Գամակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գամակ լճափնյա տարածքում

Գամակ (ցանցաճոճ) (ֆր.՝ hamac, от իսպ.՝ hamaca, այն վերցված է Կարիբյան հնդիկների լեզվից, բխում է արաբական (տաինո) բառից, որը նշանակում է «հյուսվածքների շերտ»), գործվածքե կահույք քնելու և հանգստանալու համար, որը իրենից ներկայացնում է երկու և ավելի կետերից կախված մահճակալ՝ պատրաստված գործվածքից կամ հյուսված ցանցից:

Նավային գամակ

Ցանցաճոճերի չափը սովորաբար 2×1 մետր է (1,8 × 0,9-ից մինչև 3,3×1,2): Ամենացածր կետը մոտ 1 մետր բարձր է գետնի վրայից: Հարմար թեքվածության անկյունը ամրացման կետում մոտ 30 աստիճան է[1]:

Առավելություններն են՝ համեմատաբար հեշտ արտադրություն, տեղափոխում, մաքրում: Թերություններն են՝ պահանջվում է հենակետ տեղադրման վայրում:

Հանգստացնող ազդեցություն ունի, դրական ազդեցություն է թողնում վեստիբուլյար ապարատի վրա, վերացնում է սթրեսը:

Ցանցաճոճը հաճախ ներկայացվում է որպես ամռան, հանգստի, պարզ, հեշտ կյանքի խորհրդանիշ:

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե պատրաստվել են բամբակի, արմավենու և բնական այլ մանրաթելերի պարանների միահյուսման միջոցով: Հյուսվածքային տեխնոլոգիաների զարգացմամբ ցանցաճոճերը սկսել են պատրաստվել ամբողջ ուղղանկյուն կտորից: Ներկայումս կարող են արտադրվել սինթետիկ մանրաթելերից: Հյուսվածքի կամ ցանցի կտրվածքը պարաններով ամրացվում է երկու հակադիր եզրերին՝ երկու միջադիր բարձր հենակետերի` ծառերի, սյուների, պատերի կամ հատուկ հենքի վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամակ (1330թ.)

[2][2][2][2][2][2][2][2][2]Ցանցաճոճն պատկերված է Լատրելի Պսալտիրում, որը թվագրվում է մոտ 1330 թվականին ։Ցանցաճոճն պատկերված է Լատրելի Պսալտիրում, որը թվագրվում է մոտ 1330 թվականին ։Ցանցաճոճն պատկերված է Լատրելի Պսալտիրում, որը թվագրվում է մոտ 1330 թվականին ։Ցանցաճոճն պատկերված է Լատրելի Պսալտիրում, որը թվագրվում է մոտ 1330 թվականին ։[2][2][ Ցանցաճոճ է պատկերված Լատրելի սաղմոսագրքում, որը թվագրվում է մոտ 1330 թվականին։ Անգլիայի միջնադարյան ձեռագրի մանրանկարչությունը ապացուցում է Եվրոպայում գամակների գոյությունը մինչ Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը[2]:

Ժոզեֆը անիվների վրա գտնվող ցանցաճոճում (Հեքսատեուչ, 11-րդ դար)

Գամակը հայտնագործել են հարավամերիկյան հնդկացիները՝ նախքան իսպանացիների կողմից Նոր աշխարհի հայտնաբերումը: Արտադրության տեխնոլոգիան հնդկացիներից անցել է եվրոպացիներին, որոնք սկսել են լայնորեն կիրառել ցանցաճոճերը նավերի վրա, որպես թիմի անդամների համար կախովի մահճակալներ:

Քրիստափոր Կոլումբոսը առաջին անգամ իմացել է ցանցաճոճի մասին Ամերիկայում ճամփորդելիս։ Այսպիսով, 1492 թվականի հոկտեմբերի 17-ին նա իր նավամատյանում նշում է. «Մահճակալներն ու ծածկոցները, որոնց վրա այդ մարդիկ քնում էին, իրենց ծագումով բրդյա ցանցեր են», իսկ 1492 թվականի նոյեմբերի 3-ի գրառումներում «Hamacas» բառը արդեն հստակ նշվում է[3][4]:

Այս բառի առաջին հիշատակումը տպագիր հրատարակությունում հանդիպում է 1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում[5]: Այստեղ այն ներկայացվում է որպես «hamaca»[6]:

Հետագայում ցանցաճոճերը լայն տարածում ստացան Հին աշխարհի նավահանգստային քաղաքներում, իսկ հետո՝ ամբողջ աշխարհում։ Ներկայումս կան տարբեր տեսակի ցանցաճոճեր, որոնք հանդիսանում են հայտնի և հարմարավետ կահավորման առարկա և, որպես կանոն, օգտագործվում են ամառանոցներում և բացօթյա տարածքներում։

