Jump to content

Գևորգ Մարտիրոսյան (ջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Մարտիրոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 9, 1954(1954-12-09)
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 11, 2024(2024-06-11) (69 տարեկան)
Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԻնդիանայի համալսարան
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց

Գևորգ Մարտիրոսյան (անգլ.՝ Kevork Mardirossian, դեկտեմբերի 9, 1954(1954-12-09) - հունիսի 11, 2024(2024-06-11), Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկահայ ջութակահար, Ինդիանայի համալսարանի երաժշտության պրոֆեսոր։ Մարտիրոսյանը եղել է Պլովդիվի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Բաթոն Ռուժի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր[1][2][3] և Կենտրոնական Արկանզասի համալսարանում՝ ջութակի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է 1954 դեկտեմբերի 9-ին։ Նրա առաջին մենահամերգը կայացել է տասներկու տարեկանում։ Երաժշտական կրթությունը ստացել է Դոբրին Պետկովի անվան դպրոցում և Բուլղարիայի պետական կոնսերվատորիայում, իսկ ավելի ուշ՝ Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում[4]։

Նրա կարիերան սկսվել է 1978 թվականին Բուլղարիայում կայացած Օբրետենովի անվան ջութակի մրցույթում և 1979 թվականին Կատյա Պոպովայի միջազգային մրցույթում տարած հաղթանակներից հետո, որտեղ նա արժանացել է ոսկե մեդալների, ինչպես նաև՝ 1985-1986 թվականներին գործընկերոջ՝ դաշնակահար Լի Ֆիլիպսի հետ կամերային երաժշտության մի քանի միջազգային մրցույթներում հաղթանակից հետո։ Հետագայում նա դարձել է միջազգային բազմաթիվ մրցույթների ժյուրիի մշտական հրավիրյալ անդամ[4]։

1980-1988 թվականներին Մարտիրոսյանն աշխատել է որպես Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր և հանդես է եկել որպես համերգային մենակատար, կամերային երաժիշտ ողջ Բուլղարիայում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում[4]։

1988 թվականին Մարտիրոսյանը տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում, իսկ 1992 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Քարնեգի հոլում[4]։

1988-1990 թվականներին Մարտիրոսյանը եղել է Բաթոն Ռուժի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը, որից հետո նշանակվել է Կենտրոնական Արկանզասի համալսարանի ջութակի գծով մշտական արտիստ։ Այնտեղ նա դաշնակահար Լի Ֆիլիպսի և թավջութակահար Ֆելիս Ֆարելի հետ հիմնադրել է Kapelle Trio-ն, ինչպես նաև 1998 թվականին՝ Հեբեր Սփրինգս կամերային երաժշտության փառատոնը և վարպետության դասընթացները[4]։

Մարտիրոսյանը 1995 թվականին Բաթոն Ռուժում նշանակվել է Լուիզիանայի պետական համալսարանի (LSU) երաժշտության և թատրոնի քոլեջի ջութակի պրոֆեսոր և լարային բաժնի վարիչ։ LSU-ում նա ստացել է մրցանակներ՝ ի նշան իր դասավանդման աշխատանքի, ներառյալ LSU-ի վաստակավոր դասավանդողի մրցանակը, LSU-ի երաժշտական դպրոցի մրցանակը դասավանդման գերազանցության համար և LSU-ի Սան Դիեգո II-ի շրջանավարտների պրոֆեսորի կոչումը[4]։

Մարտիրոսյանը որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել միջազգային երաժշտական փառատոներում՝ Չելթնհեմում (Մեծ Բրիտանիա), «Մշակույթի եվրոպական ամիսներ»-ում, Կամերային երաժշտության միջազգային փառատոնում (Պլովդիվ, Բուլղարիա), Չեխական փառատոնում (Տրենտո, Իտալիա) և Սոֆիայի երաժշտական շաբաթներին (Բուլղարիա)[4]։

Մարտիրոսյանը IU Jacobs երաժշտական դպրոցում աշխատանքի է անցել 2008 թվականին։ Նա համարվել է ջութակի հարգված մանկավարժ և ավելի քան 100 անվանի ուսանողների նվիրված մանկավարժ, որոնցից շատերը ազգային և միջազգային մրցույթների հաղթողներ են։ Նրա սաներից շատերը որպես կոնցերտմայստերներ և ղեկավարներ աշխատում են աշխարհի առաջատար նվագախմբերում, ինչպես նաև դասավանդում են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի համալսարաններում[4]։

Գևորգ Մարտիրոսյանը մահացել է 2024 թվականի հունիսի 11-ին Ինդիանա նահանգի Բլումինգթոն քաղաքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kevork Mardirossian». indiana.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  2. «Kevork Mardirossian». iu.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  3. «Kevork Mardirossian appointed to faculty». iu.edu. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Indiana University violin professor Kevork Mardirossian has died. The Strad, 14 Jun 2024. Retrieved 2024-06-14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]