Նելլի Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիելյան Նելլիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նելլի Դանիելյան
Ծնվել էհունիսի 29, 1978(1978-06-29) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԿրթությունՆաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարան, Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժին
Մասնագիտություննկարչուհի
Ուշագրավ աշխատանքներ«Սեր,որ տալիս է կյանք»[1]
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն
Կայքnellydanielyan.com
 Nelly Danielyan Վիքիպահեստում

Նելլի Գևորգի Դանիելյան (հունիսի 29, 1978(1978-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցիացիայի համանախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելլի Դանիելյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1996 թվականին ավարտել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանը, նկարիչ-դեկորատորի մասնագիտությամբ։ 1999 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը` նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչի որակավորմամբ։ 2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 2004 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։ 2008 թվականին ստեղծագործությունների օրիգինալ մոտեցման, գեղարվեստական տարրերի կիրառման ու ծաղկանկարչական կոլաժներում նորարական գաղափարների համար արժանացել է «Բյուրեղապակյա ծաղիկ» մրցանակի։ 2009 թվականին Մոսկվայում կայացած «Ծաղկային էսքիզներ» միջազգային չորրորդ ցուցահանդեսում՝ մշակութային արժեքների ստեղծման, տարածման և պահպանման համար արժանացել է պատվավոր ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման։ 2009 թվականին պարգևատրվել է «Գեղեցկության մագիստրոս» հասարակական ճանաչման պատվավոր մրցանակով` Մոսկվա քաղաքում պատանի սերնդին հայրենասիրական, գեղագիտական և մշակութային դաստիարակությանն աջակցելու համար։ 2009 թվականից Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի համանախագահն է։ 2013 թվականին մասնակցել է գերմանացի ճարտարապետ-դեկորատոր Գրեգոր Լերշի սեմինարին։ 2015 թվականին Մոսկվայում արժանացել է «Աստղ-2015» մրցանակի` արվեստի նոր տեսակի` ծաղկանկարչական կոլաժի զարգացման,աջակցության համար։

Նելլի Դանիելյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։

2015 թվականին որակավորման կուրսեր է անցել «ԱյԹի» տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում`Մոսկվա քաղաքում։ 2016 թվականին որակավորման բարձրացման կուրսեր է անցել Մոսկվայի «Սեպտեմբերի մեկ» մանկավարժական համալսարանում։ 2015 թվականից համարվում է Դոլգոպրուդնի քաղաքի մանկական «Ծիածանային աշխարհ» նկարչական ստուդիայի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Նրա աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում։ 2016 թվականի ամռանը Նելլի Դանիելյանը և Աստղիկ Հակոբյանը «Վերադարձ» խորագրով բարեգործական ցուցահանդեսներով ներկայացան Հայաստան։ Նելլի Դանիելյանի հոգևոր թեմայով ստեղծագործությունները ցուցադրվեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, Գորիսում[3], Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում և Օշականում։ Նկարչուհիները մեկական աշխատանք նվիրեցին այն քաղաքի պատկերասրահներին՝ որտեղ տեղի ունեցան ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսի հասույթը տրամադրվեց Քառօրյա պատերազմում վիրավորված զինվոր՝ Շանթ Ղազարյանի ընտանիքին[4]։ 2016 թվականին Մոսկվայի շրջանի նահանգապետի կողմից «Բարի սիրտ» անվանակարգում արժանացել է «Наше Подмосковье - 2016» դափնեկրի կոչմանը[5][6]։ 2016 թվականին արժանացել է պատվո շքանշանի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի կողմից՝ կազմակերպությանն ակտիվ մասնակցության համար։ Նույն թվականին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության հրամանով անցել է որակավորում և արժանացել կերպարվեստի և արվեստի պատմության առաջին կարգի ուսուցչի կոչման, Դոլգոպրուդնի քաղաքում։ Նելլի Դանիելյանը 1993 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ունի երկու զավակ՝ Կարլենն ու Գևորգը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nellydanielyan.com/423133234?i=113814185
  2. http://www.florissima.ru/association/expert2.html
  3. http://www.37-38.com/?p=20429(չաշխատող հղում)
  4. «Բարեգործական ցուցահանդես՝ «Վերադարձ» խորագրով».
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  7. http://miasin.ru/news/com/item3020.html
  8. http://old.arm.rs.gov.ru/node/2459(չաշխատող հղում)
  9. http://novostink.ru/photoreports/25064-v-erevane-proshla-unikalnaya-vystavka-preobrazhenie.html
  10. https://news.am/arm/news/70992.html
  11. http://golosarmenii.am/article/17930/vystavka-v-moskovskom-dome-nacionalnostej
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. http://tv.sb.by/soyuznoe-veche/article/garmoniya-s-prirodoy.html
  14. http://www.souzveche.ru/articles/culture/24843/?sphrase_id=12746
  15. http://www.souzveche.ru/articles/culture/26348/
  16. http://novostink.ru/photoreports/108751-v-erevane-proshla-vystavka-hudozhnicy-iz-moskvy-nelli-danielyan.html
  17. https://www.youtube.com/watch?v=DAEEEYxamm8
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  20. https://www.youtube.com/watch?v=O2gvuILe5Jg
  21. https://www.youtube.com/watch?v=a2lx9q9GjJY

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]