Ելիսավետա Կոնսուլովա-Վազովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիսավետա Կոնսուլովա-Վազովա
բուլղար․՝ Елисавета Консулова-Вазова
Ի ծնեբուլղար․՝ Елисавета Консулова
Ծնվել էդեկտեմբերի 4, 1881(1881-12-04) կամ 1881[1]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Վախճանվել էօգոստոսի 29, 1965(1965-08-29) կամ 1965[1]
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիայի իշխանություն և  Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչության ուսուցիչ, արվեստի քննադատ, լրագրող, թարգմանչուհի, նկարչուհի, վիզուալ արտիստ և ուսուցչուհի
Թեմաներգեղանկարչություն[1], Կերպարվեստ[1], արվեստի քննադատություն[1], Q16519397?[1] և թարգմանչական գործունեություն[1]
ԱշակերտներԲիստրա Վինարովա
Պարգևներ
«Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան
ՀայրGeorgi Konsulov?
ԱմուսինBoris Vazov?
ԶավակներBinka Vazova?

Ելիսավետա Կոնսուլովա-Վազովա (բուլղար․՝ Елисавета Консулова-Вазова, դեկտեմբերի 4, 1881(1881-12-04) կամ 1881[1], Պլովդիվ, Բուլղարիա - օգոստոսի 29, 1965(1965-08-29) կամ 1965[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարչուհի։ Հայտնի արվեստաբան է դարձել հոդվածներ հրապարակելով Բուլղարիայի մշակույթի և արվեստում կանանց դերի մասին։ Բուլղարիայում առաջին պրոֆեսիոնալ կին նկարիչներից մեկը։ Նաև առաջին բուլղարացի նկարիչն է, ով նկարել է մերկ բնորդների։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիսավետա Կոնսուլովա-Վազովան ծնվել է 1881 թվականի դեկտեմբերի 4-ին, Պլովդիվում, Օսմանյան կայսրություն։ Նա Աննայի (օրիորդական ազգանունը` Հաջիպենովա) և Գեորգի Կոնսուլովի վեց զավակներից մեկն էր[2]։ Իր քաղաքական գործունեության համար 1860-ականներին Գեորգի Կոնսուլովն արտաքսվել էր Իզմիր։ Բուլղարիայում իշխանապետության հաստատումից հետո նա դարձել էր խորհրդարանի անդամ[3]։

Երբ Ելիսավետան տասը տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Սոֆիա[4]։ 1897 թվականին ընդունվել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա։ Մինչ տղամարդիկ ուսումնասիրում էին անատոմիա և նկարում էին բնորդների, աղջիկներին թույլատրվում էր նկարել միայն քանդակներից։ Կոնսուլովան դեմ էր արտահայտվում կրթության նման տարբերակիչ մեթոդներին։ Նա պահանջում էր, որ կանայք նույնպես տղամարդկանց հետ հավասար կարողանան նկարել բնօրինակից։ Ելիսավետան դարձավ ակադեմիայի առաջին կինը, որը նկարել է մերկ բնորդների[2][5]։ Ակադեմիայում սովորելու ընթացքում Կոնսուլովան ծանոթացավ երիտասարդ լեյտենանտ Բորիս Վազովի հետ, որը հետագայում դարձավ նրա ամուսինը։ Բորիս Վազովի կրտսեր եղբայրը բուլղարացի բանաստեղծ Իվան Վազովն էր[2][4]։

1902 թվականին Էլիզաբեթն ավարտեց ակադեմիան։ Նկարիչը պլանավորել էր ուսումը շարունակել արտերկրում, բայց հոր մահվան պատճառով նա ստիպված էր մնալ, ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիսավետան սկսում է նկարչության մասնավոր դասեր տալ։ Նրա ուսանողների թվում էր բուլղարացի էքսպրեսիոնիստ նկարիչ Բիստրա Վինարովան[6]։ 1906 թվականին Ելիսավետա Կոնսուլովան ամուսնացել է Բորիս Վազովի հետ։ Զույգը տուն է կառուցել այն հողամասի վրա, որը նրանց նվիրել էր Բորիսի պապիկը[5]։ Կոնսուլովա-Վազովան շարունակել է նկարել իրենց տանը կահավորված ստուդիայում։ Նրա աշխատանքների մեծ մասը դիմանկարներ և նատյուրմորտներ են իմպրեսիոնիզմի ոճով։ Նկարիչն իր տանը աղջիկների համար բացել է նկարչության դպրոց։ 1909 թվականին Ելիսավետան իր երկու դուստրերի՝ Էլկայի (ծնվել է 1907 թվականին) և Սաբինայի (ծնվել է 1909 թվականին) հետ տեղափոխվել է Մյունխեն, որտեղ ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա[6]։ Այդ ժամանակի նրա ամենահայտնի նկարներն են՝ «Լեդին սպիտակով» և «Դիմանկար սպիտակով»[5]։ Ավարտելուց հետո նկարիչը վերադարձել է Սոֆիա, որտեղ շարունակել է ստեղծագործական աշխատանքը։ Նա նկարել է գունամատիտով, յուղաներկով և ջրաներկով[2]։

