Jump to content

Գառնիկ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Սիմոնյան
Ծնվել է1921
ԾննդավայրԿաթնաջուր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Գառնիկ Ավագի Սիմոնյան (1921, Կաթնաջուր, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Սիմոնյանը ծնվել է 1921 թվականին, Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղում։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը, աշխատանքի անցել շրջանի Գեղասար գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ[1]։

1942 թվականի փետրվարին Սիմոնյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Մարտական ծառայությունն սկսել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 675-րդ գնդում։ Լինելով հեծյալ հետախույզ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի ազատագրման մարտերին՝ Մոզդոկից մինչև Թամանի թերակղզին։ 1944-1945 թվականներին 409-րդ դիվիզիայի կազմում Սիմոնյանը մասնակցել է Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի տերիտորիաներում մղված մարտերին և մեծ Հայրենականի ավարտը դիմավորել է Պրահայում։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մարտական խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» մեդալներով, Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով։ Արժանացել է նաև գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրին[1]։

1945 թվականին բանակից զորացրվելուց հետո Սիմոնյանը կրկին զբաղվել է մանկավարժական աշխատանքով Կաթնաջուր գյուղում, եղել է մաթեմատիկայի ուսուցիչ։ 1960 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և շարունակել է մաթեմատիկա դասավանդել հայրենի գյուղի դպրոցում, միաժամանակ եղել է գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվարը[1]։

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]