Գրեգորի Ալան Իսակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգորի Ալան Իսակով
Գրեգորի Ալան Իսակովի ելույթը Սան Ֆրանցիսկոյում, 2019 թվականի փետրվարի 14
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 1, 1979(1979-01-01) (45 տարեկան)
Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ
Երկիր ԱՄՆ
Ժանրեր
  • Ժամանակակից ռոք
  • ինդի ֆոլք[1]
  • քանթրի ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժիշտ
ԿրթությունՆարոպայի համալսարան
Կայքgregoryalanisakov.com
 Gregory Alan Isakov Վիքիպահեստում

Գրեգորի Ալան Իսակով (անգլ.՝ Gregory Alan Isakov; հունվարի 1, 1979(1979-01-01), Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի-ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, որի գործունեությունը ներկայումս ծավալվում է Կոլորադո նահանգի Բոլդեր շրջանում[2]։ Նա և իր ընտանիքը տեղափոխվել են Միացյալ Նահանգներ 1986 թվականին և նա մեծացել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում[3]։

Իսակովի երաժշտությունը համատեղում է ինդին և ֆոլքը, ներառելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կիթառը և բանջոն։ Նա առավել հայտնի է «The Stable Song», «Big Black Car», «If I Go, I'm Goin» և «San Luis» երգերով։ Իսակովը թողարկել է 7 ստուդիական ալբոմներ, որոնցից վերջինը 2018 թվականի հոկտեմբերին թողարկված «Evening Machines»-ն էր[4]։

Կյանք և կարիեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսակովը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 9-ին Յոհաննեսբուրգում։ Նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 1986 թվականին, քանի որ ապարտհեյդի ժամանակ նրա հայրը էլեկրտոնային ինժեներինգի բիզնես է սկսել Ֆիլադելֆիայում[5][6]։ Ֆիլադելֆիայում նա սկսել է շրջագայել խմբի հետ 16 տարեկանում[2]։ Ավելի ուշ Իսակովը տեղափոխվել է Կոլորադո՝ Ներոպայի համալսարանում բուսաբուծություն ուսուցանելու համար[7]։ Իսակովը գործիքներ է նվագել ամբողջ կյանքի ընթացքում, բայց սկսել է մասնագիտական կյանքը այդ բնագավառում տարբեր համերգների մասնակցելով և դրա հետ մեկտեղ որպես այգեպան աշխատելով[6]։ Նրա երաժշտական կարիերան դարձել է ավելի լուրջ, երբ նա սկսել է շրջագայել Քելի Ջո Ֆելփսի հետ[7]։

2003 թվականին Իսակովը ինքնուրույն թողարկել է իր առաջին ալբոմը՝ Rust Colored Stones-ը[8]։ 2005 թվականին նաև ինքնուրույն թողարկվել է Songs for October-ը։ 2007 թվականին նա թողարկել է That Sea, The Gambler-ը։ 2009 թվականին Իսակովի կողմից ինքնուրույն թողարկվել է This Empty Northern Hemisphere, որը ներառել է Բրենդի Քարլայլի վոկալ հինգ երգերում և Լեոնարդ Քոհենի «One of Us Cannot Be Wrong» երգի քավեր տարբերակը[9]։ 2013 թվականին Իսակովը ստեղծել է իր անկախ լեյբլը՝ Suitcase Town Music-ը, որի կազմում նա թողարկել է The Weatherman-ը[10][11]։

2016 թվականին Իսակովը թողարկել է Gregory Alan Isakov with the Colorado Symphony-ն՝ իր մինչ այդ թողարկված 11 երգերը՝ տարբեր երգահանների կողմից նվագակված և ձայնագրված Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ[5][12]։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Գրեգորի Ալանը թողարկել է Evening Machines ալբոմն իր Suitcase Town Music լեյբլում[4]։

Նրա վրա ազդել է այնպիսի երաժիշտների ստեղծագործությունը, ինչպիսիք են Լեոնարդ Քոհենը, Քելի Ջո Ֆելփսը և Բրյուս Սպրինգստինը[13]։ Իսակովտ նվագել է մի շարք երաժշտական փառատոններում Միացյալ Նահանգներում, Կանադայում և Եվրոպայում[14]։

2019 թվականի նոյեմբերի 20-ին Իսակովի Evening Machines ալբոմն առաջադրվել է Գրեմմի մրցանակին «Լավագույն ֆոլք ալբոմ» անվանակարգում Գրեմմի 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ[15]։

«Big Black Car» երգը նրա 2009 թվականի This Empty Northern Hemisphere ալբոմից ներառվել է 2012 թվականի ՄաքԴոնալդսի գովազդում։ Իսակովը նվիրաբերել է ամբողջ գումարը ոչ կոմերցիոն կազմակերպություններին, որոնք օգնում են գյուղատնտեսության հետագա կայուն վարման և համայնքների դաստիարակության գործում[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rust Colored Stones (2003)
  • Songs for October (2005)
  • That Sea, The Gambler (2007)
  • This Empty Northern Hemisphere (2009)
  • The Weatherman (2013)
  • Gregory Alan Isakov with the Colorado Symphony (2016)
  • Evening Machines (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ismail, Noora. «Gregory Alan Isakov: The Indie Folk Singer Building His Own Off-Grid Paradise». Huck. TCOLondon Publishing. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 Monger, James. «Artist Biography». allmusic.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Van Leuven, Chris. «Deep Music From Up In The Hills». Elevation Outdoors Magazine. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 «Gregory Alan Isakov: Evening Machines». pastemagazine.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 Lacroix, Kate (2017 թ․ հունվարի 16). «Gregory Alan Isakov's Dad Beams as His Son Plays With the Colorado Symphony». Westword. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. 6,0 6,1 «Gregory Alan Isakov». P O T F (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. 7,0 7,1 «A Singer-Songwriter Who Puts His Garden First» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «Rust Colored Stones - Gregory Alan Isakov | Songs, Reviews, Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. «Gregory Alan Isakov - This Empty Northern Hemisphere (Suitcase Town) | Northern Sky Magazine». www.northernskymag.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. Desk, BWW News. «Gregory Alan Isakov Comes To Boulder's Fox Theater» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «Gregory Alan Isakov album review, 'The Weatherman'». Washington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Gregory Alan Isakov with the Colorado Symphony Album Released Today, Receives National Critical Acclaim». Colorado Symphony (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. «Biography». gregoryalanisakov.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. 14,0 14,1 «Gregory Alan Isakov interview: 'It's a scary time to be alive'». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  15. https://www.grammy.com/grammys/news/2020-grammy-awards-complete-nominees-list#13

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորի Ալան Իսակով» հոդվածին։