Jump to content

Գրիգոր Ջանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ջանիկյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1944(1944-12-02) (80 տարեկան)
ԾննդավայրՀասկովո, Բուլղարիա
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և արձակագիր
Քաղաքացիություն Բուլղարիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1966) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1979)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԳարուն, Գրական թերթ և Հայ զինվոր
Գրիգոր Ջանիկյան Վիքիդարանում

Գրիգոր Նազարի Ջանիկյան (դեկտեմբերի 2, 1944(1944-12-02), Հասկովո, Բուլղարիա), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ 1973 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ջանիկյանը ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 5-ին, Բուլղարիայի Հասկովո քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Րաֆֆու անվան դպրոցը, 1966 թվականին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը[1], 1979 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ 1966-1973 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրում, 1973-1983 թվականներին՝ «Գրական թերթում», 1983-1990 թվականներին՝ «Վերածնված Հայաստան» հանդեսում, 1992-1996 թվականներին՝ «Հուշարար» և «Հայություն» պարբերաթերթերում, 1996-2003 թվականներին՝ «Հայ զինվոր» շաբաթաթերթում։

Հրատարակվել են Ջանիկյանի «Իսկապես, ինչպիսիք է աշխարհը» (1964), «Մահին հաղթողները» (1968), «Հորիզոնի կանչող գույները» (1975), «Հավատարիմ երազանքին» (1979), «Հավերժական ճանապարհ» (1982) վիպակների, պատմվածքների ու ակնարկների ժողովածուները։ Հեղինակի նախասիրած ժանրը վավերագրությունն է, նյութը՝ ժամանակակից հայ իրականությունը, հերոսները՝ մեր օրերի մարդիկ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Ռուսերեն տպագրվել է «Այսպես են ծնվում առասպելները» (1979) գիրքը[2]։

Թարգմանել է Ս. Բեքեթի, Ալբեր Քամյուի և այլոց ստեղծագործություններից։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսկապես, ի՞նչպիսին է աշխարհը, Երևան, 1964, 40 էջ։
  • Մահին հաղթողները, Երևան, 1968, 132 էջ։
  • Հորիզոնի կանչող գույները (վիպակներ), Երևան, 1975, 264 էջ։
  • Հավատարիմ երազանքին (դիմանկարների գիրք), Երևան, 1979, 312 էջ։
  • Հավատարիմ երազանքին (դիմանկարների գիրք), Երևան, 1980, 224 էջ։
  • Հավերժական ճանապարհ (գեղարվեստական տարեգրութ-յուն), Երևան, 1983, 80 էջ։
  • Ալեհեր լեռն ու իր թոռները, Երևան, 1987, 232 էջ։
  • Զորակցություն (Հայերի ցեղասպանության ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովում), Երևան, 1999, 104 էջ։
  • Մահապարտները (Արցախյան գոյապայքարի նվիրյալների՝ Արծիվ – մահապարտներ գումարտակի սխրանքների մասին), Երևան, 2002, 344 էջ։
  • Մի կյանք (Ռ. Արզումանյան), Երևան, 2004, 344 էջ։
  • Ջոկատը, որ կոչվում էր Մեծն Մուրադ, Երևան, 2005, 104 էջ։
  • Հույսի հորիզոնի լուսաստղը (վարքագրություն), Երևան, 2007, 256 էջ։
  • Եռաբլուր (վիպական դիմաշար), Երևան, 2008, 320 էջ։
  • Հաղթազենները (Արցախի ազատամարտիկները), Երևան, 2009, 217 էջ։
  • Դարի դեմքը (Արցախյան ազատամարտի հերոսների մասին), Երևան, 2010, 72 էջ։
  • Ապրիլ 11 (24) (իրապատում պատմվածքներ և վիպակներ), Երևան, 2013, 328 էջ[3]։
  • Սպարտակ (Արցախյան պատերազմի մասնակից, մահապարտ Սպարտակ Մաթևոսյանի մասին), Երևան, 2013, 112 էջ։
  • Քսանն ու քսան հազարը (վիպապատում), Երևան, 2015, 296 էջ։
  • Գողգոթա, Երևան, 2017, 56 էջ[4]։
  • Անավարտ համանվագ, Երևան, 2019, 168 էջ։
  • Կինո, ռեկլամ, պաղպաղակ, սեր։ «Գարուն», 1967, № 1, էջ 94-96։
  • Մեր հյուրն է Կարինե Գևորգյանը։ «Գարուն», 1967, № 2, էջ 52։
  • Երազողները։ «Գարուն», 1967, № 4, էջ 68-70։
  • Ամպրկացի Հովակիմը՝ դալգանների անթագակիր արքա, «Գարուն», 2016, № 1։

Թարգմանություններ (ֆրանսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գամառա Պ., Փետրավոր օձի գաղտնիքը, Տրիկուարի գանձը (գրքի երկու վիպակներից երկրորդը՝ «Տրիկուարի գանձը», թարգմանել է Գ. Ջանիկյանը), Երևան, «Հայաստան», 1968, 260 էջ։
  • Աիդա Ազնավուր-Կարվարենց, Ափարիկս, Երևան, 2012։
  • Ջակոմո Ջ. Կազանովա, Իմ կյանքի պատմությունը, Երևան, 2012։
  • Ժան Ժորես, Պետք է փրկել հայերին, Երևան, 2009։
  • Ալբեր Կամյու, Առաջին մարդը, Երևան, 1997։
  • 2017 թվականին «Գողգոթա» աշխատանքի համար ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ[5]
  • 2011 թվականին «Հաղթանակի դարձերեսը», «Սնդավում», «Հայացք ապագայից ներկային» հրապարակախոսական հոդվածների համար արժանացել է Հայերի համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Ժուռնալիստների միության լավագույն լրագրողական մրցանակաբաշխության մրցանակի
  • 2011 թվականին «Թարգմանական գրականության մեջ ունեցած ծանրակշիռ վաստակի համար» արժանացել է ՀԳՄ պատվոգրի
  • 2008 թվականին «Եռաբլուր» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության գրական առաջին մրցանակի
  • 2003 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի։
  • 2002 թվականին «Մահապարտներ» գիրքն արժանացել է ՀԳՄ ամենամյա «Տարվա լավագույն հրապարակախոսական գիրք» մրցանակի[6]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 462։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 355

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գարուն», 1967, № 1, էջ 94։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Ջանիկյան, Գրիգոր (2013). Ապրիլ 11 (24)։ իրապատում պատմվածքներ ու վիպակներ. Նահապետ.
  4. Ջանիկյան, Գրիգոր (2017). Գողգոթա. VMV-Print. ISBN 9789939604329.
  5. ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «  Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  6. Գրիգոր Ջանիկյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ջանիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։