Դեյվիդ Բրյուս
Դեյվիդ Բրյուս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1855[1][2][3][…] Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա |
Մահացել է | նոյեմբերի 27, 1931[1][2][3][…] (76 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Լոնդոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բժիշկ, միջատաբան, ախտաբան և մանրէաբան |
Գործունեության ոլորտ | Բակտերիաբանություն և Պարատիզոլոգիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Էդինբուրգի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան և Stirling High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Bruce? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | D.Bruce |
![]() |
Դեվիդ Բրյուս (անգլ.՝ David Bruce, մայիսի 29, 1855[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - նոյեմբերի 27, 1931[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի մանրէաբան, պարազիտոլոգ և համաճարակաբան, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1899 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիդ Բրյուսը ծնվել է 1855 թվականի մայիսի 29-ին Մելբուրնում։ 1881 թվականին ավարտել է Էդինբուրգի համալսարանը։ 1883 թվականին աշխատանքի է ռազմա-բժշկական ծառայությունում։ 1884-1888-ական թվականներին աշխատել է Մալթա կղզում, 1888 թվականին՝ Ռոբերտ Կոխայի լաբորատորիայիոմ, Բեռլինում, 1889-1894-ական թվականներին աշխատել է Նետլեյի ռազմաբժշկական դպրոցում։ 1903 թվականին Ուգանդայում գլխավորել է էքսպոզիցիան, որը հետազոտում էր քնային հիվանդություն, 1904 թվականին գլխավորել է Մալթա կղզում տենդը ուսումնասիրող հանձնաժողովը։ 1914-1918-ական թվականներին աշխատել է Միլբանկի ռազմաբժշկական քոլեջում։ 1918 թվականից առողջական խնդիրների պատճառով անցել է թոշակի։
Մահացել է 1931 թվականի նոյեմբերի 27-ին, Լոնդոնում, կնոջ մահից 4 օր անց, հիշատակման արարողության ընթացքում։ Երկուսին էլ դիակիզել են Լոնդոնում, նրանց մոխիրը թաղված է միասին, Ստիրլինգ ամրոցից ոչ հեռու, հասարակ քարե խաչի տակ։ Նրանք երեխաներ չունեին։
Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա հիմնական գիտական աշխատանքները նվիրված էին տրիպանոսոմոզների և բրուցելոզների ուսումնասիրմանը։
- 1884-1889- բացահայտել է բրուցելոզ հարուցողին, որին անվանել է բրուցել, որի արդյունքում Մալթա կղզում այդ հիվանդությունը վերացել է։
- Աֆրիկայում բացահայտել է մարդու և կեդանիների տրիպանոսոմոզների հարուցչին, և հաստատել, որ տարածողը ցեցե ճանճն է։
Անդամությունը կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոնդոնի թագավորականընկերության անդամ (1889-1931)։
- Փարիզի գիտութունների ակադեմիայի անդամ (1918-1931)։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագավորական կրծքանշան
- Լեվենհուկի կրծքանշան
- Ալբերտի կրծքանշան (Արվեստի թագավորական հասարակություն)
- Մենսոնի կրծքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munk's Roll
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners#Full-list-of-winners
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биологи. Биографический справочник
- Поль де Крайф (де Крюи). Охотники за микробами. Издательство: Молодая гвардия. Москва. 1957. Страниц :485.
|
- Մայիսի 29 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1931 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Համաճարակաբաններ
- Անգլիացի բժիշկներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