնետներ, համստերներ, ճագարամկներ և այլն)։ Տզային Ետադարձ տիֆի հարուցիչները Borelia ցեղի սպիրոխետներն են, փոխանցողները՝ Ornithodorus ցեղի տզերը։ Մեկ անգամ վարակված տիզը ունակ է հիվանդությունը տարածել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Տզային Ետադարձ տիֆը թողնում է անկայուն իմունիտետ։ Տզային ետադարձ տիֆի կլինիկան նման է ոջլային ետադարձ տիֆին, սակայն ընթացքն ավելի թեթև է, նոպաևերի թիվն ավելի շատ (8—10) և անկանոն։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կատարվում է ստացիոնար պայմաններում։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման համար պետք է ոչնչացնել տզերին և կրծողներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png