Brockhampton

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Brockhampton
Բնօրինակ անունանգլ.՝ Brockhampton
ԵրկիրԱՄՆ
Ժանրերհարավային հիփ հոփ[1], ալտերնատիվ հիփ հոփ[2], PBR&B[3] և փոփ-ռեփ[4]
Գործունեություն2010 (2010)–այժմ
ԼեյբլRCA, Empire, Question Everything
ԿապվածՌայան Բիթի, Ջեյդեն Սմիթ, Դեբ Նեվեր
Կայքbrckhmptn.com
brckhmptn.com
Անդամներ
Իան «Քևին Աբսթրաքթ» Սիմփսոն
Մեթ Չեմփիոն
Ուիլյամ «Մերլին» Վուդ
Դոմինիկ «Դոմ ՄաքԼենոն» Մայքլ Սիմփսոն
Ռասել «Ջոբա» Բորինգ
Քիրեն «Բերֆեյս» Մաքդոնալդ
Ռոմիլ Հեմնանի
Ջաբարի Մենվա
Կիկո Մերլի
Հինոկ «ԷյչՔեյ» Սիլեշի
Քոդի «Էշլան Գրեյ» Վալենտինա
Ռոբերտ Օնթենյենթ
Ջոն Նյունս
Նախկին անդամներ
Ամին Վեն
Մայքլ «Ռոդնի Տենոր» Քիրբի ՄաքԳան
Ալբերտ Գորդոն
Ֆրանքլին Մենդեզ
Անիշ Օքհանի
 Brockhampton (band) Վիքիպահեստում

Brockhampton (ոճավորվում է որպես BROCKHAMPTON), ամերիկյան երաժշտական կոլեկտիվ, որը ձևավորվել է 2015 թվականին Տեխասի Սան Մարկոս քաղաքում և գործունեությունը ծավալում է Կալիֆոռնիայում։ Հիմնվել է Քևին Էբսթրեքթի կողմից (իրական անունը՝ Քլիֆորդ Իան Սիմփսոն)։ Brockhampton-ը միավորվել են «KanyeToThe» օնլայն ֆորումում, այս պատճառով իրանք իրենց անվանում են «համացանցի առաջին խումբ»։ Խմբի կազմի մեջ են մտնում Քևին Էբսթրեքթը, Դոմ ՄաքԼենոնը, Մեթ Չեմփիոնը, Մերլին Վուդը, Ջոբան և Բերֆեյսը, պրոդյուսերներ Ռոմիլ Հեմնանին, Ջաբարի Մենվոն և Կիկո Մերլին (որոնցից երկուսը հանդես են գալիս որպես Q3 դուետ), արտ տնօրեն Հինոկ «ԷյչՔեյ» Սիլեշին, լուսանկարիչ Էշլան Գրեյը, վեբ դիզայներ Ռոբերտ Օնթենյենթ և մենեջեր Ջոն Նյունսը։

Իրենց առաջին միքսթեյփը՝ «All-American Trash»-ը, թողարկվել է 2016 թվականին, իսկ առաջին ալբոմը՝ «Saturation»-ը. 2017 թվականի հունիսի 9-ին։ 2018 թվականի մարտի 30-ին խումբը հայտնել է, որ պայմանագիր է կնքել RCA Records-ի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2014. Ձևավորում և AliveSinceForever[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Քևին Էբսթրեքթը փոստ է տեղադրել[5] Քանյե Ուեսթի ֆան ֆորումում՝ KanyeLive-ում, երաժշտական խումբ ստեղծելու առաջարկով («anybody wanna make a band?»): Նրան պատասխանել են ավելի քան 30 օգտատերեր։ Այն ժամանակ էլ ձևավորվել է AliveSinceForever խումբը, սակայն այն ակտիվ է դարձել միայն 2012 թվականին։ 2013 թվականին AliveSinceForever-ը թողարկել եմ դեբյուտային մինի ալբոմ՝ «The ASF EP»: 2014 թվականին AliveSinceForever խումբը փլուզվել է՝ նորից որպես Brockhampton միանալու համար։

2014-2016. Անվանման փոփոխություն և All-American Trash[խմբագրել | խմբագրել կոդը]

