Դևիդ Գեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Գեյլ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1921(1921-12-13)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 7, 2008(2008-03-07)[3][1][2] (86 տարեկան)
Մահվան վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Միչիգանի համալսարան և Սուորթմոր քոլեջ
Մասնագիտությունմաթեմատիկոս և տնտեսագետ
ԱշխատավայրԲրաունի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ Ջոն ֆոն Նեյմանի տեսական մրցանակ Ֆուլբրայթի ծրագիր Էկոնոմետրիկ միության անդամ և Paul R. Halmos - Lester R. Ford Awards?
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
David Gale Վիքիպահեստում

Դևիդ Գեյլ (անգլ.՝ David Gale, դեկտեմբերի 13, 1921(1921-12-13)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 7, 2008(2008-03-07)[3][1][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս և տնտեսագետ։ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, աշխատել է մաթեմատիկայի, տնտեսագիտության, արդյունաբերական ճարտարագիտության և գործողությունների հետազոտությունների բաժիններում։ Նա մեծ ներդրում է ունեցել մաթեմատիկական տնտեսագիտության, խաղերի տեսության և ուռուցիկ վերլուծության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է բակալավրի կոչում Սվարթմորի քոլեջից, իսկ 1947 թվականին Միչիգանի համալսարանից՝ մագիստրոսի կոչում։ Երկու տարի անց հաջողությամբ պաշտպանել է իր թեզը՝ Փրինսթոնի համալսարանի մաթեմատիկական փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար։ 1950-1965 թվականներին դասավանդել է Բրաունի համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Բերկլի Կալիֆոռնիայի համալսարան։ Ապրել է Բերկլում և Փարիզում։

Ամուսնացել է բանաստեղծուհի և ֆեմինիստ գրականագետ Սանդրա Գիլբերտի հետ։ Ունի երեք դուստր և երկու թոռ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ապացուցել է մրցակցային հավասարակշռության առկայությունը։

Ստյուարտի հետ անցկացրել է անվերջ կրկնվող խաղերի ուսումնասիրությունը լիարժեք տեղեկություններով։ Այս աշխատանքը հիմնարար ներդրում է ունեցել մաթեմատիկական տրամաբանության մեջ։

Գեյլը հորինել է կամուրջը նետելու (bridg-it, որը նաև հայտնի է որպես «Գեյլի խաղ») և հարված (chomp) խաղերը։

Նա մեծ դեր է ունեցել գծային ծրագրավորման տեսության և գծային անհավասարությունների զարգացման գործում։ 1960-ականների նրա դասական դասագիրքը՝ The Theory of Linear Economic Models-ը այսօր շարունակում է մնալ այս ոլորտի ուղենիշը։

Գեյլի վերափոխումը նախագծային տարածքում գտնվող կետերի սահմանում է։ Այս հայեցակարգը կարևոր է մաթեմատիկական օպտիմիզացիայի, կոդավորման տեսության և հանրահաշվական երկրաչափության մեջ։

1962 թվականին Լլոյդ Շեփլիի հետ համագործակցելով՝ լուծում է տվել ամուսնությունների կարևոր խնդրին, ինչը հանգեցրել է էական փոփոխությունների այն բոլոր ոլորտներում, որտեղ կարևոր է համատեղելի կադրերի ընտրությունը։ Այսպիսով, ներկայումս այս լուծումը կիրառվում է Նյու Յորքի և Բոստոնի պետական դպրոցների համակարգում՝ դպրոցների միջև աշակերտների բաշխմամբ։ 2012 թվականին այս աշխատանքի համար Շեփլիին շնորհվել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակ[5]։

Գեյլը 1991 թվականից մինչև 1997 թվականըThe Mathematical Intelligencer-ում առաջնորդել է հետաքրքրաշարժ մաթեմատիկական սյունակը։ Այս սյունակները հետագայում կազմվել են Tracking the Automatic Ant գրքում։

2004 թվականին մշակել է MathSite ուսումնական կայքը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Procter Fellow, Princeton University, 1948
  • Fulbright Research Fellowship, 1953-54
  • Guggenheim Fellow, 1962-63, 1981
  • Fellow, Econometric Society, 1965
  • Miller Professor, 1971-72
  • Fellow, Center for Advanced Study in Behavioral Sciences, 1975-76
  • Fellow, American Academy of Arts and Sciences, 1978
  • Lester Ford Prize, 1979-80
  • John von Neumann Theory Prize, 1980
  • Member, National Academy of Sciences, 1983
  • Pirelli Internetional Award Science Communication of Mathematics, 2007
  • Golden Goose Award, 2013[6]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Infinite games with perfect information (with F.M. Stewart). Annals of Mathematics 28 (1953), pp. 245–266.
  • The law of supply and demand. Mathematica Scandinavica 3 (1955), pp. 33–44.
  • Neighboring vertices on a convex polyhedron, in «Linear Inequalities and Related Systems» (H.W. Kuhn and A.W. Tucker, eds.), Annals of Math. Studies 38, 255—263, Princeton Univ. Press, 1956.
  • The theory of linear economic models. McGraw-Hill, New York, 1960.
  • College admissions and the stability of marriage (with L.S. Shapley). American Mathematical Monthly 69 (1962), pp. 9–15.
  • A note on global instability of competitive equilibrium. Naval Research Logistics Quarterly 10 (1963), pp. 81–87.
  • The Jacobian matrix and global univalence of mappings (with H. Nikaido). Mathematische Annalen 2 (1965), pp. 81–93.
  • On optimal development in a multi-sector economy. The Review of Economic Studies 34 (1967), pp. 1–18.
  • Pure exchange equilibrium of dynamic economic models. Journal of Economic Theory 6 (1973), pp. 12–26.
  • A curious nim-type game. American Mathematical Monthly 81(1974), pp. 876–879.
  • The game of Hex and the Brouwer fixed-point theorem. American Mathematical Monthly 86(1979), pp. 818–827.
  • The strategy structure of two-sided matching markets (with G. Demange). Econometrica 53, no. 4 (1985), pp. 873–888.
  • Tracking the automatic ant. And other mathematical explorations. A collection of Mathematical Entertainments columns from The Mathematical Intelligencer. Springer-Verlag, New York, 1998, pp. xii + 241.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-gale23mar23,1,6208788.story
  4. 4,0 4,1 4,2 Freebase Data DumpsGoogle.
  5. Roth, Alvin E. (March, 2008), «Deferred Acceptance Algorithms: History, Theory, Practice, and Open Questions Archived 2008-05-12 at the Wayback Machine.», International Journal of Game Theory, Special Issue in Honor of David Gale on his 85th birthday, 36: 537—569; doi:10.1007/s00182-008-0117-6.
  6. «Market Design»։ The Golden Goose Award։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-16-ին։ Վերցված է 2015-05-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]