Գուրգեն Անտոնյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գուրգեն Անտոնյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Անտոնյան
Antonyan gurgen.jpg
Ծնվել է հունվարի 3, 1911(1911-01-03)
Կուսապատ
Մահացել է մայիսի 7, 1984(1984-05-07) (73 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Գերեզման Բաքու
Ազգություն հայ
Մասնագիտություն գրականագետ
Հաստատություն(ներ) Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան և Արցախի պետական համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներին հայերեն
Պարգևներ «Պատվո նշան» շքանշան

Գուրգեն Գերասիմի Անտոնյան (հունվարի 3, 1911(1911-01-03), Կուսապատ - մայիսի 7, 1984(1984-05-07), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուսապատ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1934-1937 թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ղեկավարն Արսեն Տերտերյանն էր։ 1937-1974 թթ. դասավանդել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943-1974 թթ. եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-1984 թթ. դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը[1]։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է։[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», 1947, «Սամեդ Վուրղուն», 1958, «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», 1962Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և 19-րդ դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1950), ադրբեջաներեն՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, 1950

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գ. Անտոնյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտահայ ռեալիստական արձակը, Բաքու, հրատ. ԱդրԽՍՀ լուսժողկոմի, 1939, 48 էջ։
  • Նիզամին և հայ գրականությունը, Բաքու, Ազերնեշր, 1947, 124 էջ։
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարերի գրականության մեջ, Բաքու, Ազերնեշր, 1950։
  • Սամեդ Վուրղուն, Բաքու, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 1958, 75 էջ։
  • Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ։
  • Реакционное движение Шамиля и некоторые вопросы армянской общественной мысли XIX века, 1952[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 49 
  3. «Политическое движение Шамиля | Армянская общественная мысль XIX века.» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1990: հ. 1:
  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005 : էջ 559:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456 CC-BY-SA-icon-80x15.png