«Դուբրովսկի» (ռուս.՝ «Дубровский»), Ալեքսանդր Պուշկինի առավել հայտնի ավազակային վեպերից[1], որը անավարտ է մնացել և չի մշակվել տպագրության համար։ Պատմում է Մարիա Տրոեկուրովայի և Վլադիմիր Դուբրովսկու սիրո մասին։
Վեպը ստեղծելու ժամանակ Պուշկինը հիմնվել է իր ընկերոջ՝ Պավել Նաշչոկինի պատմվածքի վրա, այն մասին, թե ինչպես է նա բանտում տեսել մի «բելառուսցի աղքատ ազնվականի» Օստրովսկի ազգանունով, որը հողի համար գործընթացի մեջ էր հարևանի հետ, կալվածքից վտարվել էր և դարձել միայնակ գյուղացի։ Նա սկսել էր կողոպտել, սկզբից բարեհամբույր մարդկանց, իսկ հետո մյուսներին[2]։ Վեպը գրելու ընթացքում գլխավոր հերոսի ազգանունը փոխվեց և դարձավ Դուբրովսկի։ Գործողությունը տեղի է ունենում 1820-ական թվականներին և ընդգրկում է մոտավորապես կես տարի։
Վեպի անունը տրվել է խմբագիրների կողմից առաջին հրատարակչության ժամանակ 1841 թվականին։ Պուշկինի ձեռագրում անվան փոխարեն գրված է ստեղծագործությունը սկսելու ամսաթիվը՝ «1832 թվականի հոկտեմբերի 21»։ Վերջին գլուխը նշված է «1833 թվականի փետրվարի 6-ին»։
Հարուստ և ինքնահավան[3] ռուս կալվածատեր, պաշտոնաթող գլխավոր գեներալ, հողատեր Կիրիլ Պետրովիչ Տրոեկուրովը պահպանում է ընկերական հարաբերությունները իր մտերիմ հարևանի և նախկին ծառայակից ընկերոջ հետ։ Նա անկախ և աղքատ ազնվական Անդրեյ Գավրիլովիչ Դուբրովսկին էր։ Տրոեկուրովը տարբերվում էր դաժանությամբ, հաճախ իր հյուրերին ենթարկում էր դաժան կատակների, առանց նախազգուշացման փակում էր սենյակում սոված արջի հետ։
Տրոեկուրովի ծառայի հանդգնության պատճառով վեճ է տեղի ունենում նրա և Դուբրովսկու միջև, որը թշնամացնում է երկու հարևաններն։ Տրոեկուրովը կաշառում է գավառական դատարանին և օգտվելով իր անպատժելիությունից, Դուբրովսկուց վերցնում է Կիստենյովկա ավանը։ Ավագ Դուբրովսկին խելագարվում է դատարանի դահլիճում, կրտսեր Դուբրովսկին՝ Վլադիմիրը, որը Պետերբուրգում գվարդիական կորնետ էր, ստիպված թողնում է ծառայությունը և վերադառնում է մահվան շեմին գտնվող հոր մոտ։ Դուբրովսկին այրում է Կիստենովկան, դրա հետ մեկտեղ այրվում են նաև Տրոեկուրովի կողմից ուղարկված դատական պաշտոնյաները, ովքեր եկել էին սեփականության իրավունքի գրանցման համար։ Դուբրովսկին դառնում է Ռոբին Հուդի նման ավազակ, որը սարսափ էր տարածում տեղի կալվածատերերի վրա։ Դուբրովսկին կաշառում է ֆրանցիացի ուսուցիչ Դեֆորժին։ Նա նախատեսել էր ծառայության անցնել Տրոեկուրովի ընտանիքում և դառնում է նրանց ընտանիքի ուսուցիչը։ Նա արջի հետ անցնում է այդ փորձությունը և կրակում է նրա ականջին։ Դուբրովսկու և Տրոեկուրովի աղջկա միջև սեր է առաջանում։
