Գևորգ Արշակյան
Գևորգ Արշակյան | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 28, 1928[1][2][3] |
| Ծննդավայր | Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Վախճանվել է | դեկտեմբերի 31, 2002[3] (74 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան[3] |
| Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և խմբագիր |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Աշխատավայր | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, «Հայաստան» հրատարակչություն և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան |
| Գևորգ Արշակյան Վիքիդարանում | |
Գևորգ Լիպարիտի Արշակյան (փետրվարի 28, 1928[1][2][3], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 31, 2002[3], Երևան, Հայաստան[3]), հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ փոխադրվել է Հայաստան։ Երկու տարի սովորել է Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Հետո փոխադրվել է Երևան, սովորել է Շոթա Ռուսթավելու անվան միջնակարգ դպրոցում։ Աշխատել սկսել է 13 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել մինչև 1951 թվականը։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի Արագածի արշավախմբում՝ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի փորձարանում։ 1963 թվականին որպես խմբագիր աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1966-1978 թթ. եղել է «Սովետական գրող» (մինչև 1976 թվականի կեսերը «Հայաստան») հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-1981 թթ. եղել է «Սովետական գրող» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագրության գլխավոր խմբագիր։ 1983 թվականի դեկտեմբերից եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Նրա առաջին պատմվածքը՝ «Իմ հարևանուհին», տպագրվել է «Գրական թերթում», 1957 թվականին։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» պիեսը։ 1974 թվականին գրել է «Բակի վերջին գիշերը» կատակերգությունը։
Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել Գ. Արշակյանի «Թրաշուշաններ» (Երևան, 1968), «Սև և սպիտակ կարապներ» (Երևան, 1968), «Դաղձի բույրը» (Երևան, 1975), «Գնացքներ» (Երևան, 1980), չեխերեն՝ «Թրաշուշանների հովիտը» (Պրահա, 1966), լիտվերեն՝ «Սև և սպիտակ կարապներ» (Վիլնյուս, 1972), բուլղարերեն՝ «Դաղձի բույրը» (Վառնա, 1980) գործերը[4]։
Երկերի մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թրաշուշաններ, Երևան, Հայպետհրատ, 1963, 122 էջ։
- Սև և սպիտակ կարապներ, Երևան, «Հայաստան», 1966, 244 էջ։
- Դաղձի բույրի, Երևան, «Հայաստան», 1972, 427 էջ։
- Գնացքներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 526 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Արշակյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 83.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Արշակյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 106)։ |
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Արմավիր (Ռուսաստան) քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ խմբագիրներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