Կարինե Գևորգյան (թավջութակահարուհի)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարինե Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1944 |
Ծննդավայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | թավջութակահար |
Կարինե Գևորգյան (1944, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թավջութակահարուհի։
Ծնվել է Մոսկվայում, երաժշտի ընտանիքում։ Մասնագիտական կրթություն ստացել է Մոսկվայի Գնեսինների ինստիտուտի երաժշտական բաժնում։ 1962 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի դասարանը՝ աշակերտելով Մստիսլավ Ռոստրոպովիչին։ 1966 թվականին մասնակցել է համամիութենական երաժշտական մրցույթին, արժանացել առաջին կարգի դիպլոմի։ Նույն թվականի հունիս ամսին առաջին կարգի մրցանակ է ստացել Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթին[1]։ 1967 թվականին մենահամերգով հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի դահլիճում[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Ջանիկյան, Մեր հյուրն է Կարինե Գևորգյանը։ «Գարուն», 1967, № 2, էջ 52։