Դիտրիխ ֆոն Խոլտից
Դիտրիխ ֆոն Խոլտից | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Łąka Prudnicka, Gmina Prudnik, Prudnik County, Opole Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | նոյեմբերի 5, 1966[2][3][4][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | Երկաթ խաչի Ասպետի խաչ Գերմանական ոսկե խաչ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ալբրեհտի միաբանություն 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ Սուրբ Հենրիխի ռազմական շքանշան Ռումինիայի Աստշի շքանշան Պարգև վիրավորվելու համար Infantry Assault Badge? Civil Order of Saxony? և Միխայ Խիզախի շքանշան |
Ստորագրություն![]() | |
Dietrich von Choltitz Վիքիպահեստում |
Դիտրիխ ֆոն Խոլտից(գերմ.՝ Dietrich von Choltitz, նոյեմբերի 9, 1894[1][2][3][…], Łąka Prudnicka, Gmina Prudnik, Prudnik County, Opole Voivodeship, Լեհաստան - նոյեմբերի 5, 1966[2][3][4][…], Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հետևազորի հրամանատար: Հայտնի է որպես Փարիզի վերջին գերմանացի հրամանատար, որը հրաժարվել է կատարել Հիտլերի հրամանը՝ հավասարեցնել այն գետնին և ոչնչացնել հիմնական տեսարժան վայրերը (սկսած Էյֆելյան աշտարակից): Դրա համար նրան հաճախ անվանում էին Փարիզի Փրկիչ: 1944 թվականի հոկտեմբերին Անգլիայում գերության մեջ գտնվելիս, առանց իր իմացության ձայնագրված հեռախոսազրույցում խոստովանել է իր պատասխանատվությունը ԽՍՀՄ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների ոչնչացման համար։
Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոն Խոլտիցը բանակում է հայտնվել Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մի քանի ամիս առաջ, հենց այդ պահից սկսվեց ռազմական ոլորտում նրա վերելքը: Հետագայում ծառայել է Վայմարյան հանրապետությանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմում նրա առաջին մարտը եղել է 1940 թվականին՝ Ռոտերդամի գրավումը, որի ժամանակ նրա ենթակաները պետք է հսկողության տակ վերցնեին կարևոր նշանակություն ունեցող կամուրջները: Հետագայում նա մասնակցել է «Բարբարոսա» ռազմագործողությանը, Սևաստոպոլի արյունալի մարտերին (որի ժամանակ նրա զորքերը մեծ կորուստներ կրեցին, իսկ ինքը վիրավորվեց) և Կուրսկի ճակատամարտին:
1944 թվականի մարտին տեղափոխվել է Իտալիա, որտեղ մասնակցել է Անցիո-Նետտունյան գործողությանը: 1944 թվականի հունիսին եղել է արևմտյան ճակատում՝ Ֆրանսիայում, որտեղ գլխավորել է LXXXIV բանակային կորպուսը և փորձել խոչնդոտել դաշնակիցների հարձակումը:
Փարիզի պարետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականի օգոստոսի 1-ին նրան շնորհվեց հետևակի գեներալի, իսկ արդեն օգոստոսի 7-ին ՝ Փարիզի ռազմական նահանգապետի կոչում: Ֆոն Խոլտիցը Հիտլերից հրաման էր ստացել ոչնչացնել քաղաքի ամբողջ պատմական և կրոնական շինությունները: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ չի կատարել նրա կարգադրությունները, քանի որ դա չի ունեցել ռազմական նշանակություն, Փարիզը նա սիրել է, իսկ հենց ֆյուրերին այդ ժամանակ խենթ է համարել: Օգոստոսի 15-ին սկսվել է Փարիզի ոստիկանության գործադուլը: Մի քանի օր անց պարետը սկզբից զինադադարի հրաման է ստորագրել, որը սակայն անտեսվել է որոշ ընդդիմադիրների կողմից, իսկ օգոստոսի 25-ին նա հանձնվել է Ազատական Ֆրանսիային:
Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գերի սկզբում պահվել է Անգլիայում, հետո ԱՄՆ-ում: 1951 թվականին գրել է հուշագրություններ: 1947 թվականին ազատ է արձակվել դաշնակիցների կողմից: Պատերազմից հետո, 1956 թվականին նա այցելել է փարիզյան հյուրանոցում գտնվող նախկին ռազմակայան: Մահացել է դրանից 10 տարի անց Արևմտյան Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում երկարատև հիվանդությունից: Գեներալի հուղարկավորությանը ներկա են եղել ֆրանսիացի բարձրաստիճան սպաներ։
Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1-ին և 2-րդ աստիճանի Երկաթյա խաչ (1914) (Պրուսիայի թագավորություն)
- Սուրբ Հենրիխի ռազմական շքանշան (1917 թվականի դեկտեմբերի 26) (Սաքսոնիայի թագավորություն)
- Արժանապատվության շքանշան (Սաքսոնիայի թագավորություն)
- Առաջին համաշխարհային պատերազմի պատվավոր խաչ (1934)
- Ասպետական երկաթե խաչ (1940 թվականի մայիսի 18)
- Գերմանական խաչ (1942 թվականի փետրվարի 8)
- Ղրիմի վահան (1942 թվականի հուլիս)
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փարիզն այրվու՞մ է»` ֆրանս-ամերիկյան ֆիլմ, 1966 թվական:
- «Դիվանագիտություն»` ֆրանս-գերմանական ֆիլմ, 2014 թվական:
- «Secrets of the Dead: Bugging Hitler's Soldier's[5]»` փաստավավերագրական ֆիլմ:
- «Commandos 2: Men of Courage»` «Փարիզն այրվու՞մ է» առաքելություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Bugging Hitler’s Soldiers | Preview | Secrets of the Dead | PBS