Քևին Աբսթրաքթի դեբյուտային ալբոմի թողարկումից հետո AliveSinceForever-ը վերանվանվել է Brockhampton և իր կազմը համալրել նոր մասնակիցներով, որոնք նույնպես հավաքագրվել են KanyeToThe ֆորումում[6]։ 2015 թվականի հունվարին Brockhampton-ը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Bet I»-ը, տեսահոլովակի հետ միասին, որը նկարահանվել էր խմբի անդամներ Հինոկ Սիլեշիի և Ֆրանկլին Մենդեզի կողմից[7]։ Ներկայումս «Bet I»-ը հեռացվել է բոլոր սթրիմինգային ծառայություններից, սակայն երգի տեսահոլովակը դեռ կարելի է գտնել ՅուԹյուբում[8]։ 2016 թվականի հունիսի 16-ին Brockhampton-ը թողարկել է երկրորդ սինգլը՝ «Hero»[9]։ Նույն ամսին խումբը հաղթել է Vfiles Loud մրցույթում իր հաջորդ՝ «Dirt» սինգլով, որը թողարկվել է Fool’s Gold Records-ի աջակցությամբ[10]։ 2016 թվականի մարտի 24-ին Brockhampton-ն անվճար թողարկել է All-American Trash դեբյուտային միքսթեյփը։ Միքսթեյփին աջակցելու համար թողարկվել է All-American Trash Documentary վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Ջոն Նյունսի և Ալբերտ Գորդոնի, ինչպես նաև Հինոկ Սիլեշիի կողմից, որը նույնպես հանդես է եկել որպես ռեժիսոր, պրոդյուսեր և մոնտաժող[11][12]։

2017. Saturation տրիլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին խումբն ինքնուրույն թողարկել է «Cannon» սինգլը և դրա համար տեսահոլովակը[13]։ 2017 թվականի մայիսին թողարկվել է «Saturation» ալբոմի առաջին սինգլի՝ «Face»-ի թողարկումը։ Մեկ ամսվա ընթացքում թողարկվել են ևս մի քանի սինգլներ և տեսահոլովակներ՝ «Heat»[14], «Gold»[15] и «Star»[16]: Դրանց ռեժիսորը Քևին Էբսթրեքթն էր։ Մայիսին հայտարարվել է «American Boyband» շոուի մասին, որը պատմելու է Քևին Էբսթրաքթի սոլո շրջագայության և «Saturation» ալբոմի վրա աշխատանքների մասին[17][18]։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 8-ին, ինչպես նաև «Lamb» սինգլի և դրա տեսահոլովակի թողարկումը արդեն երկրորդ ալբոմից՝ «Saturation II»-ից[19]։ Ըստ քննադատների, տրիլոգիայի առաջին մասն է հռչակ բերել խմբին[20][21][22]։

