Լուիզիանայի պետական համալսարան (անգլ. Louisiana State University)[7], պետական հետազոտական համալսարանը գտնվում է ԱՄՆ - ում, Լուիզիանանահանգում, Բատոն - Ռուժ քաղաքում։ Լուիզիանա նահանգի համալսարանների համակարգում համարվում է գլխավոր բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է 1853 թվականին Լուիզիանա նահանգում՝ որպես Ռազմական ակադեմիա և ուսուցողական սեմինարիա (Louisiana State Seminary of Learning & Military Academy): Այժմյան համալսարանական քաղաքը կառուցվել է 1926 թվականին։ Այն գտնվում է Միսիսիպի գետի ափին, կազմված է ավելի քան 250 շենքերից` կառուցված իտալական Վերածննդի ոճով։ Համալսարանի կազմի մեջ մտնում են 14 դպրոց և քոլեջ[8]։ ԱՄՆ - ում առավել հեղինակավոր են համարվում բիզնեսի և իրավունքի քոլեջները։