Գերմանիան պետք է մահանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիան պետք է մահանա
անգլ.՝ Germany Must Perish!
ՀեղինակԹեոդոր Նյումեն Քաուֆման
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՔարոզչություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1941
 Germany Must Perish! Վիքիպահեստում
Գերմանիայի բաժանումից հետո առաջարկվող սահմանները։

«Գերմանիան պե՛տք է մահանա» (անգլ.՝ Germany Must Perish!), Թեոդոր Քաուֆմանի գիրքը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակվել է 1941 թվականին։ Գրքում հեղինակն առաջարկում էր պատերազմի ավարտից հետո ամլացնել գերմանացիներին և Գերմանիան բաժանել Նիդերլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի, Չեխոսլովակիայի և Լեհաստանի միջև։

Բովանդակություն և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հեղինակը, որը հրեական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր էր, գրում էր, որ պետք է ամլացման ենթարկել մոտ 48 միլիոն գերմանացիների (մինչև 60 տարեկան բոլոր տղամարդկանց ու մինչև 45 տարեկան բոլոր կանանց)։ Վերջինիս հաշվարկներով՝ 20 հազար վիրաբույժ, օրական իրականացնելով 25 վիրահատություն, մեկ ամսվա ընթացքում կկարողանա ամլացնել կազմակերպված կոլեկտիվները։ Քլաուֆմանի խոսքով՝ Գերմանիայի արական բնակչության ամլացումը կտևեր երեք ամիս։ Երկու սերունդ հետո գերմանական ազգը պետք է վերանար։

Գրող Ջոն Ցիմմերմանն (անգլ.՝ John C. Zimmerman) իր «Հոլոքոստի ժխտումը» գրքում (Holocaust denial)[1] գրում է, որ Քաուֆմանի աշխատությունը, ամենայն հավանականությամբ, որևէ տեղ չի գրախոսվել։ Քաուֆմանը ստեղծել էր «Argyl Press, Newark, New Jersey» գործակալությունը, որ հրատարակի գիրքը։ 1941 թվականի մարտի 24-ին ամերիկյան Time ամսագրում հրապարակվեց մի հոդված, որը նվիրված էր գրքին։ Հոդվածում Քաուֆմանը քննադատության էր ենթարկվել և համեմատվել Յուլիուս Շտրեյխերի հետ։

Կիրառումը նացիստական քարոզչության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական քարոզչությունը այս գրքին մեծ նշանակություն է տվել, իսկ Քաուֆմանի անձնական կարծիքը ներկայացվել ապացույց այն բանի, որ հրեաները ցեղասպանություն են պլանավորում, որն ուղղված կլինի Նացիստական Գերմանիայի դեմ։ Քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը, Քաուֆմանի գրքի ընթերցումից հետո, 1941 թվականի օգոստոսի 3-ին իր օրագրում գրել է, որ «ինքն իրականում դա ավելի լավ և մեզ համար շահավետ չէր կարող անել, քան եթե պատվերով գրեր այդ գիրքը։ Ես կհանձնարարեմ, որ այդ գիրքը միլիոնավոր տպաքանակով տարածվեր Գերմանիայում, առաջին հերթին ռազմաճակատում։ Ու ես նույնիսկ նախաբան կգրեմ»[2]։ Նյուարքից տոմսերի մանրավաճառը գրքի գերմանական թարգմանության մեջ անվանվում էր հրեական «ուղեղային տրեստի» մաս, որը շրջապատում է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին[3]։ Գրքի մասին գրել են գերմանական Die Frankfurter Zeitung, Münchner Neueste Nachrichten, Der Stürmer և Das Reich պարբերականները[4]։ Վոլֆգանգ Դիվերգեն իր գրքույկում, որը հրատարակել էր Երրորդ ռայխի քարոզչության նախարարությունը և ուներ «Համաշխարհային պլուտոկրատիայի ռազմական նպատակը. Խաղաղության ամերիկյան ընկերակցության նախագահ Թեոդոր Քաուֆմանի «Գերմանիան պետք է մահանա» գրքի վավերագրական հրատարակումը» վերնագիրը, Քաուֆմանը ներկայացվել է որպես Գերմանիայի դեմ հրեական դավադրության գլխավոր կերպար, որի ազդեցության ներքո գտնվում էին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը և հականացիստական կոալիցիայի մյուս առաջնորդները[5][6]։

Արդյունքում, իրենց տեսությունների հաստատման համար, գիրքը նաև կիրառվել է որոշ ազգայնականների և Հոլոքոստը ժխտողների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zimmerman, John C. Holocaust denial: demographics, testimonies, and ideologies. — University Press of America, 2000. — ISBN 978-0-7618-1822-9
  2. Herf, 2006, էջ 111—112
  3. Lang, 2006, էջ 370
  4. Herf, 2006, էջ 111
  5. Herf, 2006, էջ 113
  6. Wolfgang Diewerge — Брошюра Вольфганга Диверге в переводе на английский язык (1941-09). «War Aims of World Plutocracy» (անգլերեն). Calvin University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.|access-date=2023-6-24 |archive-date=2020-05-26 |archive-url= |deadlink=no }}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական քարոզչությունը գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]