Գամակի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մակերևույթի գոգավորության և ցանցաթելերի առկայության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պառկելու մակերևույթի տեսակի՝ հիմնականում գամակները լինում են գործվածքից և ցանցաձև։ Ցանցավոր գամակները պատրաստվում են համեմատաբար հաստ քուղերից, կապկպված հանգույցներով: Պառկելու մակերևույթն հյուսելիս օգտագործում են ճարմանդային հանգույց: Ցանցկեն գամակի վրա պառկելու հարմարավետությունը կախված է ցանցի չափից (որքան մանր, այնքան հարմարավետ) և հանգույցների ամրությունից:

Գոյություն ունի նաև արմավենու ցողունից գամակ՝ հազվագյուտ տեսակի գամակ, պատրաստվում է Մորիշ արմավենու ցողունից Վենեսուելայի Օրինոկո գետի դելտայի Վարաու հնդկացիների կողմից: Նման ցանցաճոճերը շատ երկար են ծառայում, երբ պաշտպանվում են թրջվելուց (տեղումներից), բայց դրանք շատ աշխատատար են. մեկ ցանցաճոճ պատրաստելու համար փորձառու արհեստավորից պահանջվում է մոտ երկու ամիս:

Ըստ երկայնակի դրվող գերանի առկայության, ցանցաճոճերը լինում են՝ պահանգներով (բաշխիչ նշագծերով) կամ առանց դրանց: Պահանգը պառկած մակերեսը բաց է պահում, բայց քաշի բաշխումը ոչ կենտրոնական հատվածում կարող է հանգեցնել այն բանին, որ ցանցաճոճը կախված կետերից շրջվի և մարդը ընկնի ցանցաճոճից:

Ըստ գործառնական նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավային ցանցաճոճ մոծակապաշտպան ցանցով և ներքնակով:
  • Արշավային ցանցաճոճ — մոծակապաշտպան ցանցով և ներքնակով գամակ։ Մոծակապաշտպան ցանցը պաշտպանում է միջատներից և բրեզենտը անձրևից՝ ծառայելով որպես վրանի փոխարինող։
  • Բազկաթոռ-ցանցաճոճ — ի տարբերություն հորիզոնական ձգված ցանցաճոճի, բազկաթոռ-ցանցաճոճն ուղղահայաց կախվում է կեռիկից:
  • Մանկական ցանցաճոճ — ցանցաճոճ՝ հատուկ հարմարեցված երեխաների կարիքներին։
  • Նավային ցանցաճոճ — եվրոպացի նավաստիների կողմից Ամերիկան հայտնաբերելուց ի վեր, ցանցաճոճերն ավանդաբար օգտագործվում էին որպես քնելու տեղ նավերի վրա: Նավի տատանումը հավասարակշիռ է ցանցաճոճի շարժմանը՝ նավաստին դուրս չի սահում ցանցաճոճից ճոճման ընթացքում, ինչպես պատահում է մահճակալի դեպքում: Տեղ խնայելու համար ցանցաճոճը կարելի է հավաքել, երբ այն չի օգտագործվում: Նավերի վրա անբավարար տարածությունը կրկին դառնում է հասանելի օգտագործման համար: Ցանցաճոճն ամրացվում է ցանցային հանգույցով:

Գամակի պատմական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական մեքսիկական ցանցաճոճերը պահանգ չունեն և կազմված են բազմաթիվ խճճված բամբակյա թելերից՝ առանց հանգույցների. արդյունքում ստացվում է մանր ծակոտկեն գործվածք: Նման գործվածքը հարատև չէ, բայց այն կարող է շատ ավելի մեծ հեղինակություն ունենալ, քան սովորական գործվածքը՝ շնորհիվ ավելի մեծ թվով թելերի վրա դասավորության ծանրաբեռնվածության: Հյուսվածքի մեջ հանգույցների բացակայությունը թույլ է տալիս ավելի լավ հարմարեցնել գամակը մարմնի ձևին, ինչը, ծակոտկեն ցանցի կառուցվածքի հետ համատեղ, ստեղծում է հարմարավետության բարձր մակարդակ պառկելու համար:

Գամակ-գահավորակ՝ շարժական գամակ մետաղաձողի վրա, որը բռնելով պահում են այն տեղափոխող երկու մարդիկ: Փոխարինում է գահավորակին: Նախկինում օգտագործվում էր կտրված տեղանքներով ուղևորափոխադրումների և այդպիսի փոխադրման ժամանակ քնելու համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Derek Hansen: The ultimate hang, page 14, 9781466263680
  2. André W. Sleeswyk (1990), "The Origin of the Hammock", The Mariner's Mirror, vol. 76, n. 4, p. 361–362
  3. Christoph Kolumbus: Bordbuch. Insel Verlag, Frankfurt a. M. 2005, S. 66. Spanisch: „y sus camas y paramentos de cosas que son como redes de algodón;“
  4. Christopher Columbus, Bartolomé de las Casas, Oliver Dunn, James Edward Kelley: The Diario of Christopher Columbus's First Voyage to America, 1492-1493. University of Oklahoma Press, 1991
  5. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին 
  6. http://www.erudit.org/revue/ttr/2000/v13/n1/037396ar.pdf Juan J. Zaro «Translation and Historical Stereotypes: The Case of Pedro Cieza de León’s Crónica del Perú»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]