1911 թվականին Ելիսավետան մասնակցել է Պրահայի «Բուլղարիացի կինը»[4] ցուցահանդեսին, որտեղ ցուցադրել է նախորդ չորս տարիներին նկարված գործեր։ 1912 թվականին մասնակցել է Հարավ սլավոնական նկարիչների «Լադա» միության ցուցահանդեսին՝ «Տիկինը սպիտակով» նկարով[2][5]։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ նկարիչը դարձել է Կարմիր խաչի կամավոր[2], և պատերազմից հետո վերսկսվել է իր ստեղծագործական գործունեությունը[4]։ 1919 թվականին Սոֆիայում բացված նրա ցուցահանդեսը դարձել է Բուլղարիայում առաջին կին նկարիչների անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին Ելիսավետան դարձել է «Հայրենի արվեստ» ընկերության (Родно изкуство) հիմնադիրներից մեկը, որտեղ նա նկարչության դասեր է տվել բաց երկնքի տակ։ Այդ ժամանակահատվածում նկարել է մշակութային գործիչների դիմանկարներ, այդ թվում՝ Ստոյան Միխայլովսկու (1918), Դոբրի Խրիստովի (1919), Իվան Վազովի (1920), Ալեքսանդր Բոժինովի (1925)[2]։

1920-1922 թվականներին Ելիսավետան շարունակել է ուսումը Գերմանիայում։ Այնուհետև սկսել է հոդվածներ հրապարակել ժամանակակից արվեստի վերաբերյալ[7]։

1927 թվականին նկարիչն ընտանիքի հետ տեղափոխվել է Պրահա։ Կոնսուլովա-Վազովան մասնակցել է տարբեր մշակութային նախագծերի, այդ թվում Չեխոսլովակիա-Բուլղարիա ասոցիացիայի, որը Պրահայում կազմակերպել էր առաջին հանրակացարանը բուլղարացի ուսանողների համար։ 1930 թվականին մասնակցել է Բուլղարիայի ազգային ցուցահանդեսին Ազգային տեխնիկական թանգարանում[4]։ 1934 թվականին՝ Սոֆիա վերադառնալուց հետո, Ելիսավետան հոդվածներ է գրել «Զրույց» կանանց ամսագրի համար։ Հիմնական թեմաներն էին` կանանց դերը քաղաքականության մեջ, նորարարությունները հիգիենայի և սննդի ոլորտում, երեխաների դաստիարակությունը, կրթության հավասարաչափ մատչելիությունը, արվեստը և մշակույթը։ Բացի այդ, Ելիսավետան հոդվածներ է թարգմանել անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից[7]։

1937 թվականին Կոնսուլովա-Վլասովան արժանացել է «Հումանիզմի համար» երկրորդ աստիճանի մեդալի[4]։ 1948 թվականից Ելիսավետան անդամակցել է Բուլղարիայի նկարիչների միությանը (Съюзът на артистите в България)[2]: 1961 թվականին նրան շնորհվել է «Կիրիլ և Մեթոդիոս Սուրբ առաքյալների» առաջին աստիճանի շքանշան[8]։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսուլովա-Վազովան մահացել է 1965 թվականի օգոստոսի 29-ին, Սոֆիայում[4]։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի, Պրահայի, Սան Պաուլոյի և Վարշավայի ցուցահանդեսներում։ 2004 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Բուլղարիայի ազգային պատկերասրահ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Майката на цветята: Елисавета Консулова-Вазова • Списание Свет». Списание Свет (բուլղարերեն). 2016 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  3. В. Големански [www1.znam.bg/resources/1/25704121.rtf Под Праха На Забравата](բուլղ.) // Природа. — Наука, 1994. — Т. 2.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Wayback Machine» (PDF). 2017 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «СЕГА - Елисавета Консулова-Вазова първа у нас рисува голо тяло». 2014 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  6. 6,0 6,1 «Неизвестната Бистра Винарова | Портал за култура, изкуство и общество» (բուլղարերեն). web-beta.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. 7,0 7,1 Irina Genova (2011 թ․ ապրիլի 14). «L?activité critique d?Elisaveta Konsulova-Vazova (1881-1965) dans la formation de la modernité artistique en Bulgarie pendant les premières décennies du XX e siècle» (ֆրանսերեն). revuesshs.u-bourgogne.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. Енциклопедия на изобразителните изкуства в България. — София: БАН, 1980. — 530 с.