Տրոեկուրովը 18-ամյա Մաշային իր կամքին հակառակ ամուսնացնում է իշխան Վարեյսկու հետ։ Վլադիմիր Դուբրովսկին պարբերաբար փորձում է կանխել այդ անհավասար ամուսնությունը։ Մաշայից ստանալով նշան, նա գալիս է փրկելու նրան, սակայն շատ ուշ էր։ Հարսանիքի ժամանակ, եկեղեցուց դուրս գալուց, Դուբրովսկու զինված մարդիկ շրջապատում են իշխանի կառքը։ Դուբրովսկին Մաշային ասում է, որ նա ազատ է, սակայն վերջինս հրաժարվում է նրա օգնությունից, բացատրելով որ երդվել է։ Որոշ ժամանակ անց մարզային իշխանները փորձում են շրջապատել Դուբրովսկու զորքը, որից հետո նա բաց է թողնում իր «խմբավորումը» և արդարադատությունից թաքնվում է արտասահմանում։
Գրականան ուսումնասիրությունները նշում են Դուբրովսկու այս և այլ իրավիճակների նմանությունը արևմտյան վեպերի հետ, այդ թվում Վալտեր Սկոտի ստեղծագործությունները[4]։ Աննա Ախմատովան Դուբրովսկուն ցածր է դասում Պուշկինի այլ աշխատանքներից, նշելով դրա համապատասխանությունը տվյալ ժամանակի վեպի հետ[5]։
Ընդհանուր առմամբ համարվում է, որ Պուշկինը չունի անհաջողություններ։ Այդուհանդերձ «Դուբրովսկին» Պուշկինի անհաջողությունն է։ Եվ փառք Աստծո, որ նա այն չի ավարտել։ Դա մեծ ցանկությունն էր շատ գումար աշխատելու, որպեսզի այլևս չմտածի այդ մասին։ Ես թողնում եմ երեք ամբողջական տողեր, քանի որ այնտեղ կան հրապուրիչ փաստեր ընթերցողի համար։
«Արծիվ» (անգլ.՝ The Eagle), հոլիվուդյան համր ֆիլմ, խիստ փոփոխված սյուժեով, գլխավոր դերում՝ Ռուդոլֆ Վալենտինո։
«Դուբրովսկի» խորհրդային ռեժիսոր Ալեքսանդր Իվանովսկու ֆիլմը (1936)։
«Ազնիվ ավազակ Վլադիմիր Դուբրովսկի» ռեժիսոր Վյաչեսլավ Նիկիֆոռովի ֆիլմը (1989)։ Գլխավոր դերում՝ Միխայիլ Եֆրեմով։
«Դուբրովսկի» լիամետրաժ հեռուստատեսային ֆիլմ։ Վեպի գործողությունները տեղափոխվել են ժամանակակից Ռուսաստան։ Ռեժիսոր Ալեքսանդր Վարտանով, գլխավոր դերում՝ Դանիլա Կոզլովսկի։
↑В некоторых источниках - повесть: Соболева, Т. П. Повесть А. С. Пушкина «Дубровский». Изд-во Академии педагогических наук РСФСР, 1963. - 115 с.
↑Нащокин П. В., Нащокина В. А. Рассказы о Пушкине, записанные П. И. Бартеневым // Пушкин в воспоминаниях современников. - 3-е изд., доп. - СПб.: Академический проект, 1998. Т. 2. С. 223-234.
↑В книжных текстах употребляется слово «троекуровщина», обозначающее правила и порядки, принятые у Троекурова (жестокое обращение к дворовым, неуважение и презрение к более нижним чинам или людям меньшего достатка и т. д.)
↑Зборовец И. В. «Дубровский» и «Гай Мэннеринг» В. Скотта // Временник Пушкинской комиссии, 1974 / АН СССР. ОЛЯ. Пушкин. комис. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1977. — С. 131—136
↑Анна Ахматова: Мешков В. А.: Ахматова как литературный критик