Դևիս Ջեֆերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիս Ջեֆերսոն
անգլ.՝ Jefferson Davis
President-Jefferson-Davis.jpg
հունիսի 3, 1808({{padleft:1808|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2] - դեկտեմբերի 6, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:6|2|0}})[2] (81 տարեկանում)
Ծննդավայր Ֆեյրվյու
Մահվան վայր Օռլեան շրջան, Orleans Parish, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3][4][5]
Մարտեր/պատերազմներ Ամերիկա-մեքսիկական պատերազմ, Battle of Monterrey, Battle of Buena Vista և Black Hawk War
Ստորագրություն Jefferson Davis Signature.svg
Jefferson Davis Վիքիպահեստում

Ֆինիս Դևիս Ջեֆերսոն (անգլ.՝ Jefferson Finis Davis, հունիսի 3, 1808-դեկտեմբերի 6, 1889), ամերիկյան ռազմական և քաղաքական գործիչ, Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին և միակ նախագահը Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կենտուկի նահանգում, ֆերմերի ընտանիքում և մեծացել է Միսսիսիպիում և Լուիզիանայում եղբոր բամբակի պլանտացիաներում։ Ավարտել է Վեստ Փոյնթում գտնվող ԱՄՆ Ռազմական ակադեմիան, վեց տարի ծառայել է բանակում լեյտենանտի կոչումով, ավելի ուշ վերադարձել է այնտեղ որպես կամավոր Ամերիկա-մեքսիկական պատերազմին մասնակցելու համար, որտեղ նա գնդի հրամանատարն էր։ Նա եղել է ռազմական նախարար Փիրս Ֆրանկլին նախագահի օրոք, ինչպես նաև եղել է սենատոր Միսսիսիպի նահանգի կողմից։

Դևիսը, ով բամբակի խոշոր պլանտացիայի սեփականատեր էր և ուներ մեծ թվով ստրուկներ, լավ հայտնի էր, որպես ստրկության կողմնակից։ Նա հանդես էր գալիս անջատողականության դեմ, սակայն աջակցում էր ինքնիշխան նահանգների գաղափարին։ 1861 թվականի փետրվարի 18-ին Դևիսը ստանձնել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահի պաշտոնը և զբաղեցրել է այն Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընդհուպ մինչև իր ձերբակալությունը՝ 1865 թվականի մայիսի 10-ը։ Նա մեղադրվել է պետական դավաճանության մեջ, սակայն այդպես էլ չի կանգնել դատարանի առջև և երկու տարի անց ազատ է արձակվել։

Դևիսը 45 տարեկան հասակում (1863 թվական)

Սեփական վերահսկողության տակ վերցնելով Կոնֆեդերացիայի ռազմական ծրագրերը, Դևիսը չկարողացավ հաղթել առավել մարդաշատ և արդյունաբերական զարգացած Հյուսիսային նահանգների միությունը։ Նրա դիվանագիտական ջանքերը չեն ճանաչվել այլ երկրներում։ Նա շատ քիչ ուշադրություն էր դարձնում Կոնֆեդերացիայի թուլացող տնտեսությանը, կառավարությունը ավելի և ավելի մեծ քանակությամբ թղթադրամ էր տպագրում ռազմական ծախսերը ծածկելու համար, ինչը արդյունքում հանգեցրեց չվերահսկվող գնաճի և Կոնֆեդերացիայի դոլարի դևալվացիայի։ Բազմաթիվ պատմաբաններ կարծում են, որ Դևիս Ջեֆերսոնի անձնական թերությունները կարևոր դեր խաղացին Կոնֆեդերացիայի ճակատագրում։ Մանրուքների վրա մշտական ուշադրությունը, լիազորությունները փոխանցելու անպատրաստակամությունը, նահանգապետերի հետ վեճերը, քաղաքացիական գործերի անտեսումն հօգուտ ռազմական գործերի, հասարակական կարծիքին դիմադրությունը դրա դեմ էին աշխատում։ Պատմաբանները համաձայնության են գալիս նրանում, որ պատերազմը վարելու արդյունավետությամբ Դևիսը շատ էր զիջում իր մրցակից Աբրահամ Լինքոլնին։

Դևիսը՝ Տասնչորսերորդ ուղղման հիման վրա պատերազմից հետո զրկվելով պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, հետագայում կյանքը վարում էր որպես մասնավոր անձ։ 1881 թվականին նա ավարտեց իր «Կոնֆեդերացիայի կառավարության վերելքն ու անկումը» վերնագրով հուշագիրը։ 1880-ական թվականների վերջին սկսեց աջակցել հաշտեցմանը և կոչ էր անում հարավի բնակիչներին ավելի հավատարիմ լինել դաշնային կառավարությանը։ Մահացել է 1889 թվականի դեկտեմբերի 6-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]