Ջեք Ջոնսոն
Ջեք Ջոնսոն | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jack Johnson |
Ի ծնե անուն | Ջեք Հոուդի Ջոնսոն |
Ծնվել է | մայիսի 18, 1975 Օահու, Հավայի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ակուստիկ երաժշտություն, սոֆթ ռոք, փոփ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտական լեյբլի ղեկավար |
Գործիքներ | վոկալ, կիթառ, ուկելելե, դաշնամուր, թմբուկ |
Լեյբլ | Everloving/Brushfire/Universal |
Կրթություն | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1997) և Kahuku High & Intermediate School? |
Կայք | jackjohnsonmusic.com |
![]() |
Ջեք Հոուդի Ջոնսոն (մայիսի 18, 1975, Օահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[1]), հավայան հեղինակ և իր անձնական երգերի կատարող, երաժիշտ, ֆիլմերի ստեղծող, հայտնի է դարձել սոֆթ ռոք ժանրում և ակուստիկ երաժշտության մեջ։ 2011 թվականին մեծ ճանաչում է ձեռք բերել Brushfire Fairytales դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։ Վերջին 5 տարում հրապարակել է ևս 5 ալբոմ։ Հայտնի է նաև, որպես «The Kōkua Festival» փառատոնի հեղինակներից մեկը։ Ջեքը հայտնի է այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ "Upside Down"; "Flake"; "I Got You"; "Sitting, Waiting, Wishing"; "If I Had Eyes"; "You and Your Heart"; "Taylor"; "Better Together; "Good People" և Breakdown:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեք Ջոնսոնը ծնվել և մեծացել է Օահուում[2]։ Ջեֆ Ջոնսոնը (հայրը) Ջեքին դրդել է զբաղվել սպորտով։ Նա հինգ տարեկանից զբաղվել է սյորֆինգով։ 17 տարեկան հասակում նրան հրավիրել են մասնակցելու Billabong Pipeline Masters-ի եզրափակիչ խաղին, Օահուի հյուսիսային շրջանում։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը ամբողջ պատմության մեջ։ Սակայն մեկ ամիս անց նրա կարիերան սյորֆինգում ավարտվել է։
Ջեքը սովորել է Օահուի Kahuku High School դպրոցում։ Ավլի ուշ ընդունվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարան և դիպլոմ է ստացել, որպես ֆիլմերի և երաժշտության պրոդյուսեր։ Ջոնոսոնը սկսել է կիթառ նվագել 8 տարեկանում, իսկ 12 տարեկանում սկսել է երգեր գրել։ Նրա սերը դեպի երաժշտությունը շատ արագ է զարգացել, և առաջին փորձերը երաժշտական ասպարեզում եղել է այն, որ նա սկսել է նվագել Soil խմբում։
Ջիմի Հենդրիքսը Ջեք Ջոնսոնի սիրելի կիթառահարն է[3]. Джонсон назвал Джими Хендрикса своим любимым гитаристом[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Allmusic — 1991.
- ↑ Jack Johnson Biography Archived 2012-04-29 at the Wayback Machine.. Music.aol.com. Retrieved on 2012-08-30.
- ↑ «Jack Johnson Music – Band» (անգլերեն)։ Jackjohnsonmusic.com։ Վերցված է 2010-09-22
- ↑ «Jack Johnson Plugs In for Electric New Disc 'To the Sea'» (անգլերեն)։ Rolling Stone Music։ մայիսի 24, 2010։ Վերցված է հունիսի 13, 2013
|
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մայիսի 18 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի ռոք կիթառահարներ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