Դոմինիկ Ֆայք
Դոմինիկ Ֆայք | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dominic Fike |
Նաև հայտնի է որպես | Dom |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1995 (27 տարեկան) Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ հիփ հոփ, ինդի փոփ, էմո ռոք և PBR&B |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ և դերասան |
Գործիքներ | վոկալ, կիթառ, հարվածային համակարգ և ստեղնաշարային գործիքներ |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Naples High School? և Estero High School? |
Կայք | dominicfike.com |
![]() |
Դոմինիկ Դևիդ Ֆայք (անգլ.՝ Dominic David Fike, դեկտեմբերի 30, 1995, Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, ռեփեր և երգահան։ Նա պայմանագիր է ստորագրել Columbia Records և Se Lavi Productions լեյբլների հետ[2]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմինիկ Դևիդ Ֆայքը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 30-ին Ֆլորիդա նահանգի Նեյփլս քաղաքում։ 10 տարեկանում նա կիթառ է ձեռք բերել և սովորել է նվագել։ Ֆայքը մեծացել է կրտսեր եղբոր՝ Ալեքսի, քրոջ՝ Էփլի, ավագ եղբոր՝ Շոնի հետ և Ֆիլիպինյան և աֆրոամերիկյան արմատներ ունի[2][3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017-2018․ «Don't Forget About Me, Demos»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆայքն առաջին անգամ ճանաչում է ստացել իր պրոդյուսեր Հանթեր Փֆայֆերի (որը հայտնի է որպես 54) հետ բիթեր պատրաստելու շնորհիվ, որի հետ համագործակցության արդյունքում մի քանի հայտնի ստեղծագործություններ են թողարկվել, այդ թվում՝ «WeControlTheWeather» երգը, որը հրապարակվել է 54-ի SoundCloud-յան կայքէջում։ 2017 թվականի դեկտեմբերին նա թողարկել է «Don't Forget About Me, Demos» մինի ալբոմը, որը ձայնագրել է 21 տարեկանում, երբ նա տնային կալանքի տակ էր գտնվում ոստիկանին ծեծելու համար[4]։ Մինի ալբոմը գրավել է մի քանի ձայնագրման լեյբլների ուշադրությունը և սակարկությունների պատերազմ է առաջացրել, և նա Columbia Records-ի հետ 4 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել։ Ավելի ուշ նա բանտ է ընկել տնային կալանքը խախտելու համար և 2018 թվականին ավելի մեծ ուշադրություն է գրավել «3 Nights» երգի համար, որն ընդգրկվել է Ավստրալիայի, Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության չարթերի լավագույն տասնյակում[2]։
«3 Nights» երգը թողարկվել է որպես սինգլ, և դրա ակուստիկ կիթառային ձայնը համեմատվել է Ջեք Ջոնսոնի երաժշտության հետ[2][5]։ Այն ներառվել է մի քանի ռադիոկայանների և Spotify-ի երգացանկերի ռոտացիայում, ինչպես նաև ստացել է դրական արձագանքներ այնպիսի հրատարակություններից, ինչպիսիք են Rolling Stone-ը, Pitchfork-ը և Billboard-ը[6][5]։ Հղում անելով մինի ալբոմին, Billboard-ը Ֆայքին անվանել է դիտման համար բեկումնային ակտ[7]՝ անվանելով «3 Nights» երգը «թրենդների նկատմամբ կայուն և անդիմադրելի»[8]։
2019-այժմ․ «What Could Possibly Go Wrong»[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարին Ֆայքը հայտնել է, որ աշխատում է նոր ալբոմի վրա[9]։ 2019 թվականի ապրիլի 4-ին Brockhampton-ը տեսանյութ է տեղադրել իր յություբյան ալիքում, որը կոչվել է «This is Dominic Fike» ( անգլ. թարգմանաբար՝ «սա Դոմինիկ Ֆայքն է»), ներառելով իրեն և և «3 Nights» երգը։ 2019 թվականի ապրիլի դրությամբ հրապարակվել են մի քանի համագործակցություններ Brockhampton խմբի անդամ Քևին Աբսթրաքտի հետ, որոնք հավաքել են ավելի քան 4 միիոլն դիտում[10]։
