Ամերիկայի Համադաշնային Նահանգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայի համադաշնային նահանգների քարտեզը

Ամերիկայի համադաշնային նահանգները, հայտնի է նաև որպես Համադաշնային նահանգներ, ԱՀՆ, Համադաշնություն (անգլ.՝ The Confederate States of America, CSA, The Confederacy), դե ֆակտո, անկախ պետություն էր ԱՄՆ-ի հարավարևելյան մասում՝ Մեքսիկական ծոցի ափին[1]:109.։ Գոյություն է ունեցել 1861 թ-ի փետրվարի 4-ից մինչ 1865 թ-ի մայիսի 2-ը։ Տարածքը կազմել է 1.995.392 կմ², իսկ պաշտոնական լեզուն անգլերենն էր։ Վերացել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի արդյունքում։ Բաղկացած էր Հարավային Կարոլինա, Ջորջիա, Ալաբամա, Ֆլորիդա, Միսիսիպի, Լուիզիանա, Տեխաս, Վիրջինիա, Արկանզաս, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Միսուրի, Կենտուկի և Արիզոնա նահանգներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фергюсон Н. Глава II. Юг идёт на дно // Восхождение денег = The Ascent of Money. — М.:: Астрель, 2010. — С. 106—112. — 431 с. — 5000 экз. — ISBN 978-5-271-26549-5