Ելենա Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Ալեքսանյան
Aleksanyan small1-75percent.JPG
Ծնվել է դեկտեմբերի 18, 1933(1933-12-18)
Ծննդավայր Երևան, ԽՍՀՄ
Վախճանվել է հուլիսի 24, 2008(2008-07-24) (74 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Մասնագիտություն գրականագետ, թարգմանիչ, գրական քննադատ և բանասեր
Լեզու հայերեն և ռուսերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Աշխատավայր Երևանի պետական համալսարան, Կոմունիստ, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Ելենա Ալեքսանյան Վիքիդարանում

Ելենա Աշոտի Ալեքսանյան (դեկտեմբերի 18, 1933(1933-12-18), Երևան, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2008(2008-07-24), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում: 1955 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1955-1957 թթ. աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում որպես խմբագիր, 1957-1963 թթ.՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրության գրականության և արվեստի բաժնում։ Ավարտելով (հեռակա) Երևանի համալսարանի ասպիրանտուրան, 1963-1964 թվականներին ստաժիրովկա է անցել Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում: 1964-1966 թթ. ռուս գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում: 1967 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գրական կապերի բաժնում որպես ավագ գիտաշխատող։ 1965 թ. «Կ. Պաուստովսկին նովելիստ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1978 թվականին «Հայկական ռեալիզմը և ռուս գրականությունը փորձը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Կ. Պաուստովսկին նովելիստ» (Մոսկվա, 1969), «Հայկական ռեալիզմը և ռուս գրականության փորձը» (Երևան, 1977), «Գրականության շարժումը: Հոդվածներ» (Երևան, 1985) մենագրությունները։

Հայերենից ռուսերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի, Սերո Խանզադյանի, Վարդգես Պետրոսյանի, Հայկ Վարդանյանի, Ռաֆայել Արամյանի, Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Լ. Մկրտչյանի անվան և Հայ-ռուսական համալսարանի մրցանակներին՝ «Հայաստանը ապրում է հզոր հոգում» գրքի համար։

Հայերեն երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրականությունը և ժամանակը։ Սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուի հոդվածներից մեկը գրել է Ե. Ալեքսանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 31