2017 թվականի դեկտեմբերի 12-ին կայացել է երրորդ՝ «Boogie» ալբոմի լիդ սինգլի թողարկումը[23]։ Դեկտեմբերի 14-ին Brockhampton-ը հայտարարել են չորրորդ ստուդիական ալբոմի՝ «Team Effort»-ի թողարկման մասին[24]։ Դեկտեմբերի 15-ին կայացել է Brockhampton-ի «Saturation III» ալբոմի թողարկման մասին։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անդամներ[25][խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իան «Քևին Աբսթրաքթ» Սիմփսոն՝ վոկալ, ռեժիսոր (2015-այժմ)
  • Մեթ Չեմփիոն՝ վոկալ (2015-այժմ)
  • Ուիլյամ «Մերլին» Վուդ՝ վոկալ (2015-այժմ)
  • Դոմինիկ «Դոմ ՄաքԼենոն» Մայքլ Սիմփսոն՝ վոկալ (2015-այժմ)
  • Ռասել «Ջոբա» Բորինգ՝ վոկալ, մասթերինգ, պրոդյուսեր (2015-այժմ)
  • Քիրեն «Բերֆեյս» Մաքդոնալդ՝ վոկալ, կիթառ, պրոդյուսեր (2015-այժմ)
  • Ռոմիլ Հեմնանի՝ պրոդյուսեր, դիջեյ (2015-այժմ)
  • Ջաբարի Մենվա՝ պրոդյուսեր (Q3) (2015-այժմ)
  • Կիկո Մերլի՝ պրոդյուսեր (Q3) (2015-այժմ)
  • Հինոկ «ԷյչՔեյ» Սիլեշի՝ արտ տնօրեն, գրաֆիկ դիզայներ. մոնտաժող (2015-այժմ)
  • Քոդի «Էշլան Գրեյ» Վալենտինա՝ լուսանկարիչ և օպերատոր (2016-այժմ)
  • Ռոբերտ Օնթենյենթ՝ վեբ դիզայն, պրոդյուսեր (2015-այժմ)
  • Ջոն Նյունս՝ մենեջեր (2015-այժմ)
Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամին Վեն՝ վոկալ (2015-2018)
  • Մայքլ «Ռոդնի Տենոր» Քիրբի ՄաքԳան՝ վոկալ (2015-2016)
  • Ալբերտ Գորդոն՝ պրոդյուսեր (2015-2016)
  • Ֆրանքլին Մենդեզ՝ լուսանկարիչ (2015)
  • Անիշ Օքհանի՝ մենեջեր (2015-2017)
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիք Լենզինի՝ դիզայներ (2015-այժմ)
  • Քևին Դոան՝ օգնական

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • All-American Trash (2016)
  • Saturation (2017)
  • Saturation II (2017)
  • Saturation III(2017)
  • Iridescence (2018)
  • GINGER (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://beta.latimes.com/entertainment/music/la-et-ms-brockhampton-20171027-story.html
  2. http://www.nydailynews.com/entertainment/music/brockhampton-offer-glimpse-hip-hop-future-nyc-show-article-1.3489927
  3. https://thetenaflyecho.com/2091/showcase/what-it-means-to-be-a-boy-band-the-brockhampton-story/
  4. http://dailytexanonline.com/2017/08/29/brockhampton-follows-up-on-their-explosive-debut-with-an-introspective-sequel
  5. «Anybody wanna make a band? « Kanye West Forum». www.kanyetothe.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  6. «meet brockhampton: the internet's first boyband». I-d (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  7. «Check Out BrockHampton's (Kevin Abstract and Friends) New Track 'Bet I'». The Early Registration (անգլերեն). 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  8. brockhampton vault (2017 թ․ հուլիսի 24). «BROCKHAMPTON - BET I». Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  9. «PREMIERE: Fall in Love with Brockhampton's Blissed Out "Hero"». Noisey (անգլերեն). 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  10. «Brockhampton - "Dirt"». PigeonsandPlanes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  11. BROCKHAMPTON (2016 թ․ ապրիլի 15). «ALL-AMERICAN TRASH DOCUMENTARY». Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  12. «ALL-AMERICAN TRASH DOCUMENTARY». BROCKHAMPTON. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  13. «Brockhampton Return With Mesmerizing Video for New Song "Cannon"». PigeonsandPlanes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  14. «Watch the Video for Brockhampton's Disruptive New Song "Heat"». PigeonsandPlanes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  15. «"GOLD" by BROCKHAMPTON Review | Pitchfork» (անգլերեն). pitchfork.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  16. «Brockhampton Turn Blue in 'Star' Video - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  17. «Watch The Trailer For Kevin Abstract's American Boyband TV Show». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  18. Nyren, Erin (2017 թ․ մայիսի 8). «TV News Roundup: Viceland Announces Premiere Dates for Summer Slate». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  19. «Watch the Intimate Video for Brockhampton's Touching New Song "Lamb"». PigeonsandPlanes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  20. «Brockhampton - SATURATION [Album Stream]». HotNewHipHop. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  21. «BROCKHAMPTON 'Saturation' Cheat Code Album Review». DJBooth (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  22. «Brockhampton Share Video For "Swamp"». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  23. «Brockhampton releases new song "BOOGIE"». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  24. «kevin abstract on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  25. «BROCKHAMPTON» (անգլերեն). Genius. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Brockhampton» հոդվածին։