2019 թվականի հունիսի 7-ին նա երկու սինգլ է թողարկել՝ «Açaí Bowl» և «Rollerblades»[11]։ 2019 թվականի հուլիսի 4-ին դրանց հաջորդել է մեկ այլ՝ «Phone Numbers» սինգլը, որն արտադրվել է Քենի Բիթսի կողմից։ Այս երգի համար երաժշտական տեսահոլովակը լույս է տեսել 2019 թվականի հոկտեմբերի 15-ին[12]։ 2019 թվականի հուլիսի 9-ին Ֆայքը հայտարարել է, որ ավելի ուշ այդ տարի մեկնելու է «Rain or Shine» անվամբ շրջագայության։ Շրջագայության հյուսիսամերիկյան մասը մեկնարկել է օգոստոսի 31-ին Ֆիլադելֆիայում և ավարտվել է հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում[13]։ 2019 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է, որ Մարկ Ջեյկոբսի հետ համատեղ համագործակցություն է անելու հագուստի ոլորտում[14]։ Այդ ամսվա 15-րդ օրին նա հանդես է եկել Rain or Shine շրջագայության համերգներից մեկում չթողարկված՝ «Chicken Tenders» երգով[15]։
Ֆայքը մասնակցել է Հոլզիի երրորդ՝ «Manic» ստուդիական ալբոմի «Dominic's Interlude» երգի ձայնագրմանը, որը թողարկել է 2020 թվականի հունվարի 17-ին[16]։
2020 թվականի հունիսի 26-ին թողարկվել է իր դեռևս անանուն դեբյուտային ալբոմի առաջին՝ «Chicken Tenders» սինգլը[17]։ Հուլիսի 9-ին նա թողարկել է «Politics & Violence» սինգլը և հայտարարել է, որ իր դեբյուտային՝ «What Could Possibly Go Wrong» ալբոմը թողարկվելու է հուլիսի 31-ին[18]։
2020 թվականի օգոստոսի 7-ին Ֆայքը դարձել է «Նյու Յորք Թայմսը ներկայացնում է» հեռուստաշոուի երկրորդ սերիայի մասնակիցը։ 2020 թվականի սեպտեմբերին Ֆայքը դարձել է Fortnite խաղի համերգային շարքերի հեդլայները[19]։
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշն ընդգրկել է Ֆայքի «Chicken Tenders» երգը 2020 թվականի իր սիրելի երգերի ցանկում[20]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքեր չարթերում | ||
---|---|---|---|---|
US [21] |
AUS [22] |
NZ [23] | ||
What Could Possibly Go Wrong |
|
41 | 34 | 28 |
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Don't Forget About Me, Demos |
|
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գլխավոր արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքեր չարթերում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US Bub. [24] |
US Alt. [25][26] |
AUS [27] |
BEL (FL) Tip [28] |
CAN Rock [29] |
IRE [30] |
NZ [31] |
UK [32] | ||||
«3 Nights» | 2018 | 21 | 1 | 3 | 4 | 10 | 2 | 6 | 3 | Don't Forget About Me, Demos | |
«Açaí Bowl»[37] | 2019 | — | — | — | — | — | — | — | — | Ոչ ալբոմային սինգլներ | |
«Rollerblades»[38] | — | — | — | — | — | — | — | — | |||
«Phone Numbers» (Քենի Բիթսի հետ համատեղ)[39] |
— | — | — | 38 | — | — | — | — |
| ||
«Hit Me Up» (Օմար Ափոլոյի և Քենի Բիթսի հետ համատեղ)[40] |
— | — | — | — | — | — | — | — | |||
«Chicken Tenders»[41] | 2020 | — | 34 | — | — | — | — | — | — | What Could Possibly Go Wrong | |
«Politics & Violence»[42] | — | — | — | — | — | — | — | — | |||
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի ընդգրկվել տվյալ տարածաշրջանի չարթերում կամ չի թողարկվել։ |
Որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Այլ արտիստ(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
«Elizabeth»[43] | 2016 | Սենո | Stories from the Back |
«Aaliyah»[43] | |||
«Mercedes»[43] | |||
«Crystal»[43] | |||
«Aaliyah, Pt. 2»[43] | |||
«I'm Trying»[44] | 2019 | Յիք | IDK Where |
«Hit Me Up»[45] | Քենի Բիթս, Օմար Ափոլո | ||
«Stop Selling Her Drugs»[46] | 2020 | Բաքար | Will You Be My Yellow? |
«Dominic's Interlude»[16] | Հոլզի | Manic |
Մրցանականեր և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2020 | NME | 2020 թվականի հիմնական նոր արտիստներ | Ինքը | Ներառված է[47] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «DOMINIC DAVID FIKE - Collier County Arrests»։ Collier County Sheriff's Department, Florida։ Վերցված է June 25, 2020
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Herwees Tasbeeh (January 17, 2019)։ «Now or Never: The Chaotic Rise of Dominic Fike»։ Complex։ Վերցված է February 28, 2019
- ↑ https://www.complex.com/pigeons-and-planes/2019/01/dominic-fike-interview
- ↑ «Now or Never: The Chaotic Rise of Dominic Fike»։ Complex։ Վերցված է 2019-04-04
- ↑ 5,0 5,1 Strauss Matthew (October 23, 2018)։ «'3 Nights' by Dominic Fike Review»։ Pitchfork։ Վերցված է February 28, 2019
- ↑ Leight Elias (October 22, 2018)։ «Review: Dominic Fike's Intriguing Major-Label Debut, 'Don't Forget About Me'»։ Rolling Stone։ Վերցված է February 28, 2019
- ↑ Lynch Joe (October 19, 2018)։ «Post Malone & Swae Lee, Dominic Fike, Zayn & More: Must-Hear Music Podcast»։ Billboard։ Վերցված է February 28, 2019
- ↑ Payne Chris (January 11, 2019)։ «Artists to Watch: 17 Alternative & Indie Breakouts For 2019»։ Billboard։ Վերցված է February 28, 2019
- ↑ «Dominic Fike on his discovery and coming to Australia»։ Triple J։ January 30, 2019։ Վերցված է February 28, 2019
- ↑ «Kevin Abstract Collaborates With Rising SoundCloud Singer Dominic Fike On "Peach" & "Crumble"»։ Genius (անգլերեն)։ Վերցված է 15 November 2019
- ↑ «Dominic Fike Delivers His Most Heartfelt Work to Date in "Açaí Bowl" and "Rollerblades"»։ Ones to Watch։ Վերցված է 15 November 2019
- ↑ «Dominic Fike Robs Halsey in Music Video for 'Phone Numbers'»։ HYPEBEAST։ Վերցված է 15 November 2019
- ↑ «Dominic Fike announces 2019 Rain or Shine Tour»։ AXS։ Վերցված է 15 November 2019
- ↑ Jacobs Marc (19 September 2019)։ «Dominic Fike x Marc Jacobs As a longtime fan of Marc Jacobs, Dominic has collaborated with us on an exclusive hoodie for his sold-out Rain or Shine global tour. Photos by Cian Moore at Dominic Fike’s New York show at Bowery Ballroom on September 9th.Shop now:»։ @marcjacobs (անգլերեն)։ Վերցված է 15 November 2019
- ↑ «Chicken Tenders (Snippet)»
- ↑ 16,0 16,1 «Manic / Halsey»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ «Chicken Tenders»
- ↑ https://diymag.com/2020/07/09/dominic-fike-debut-album-what-could-possibly-go-wrong
- ↑ Webster Andrew (8 September 2020)։ «Fortnite is launching a concert series it hopes will become a ‘tour stop’ for artists»։ The Verge
- ↑ «Here Are Billie Eilish's Favorite Songs of 2020»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2020-12-11
