Գոյա (Արգենտինա)
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1771 թ. | |
ԲԾՄ | 62 մետր | |
Փոստային դասիչ | W3450 | |
Պաշտոնական կայք | goya.gov.ar/index/index.php | |
| ||
Գոյա (իսպ.՝ Goya), քաղաք Արգենտինայի հյուսիս-արևմուտքում՝ Միջագետքի տարածաշրջանի Կոռիենտես պրովինցիայում, որի կազմի մեջ մտնող նունանուն դեպարտամենտի վարչական կենտրոնն է[1]։ Ընկած է Պարանա գետի աջ ափին՝ հակառակ ափին գտնվող Ռեկոնկիստա քաղաքին դեմ-հանդիման, պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կոռիենտես քաղաքից մոտավորապես 220 կիլոմետր հեռավորության վրա։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 73 511։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումն առնչություն չունի իսպանացի նշանավոր նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի հետ. ծագել է 1771 թվականին այս վայրում ամուսնու հետ հողատարածք գնած և Պարանայի ափին աշխույժ առևտրի մեծ կետ բացած Գրեգորիա Մորալեսի՝ Դոնյա Գոյայի անունից։ Բնակավայրի հիմնադրման ոչ պաշտոնական տարեթիվ է համարվում 1807 թվականը։ Ի տարբերություն տարածաշրջանի մյուս բնակավայրերի՝ Գոյայի աճն ու զարգացումը տեղի է ունեցել գլխավորապես Պարանայի ափին ունեցած նավահանգստի շնորհիվ, որը Պարագվայի, Ասունսիոնի, Բուենոս Այրեսի, Կոռիենտեսի միջև առևտրի կարևոր կետ էր դարձել[2]։
Ներկայումս առևտրից զատ՝ այստեղ զարգացած են այգեգործությունը, բամբակի, ծխախոտի մշակությունը, սննդի արդյունաբերությունը, կան նաև փայտանյութի, կաշվի մշակման, խեցեգործական ձեռնարկություններ։ Նավահանգստից բացի՝ գործում է օդանավակայանը։
Քաղաքը Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմի առաջնորդանիստ է։
Գոյայում պարբերաբար՝ ամեն տարի կազմակերպվող ուշագրավ միջոցառումներից է Սուրուբի փառատոնը, որի շրջանակում անց են կացվում Պարանայի ջրերում բազմացած լոքոյատիպ խոշոր ձկան՝ սուրուբիի որսի մրցումներ[3]։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պեդրո Մոնսոն — ֆուտբոլիստ և մարզիչ
- Պեդրո Օխեդա — ֆուտբոլիստ
- Խուան Բաուտիստա Ֆլեյտաս (1871—1954) — արգենտինացի քաղաքական և պետական գործիչ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա, Նոյշտադ բայ Կոբուրգ
Արգենտինա, Ռեկոնկիստա
ԱՄՆ, Լեյք Չարլզ
Ուրուգվայ, Սալտո
ԱՄՆ, Սան Խուան Կապիստրանո
Բրազիլիա, Ուրուգվայանա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.corrientes.gov.ar/municipios.asp |título=Portal Oficial del Gobierno de la Provincia de Corrientes |3= |4= |publicado=www.corrientes.gov.ar |acessodata=2009-08-13 |último= |primeiro= |arquivourl=https://web.archive.org/web/20090330175955/http://www.corrientes.gov.ar/municipios.asp |arquivodata=2009-03-30 |urlmorta=yes
- ↑ Goya Puede. La Ciudad|url=http://www.goya.gov.ar/index/index.php/ciudad%7Ceditore=Municipio de Goya|lingua=es|accesso=17 maggio 2015|urlmorto=sì|urlarchivio=https://web.archive.org/web/20150511052849/http://www.goya.gov.ar/index/index.php/ciudad%7Cdataarchivio=11 maggio 2015
- ↑ «Surubí National Festival 2018»։ Welcome Argentina (անգլերեն)։ Վերցված է 2022-05-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Goya Վիքիպահեստում |
---|
- Municipalidad de Goya - Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Información turística y guía de referencia
- Սուրուբի ազգային փառատոնի կայքէջը
- Mapa para GPSs Garmin
- La Terrazzza - Magazine de Goya
- Pronóstico meteo de la ciudad de Goya
- Sitio Web Información General sobre la ciudad de Goya
- Portal de información y clasificados de Goya
- DEYC. Mapa del municipio
- Cines de la Costa Goya
- IFAM-Bevölkerungsstatistik (իսպաներեն)
- Übersicht über Schulen und Hochschulen (իսպաներեն) Archived 2013-08-07 at the Wayback Machine. (PDF; 1,3 MB)
|