Րաֆֆու անվան թիվ 36 դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Րաֆֆու անվան թիվ 36 դպրոց
Raffi school of Yerevan (5).JPG
Yerevan Raffi school, ArmAg.JPG
Տեսակդպրոց
ԿարգախոսԱրդյոք գալու է մի օր/ժամանակ, տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ
Հիմնադրված է1928
Անվանված էՐաֆֆի
ՏնօրենՆունե Ղազարյան[1]
Աշակերտներ327
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան

Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց, հանրակրթական հիմնական դպրոց Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում։ Դպրոցը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Կոմիտաս 37 հասցեում[1]: Ըստ 2014 թվականի տվյալների, դպրոցի աշակերտների քանակը կազմում է 327 աշակերտ` որոնք սովորում են համապատասխանաբար 16 դասարաններում։

Դպրոցի տնօրենը ֆրանսերեն լեզվի մասնագետ Նունե Ղազարյանն է։ Դպրոցը ունի երկու փոխտնօրեն՝ Էլմիրա Նահապետյան (դաստիերակչական գծով, պատմաբան) և Լարիսա Ավետիսյան (ուսմասվար, մասնագիտությամբ՝ բանասեր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆու կիսանդրին դպրոցի առջև

Դպրոցի հիմնադիրները համարվում են 1928 թվականին Արևմտյան Հայաստանից հայրենիք ներգաղթաց արաբկիրցիները[2], որոնք այստեղ ստեղծեցին մոտ 40 աշակերտից բաղկացած առաջին դպրոցը։ Զարգանալով Արաբկիրը 1933 թվականին նույն տեղում կառուցեց դպրոցի երկրորդ մասնաշենքը։

1937-1938 թվականներին քանի որ ավելացել էր դպրոցի աշակերտների և մանկավարժների թիվը դպրոցից անջատվեց մեկ այլ դպրոց, որը կրեց թիվ 21 համարը։ Հիմնական դպրոցը հետագայում ստացավ 36 համարը և կրեց մեծ գրող Րաֆֆու անունը։

21-րդ դարի 90-ականներին դպրոցը ստացավ նաև վարժարանի կարգավիճակ և գործեց որպես դպրոց-վարժարան։ Այժմ դպրոցը գործում է որպես հիմնական կրթական հաստատություն։ Դպրոցի աշակերտները միշտ գրավել են բարձր դիրքեր տարբեր մրցույթներում[3] և օլիմպիադաներում

1987 թվականին դպրոցի առջև տեղադրվել է Րաֆֆու կիսանդրին: Դպրոցն ունի առանձին դասարան՝ հատկացված Րաֆֆու թանգարանին։

Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինի խորհրդի անդամներն են[4] ՝ Գասոյան Հեղինե Ռազմիկի, Կարապետյան Շամիրամ Ռաֆիկի, Բաբլոյան Ռուզաննա Միշայի, Բաբալարյան Գայանե Հրանտի, Պողոսյան Թերեզա Ստեփանի, Ավագյան Հովհաննես Սարգսի, Խաչատրյան Ինգա Սերգեյի և Մխիթարյան Արայիկ Ալիաթի։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]