- ↑ «Dominic Fike – Chart history (Billboard 200)»։ Billboard։ Վերցված է August 11, 2020
- ↑ «ARIA Australian Top 50 Albums»։ Australian Recording Industry Association։ August 10, 2020։ Վերցված է August 8, 2020
- ↑ «NZ Top 40 Albums Chart»։ Recorded Music NZ։ August 10, 2020։ Վերցված է August 8, 2020
- ↑ «Cory Asbury – Chart history (Bubbling Under Hot 100)»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից November 1, 2019-ին։ Վերցված է April 24, 2018
- ↑ «2019 Archive: Alternative Songs»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից August 19, 2019-ին։ Վերցված է September 17, 2019
- ↑ «Chart Search: Dominic Fike – 3 Nights»։ Billboard։ Վերցված է September 4, 2019
- ↑ «ARIA Australian Top 50 Singles»։ Australian Recording Industry Association։ June 10, 2019։ Վերցված է June 8, 2019
- ↑ «Discografie Dominic Fike»։ Ultratop։ Վերցված է February 28, 2019
- ↑ «Canada Rock Chart, Week of August 31, 2019»։ Billboard։ Վերցված է August 31, 2019
- ↑ «IRMA – Irish Charts: Week 24 2019 (Week Ending 14 June 2019)»։ Irish Recorded Music Association։ Վերցված է June 15, 2019
- ↑ «NZ Top 40 Singles Chart»։ Recorded Music NZ։ May 13, 2019։ Վերցված է May 10, 2019
- ↑ «Dominic Fike | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է May 11, 2019
- ↑ 33,0 33,1 «ARIA Charts - Accreditations - 2020 Singles»։ ARIA։ 2020։ Վերցված է June 27, 2020
- ↑ «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Dominic Fike" and select "Search by Keyword")։ British Phonographic Industry։ Վերցված է December 4, 2020
- ↑ «New Zealand single certifications – Dominic Fike – 3 Nights»։ Recorded Music NZ։ Վերցված է June 21, 2019
- ↑ «Gold & Platinum - RIAA»։ Recording Industry Association of America։ Վերցված է July 16, 2019
- ↑ «Açaí Bowl / Dominic Fike»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ «Rollerblades / Dominic Fike»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ «Phone Numbers / Dominic Fike, Kenny Beats»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ Skinner, Tom (November 5, 2019)։ «Listen to Omar Apollo and Dominic Fike's collaborative new single, 'Hit Me Up'»։ NME։ Վերցված է May 14, 2020
- ↑ Kenneally Cerys (June 23, 2020)։ «Dominic Fike is releasing new single “Chicken Tenders” this week»։ The Line of Best Fit։ Վերցված է June 25, 2020
- ↑ Elder, Sajae (July 9, 2020)։ «Dominic Fike shares the powerful "Politics & Violence"»։ The Fader։ Վերցված է July 10, 2020
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 «Stores from the Back / Seno»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ «IDK Where / Yeek»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ (անգլերեն) Omar Apollo, Dominic Fike & Kenny Beats – Hit Me Up, https://genius.com/Omar-apollo-dominic-fike-and-kenny-beats-hit-me-up-lyrics, վերցված է 2020-10-06
- ↑ «Will You Be My Yellow? / Bakar»։ Tidal։ Վերցված է June 25, 2020
- ↑ Smith Thomas (January 3, 2020)։ «The NME 100: Essential new artists for 2020»։ NME։ Վերցված է April 22, 2020
|