Գուրգեն Անտոնյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Անտոնյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Անտոնյան
Antonyan gurgen.jpg
Ծնվել էհունվարի 3, 1911(1911-01-03)
Կուսապատ
Մահացել էմայիսի 7, 1984(1984-05-07) (73 տարեկանում)
Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲաքու
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան և Արցախի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Գուրգեն Գերասիմի Անտոնյան (հունվարի 3, 1911(1911-01-03), Կուսապատ - մայիսի 7, 1984(1984-05-07), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1955), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուսապատ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1934-1937 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ղեկավարն Արսեն Տերտերյանն էր։ 1937-1974 թվականներին դասավանդել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, 1943-1974 թվականներին եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-1984 թվականներին դասախոսել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը[1]։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է։[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», 1947, «Սամեդ Վուրղուն», 1958, «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», 1962Ռուսերեն լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և 19-րդ դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը (Բաքու, 1950), ադրբեջաներեն՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, 1950

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գ. Անտոնյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտահայ ռեալիստական արձակը, Բաքու, հրատ. ԱդրԽՍՀ լուսժողկոմի, 1939, 48 էջ։
  • Նիզամին և հայ գրականությունը, Բաքու, Ազերնեշր, 1947, 124 էջ։
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարերի գրականության մեջ, Բաքու, Ազերնեշր, 1950։
  • Սամեդ Վուրղուն, Բաքու, Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, 1958, 75 էջ։
  • Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ։
  • Реакционное движение Шамиля и некоторые вопросы армянской общественной мысли XIX века, 1952[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 49 
  3. «Политическое движение Шамиля | Армянская общественная мысль XIX века.» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1990: հ. 1:
  • Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005 : էջ 559:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456 CC-BY-SA-icon-80x15.png