Ելիզավետա Զվանցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Զվանցևա
ռուս.՝ Званцева, Елизавета Николаевна
Ի ծնեանգլ.՝ Elizaveta Nikolaevna Zvantseva
Ծնվել էնոյեմբերի 18 (30), 1864
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 22, 1921(1921-08-22)[1] (56 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և կազմակերպության հիմնադիր
Թեմաներարվեստ
 Elizabeta Zvantseva Վիքիպահեստում

Ելիզավետա Նիկոլաևնա Զվանցևա (Զվանցովա, ռուս.՝ Елизавета Николаевна Званцева, նոյեմբերի 18 (30), 1864, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 22, 1921(1921-08-22)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս նկարչուհի, Իլյա Ռեպինի աշակերտը, նախահեղափոխական Ռուսաստանի առաջադեմ արվեստի դպրոցի հիմնադիր, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում նկարչական ստուդիաների հիմնադիր։

Ելիզավետա Նիկոլաևնա Զվանցևան Պյոտր Պավլովիչ Զվանցևի ծոռնուհին է, թուրք փաշայի թոռը, ով զոհվել է 1769 թվականին Ժվանեց բերդի գրավման ժամանակ։ Զվանցև ազգանունը կազմավորվել է Ժվանեց բերդի անունից, հետագայում դարձել Զվանցով, ապա՝ Զվանցև։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Զվանցևան ծնվել է 1864 թվականի նոյեմբերի 30-ին Նիժնի Նովգորոդի մոտ։ 1885-1888 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, մինչև 1896 թվականը՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում՝ Իլյա Ռեպինի և Պավել Չիստյակովի մոտ։ 1889 թվականին Ռեպինը ստեղծել է Զվանցևայի հինգ դիմանկար, որոնցից մեկը նկարչի կամքով հանձնվել է Հելսինկիի Ատենեում թանգարանին։ 1897 թվականին Ելիզավետա Զվանցևան Կոնստանտին Սոմովի հետ մեկնել է Փարիզ, որտեղ Ռոդոլֆ Ժյուլիանի ղեկավարության ներքո սովորել է Ժյուլիանի ակադեմիայում և Ֆիլիպո Կոլառոսիի մոտ՝ Կոլառոսի ակադմեիայում։

Զվանցևայի դիմանկարը, հեղինակ՝ Իլյա Ռեպին, 34 × 27,5 սմ, Հայաստանի ազգային պատկերասրահ

1899 թվականին Զվանցևան վերադարձել է Մոսկվա և բացել նկարչական դպրոց, որտեղ դասավանդել են նկարիչներ Կոնստանտին Կորովինը, Վալենտին Սերովը և Նիկոլայ Ուլյանովը։ 1906 թվականին դպրոցը Մոսկվայում փակվել է, և նույն տարում Զվանցևան նկարչության ստուդիա է բացել Սանկտ Պետերբուրգում, որը մինչև 1910 թվականը հայտնի է եղել որպես Նկարչության Զվանցևա դպրոց և Բակստ-Դոբուժինսկի դպրոց։ Դպրոցում նկարչություն է դասավանդել Լեոն Բակստը, իսկ Մստիսլավ Դոբուժինսկին՝ գծանկարչություն։ Դպրոցի սաներից են եղել Մարկ Շագալը, Սերգեյ Գորոդեցկին, Ելենա Գուրուն, Միխայիլ Մատյուշինը, Գեորգի Նարբուտը, Աննա Օստրոումովա-Լեբեդևան, Իվան Պունին, Օլգա Ռոզանովան, Մարգարիտա Սաբաշինկովան (հետագայում՝ Վոլոշչին)։

Դպրոցը հիմնադրվել է Տավրիչեսկայա 25 հասցեի 4-րդ հարկում։ Տարածքը հատկացրել էր ռուս բանաստեղծ Վյաչեսլավ Իվանովը, ով բնակվում էր վերևի հարկում։ Դպրոցը ավանգարդիստների հավաքույթների վայրն էր և նախահեղափոխական Ռուսաստանի «առաջադեմ արվեստի դպրոցը»։ Բակստի ուսուցման մեթոդը կենտրոնացած էր ուսուցիչ-աշակերտ ստեղծագործական սերտացման, մտավոր հետաքրքրասիրության վրա։ 1910 թվականին Բակստը հեռացել է դպրոցից և նրան փոխարինել է Կուզմա Պետրով-Վոդկինը։ Զվանցևան դպրոցն աշխատեցրել է մինչև 1917 թվականի ապրիլ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա հեռացել է Սանկտ Պետերբուրգից և վերադարձել Նիժնի Նովգորոդ, այնուհետև տեղափոխվել Մոսկվա, որտեղ աշխատել է մանկատանը։ Մահացել է 1921 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernstein-Yastrebinetskaya, Lina; Nekludova, Lena (Summer 2011). «Л. С. Бакст и его ученики: история одного эксперимента» [LS Bakst and his students: the history of one experiment] (PDF). Toronto Slavic Quarterly (Russian). Toronto, Ontario, Canada: The Department of Slavic Languages and Literatures, University of Toronto (37): 175–208. ISSN 1708-3885. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Hakanen, Ulla (2010). «The Tower: Housing Modernity and Modernism». Petersburg.berkeley.edu. Berkeley, California: Mapping Petersburg, University of California Berkeley. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  • Кашина (Kashin), Н. В. (N. V.); Порякова (Poryakova), Н. Н. (N. N.) (2010). «История музея» [Museum History]. Журнал "Нижегородский музей" (Magazine of the Nizhny Novgorod Museum (Russian). Nizhny Novgorod, Russia: The Museum of the University of Nizhny Novgorod (18). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Колосов (Kolosov), Дмитрий (Dmitry) (2007). «Симонович-Ефимова (Ефимова) Нина Яковлевна» [Simonovich-Efimova (Efimova), Nina Yakovlevna]. Art.ru (Russian). St. Petersburg, Russia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Колосов (Kolosov), Дмитрий (Dmitry) (2007). «Званцева (Званцова) Елизавета Николаевна» [Zvantseva (Zvantsova), Elizaveta Nikolaevna]. Art.ru (Russian). St. Petersburg, Russia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Macy, Laura, ed. (1998). Grove art online. Oxford, England: Oxford University Press. ISBN 978-1-884-44605-4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]