Բրյուս Բրանիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուս Բրանիտ
Ծնվել էհուլիսի 10, 1967(1967-07-10) (56 տարեկան)
ԾննդավայրԿանզաս, ԱՄՆ
ԿրթությունԿանզասի համալսարան և Shawnee Mission East High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և կինոռեժիսոր
IMDbID ID 0105111
branit.com

Բրյուս Բրանիտ (հուլիսի 10, 1967(1967-07-10), Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, համակարգչային գրաֆիկայի և վիզուալ էֆեկտների ստեղծման մեծ փորձ ունեցող անձնավորություն։ Առաջադրվել է ութ անգամ «Էմմի» մրցանակի՝ ակնառու վիզուալ էֆեկտների համար։ Նրան է պատկանում Կանզաս Սիթիում գործող Branit VFX ընկերությունը, որը տեսողական էֆեկտներ է արտադրում հեռուստատեսության, ֆիլմերի և գովազդների համար։

Մանկություն, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի հուլիսի 10-ին։ Կանզասի համալսարանում սովորել է արդյունաբերական դիզայն։

1995 թվականին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիից տեղափոխվել է Լոս Անջելես։ 2004 թվականին նա վերադարձավ Կանզաս Սիթի։

Հայտնի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանիտը հայտնի է «405» կարճամետրաժ ֆիլմի վրա իր աշխատանքով (2000 թվական)[1]։ Ջերեմի Հանթի մասնակցությամբ երեք րոպեանոց ֆիլմը ցույց է տալիս, որ McDonnell Douglas DC-10-ը հաջողությամբ վթարային վայրէջք է կատարում Լոս Անջելեսի ճանապարհներից մեկում։

2007 թվականին Բրանիտը թողարկեց World Builder-ը[2][3]՝ հուզիչ կարճամետրաժ ֆիլմ, որը ցույց է տալիս ապագա համակարգչային ինտերֆեյսը կոմայի մեջ պառկած կնոջ համար հոլոգրաֆիկ աշխարհ ստեղծելու համար։ Այս տեսահոլովակը մի քանի մրցանակների է արժանացել KC Filmmakers Jubilee-ում, Ինդիանապոլիսի միջազգային փառատոնում և Indy Shorts Fest-ում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանիտը կնոջ և որդու հետ ապրում է Կանզաս Սիթիի մոտ։

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Կարգավիճակ Աշխատանք
1999 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Thirty Days») Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր
2000 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «The Haunting Of Deck 12») Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր
2000 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Life Line») Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր
2003 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «The Expanse») Աստղային ճանապարհ՝ Էնտերպրայզ
2012 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Face Off») Ամեն ինչում լուրջ
2012 Վիզուալ էֆեկտների մասնագետների միություն Լավագույն օժանդակ տեսողական էֆեկտներ (Մաս։ «Face Off») Ամեն ինչում լուրջ
2016 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Նապաստակի բուն») 11.22.63
2018 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Ուղևոր») Վայրի արևմուտքի աշխարհը
2020 Պրայմ-թայմ մրցանակ «էմմի» Լավագույն տեսողական էֆեկտներ հեռուստասերիալի համար (Մաս։ «Ճգնաժամային թեորիա») Վայրի արևմուտքի աշխարհը

Ընտրված կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վայրի արևմուտքի աշխարհը / Westworld (2018-2020)
  • Արդար Ջեմսթոունները / The Righteous Gemstones (2019)
  • 11.22.63 / 11.22.63 (2016)
  • Հավատ / Believe (2014)
  • Համարյա թե մարդ / Almost Human (2014)
  • Խորաթափանցություն / Person of Interest (2011-2013)
  • Հեղափոխություն / Revolution (2012-2013)
  • Կրծած եղունգներ / Nailbiter (2013)
  • Եզր / Fringe (2010-2013)
  • Ալկատրաս / Alcatraz (2012)
  • Ծածկույթի տակ / Undercovers (2012)
  • Ամբողջ ծանրության / Breaking Bad (2010-2011)
  • Փախուստի աշխատանք / Outsourced (2010-2011)
  • Հավայան 5.0 / Hawaii Five-0 (2010-2011)
  • Հիշիր, ինչ է լինելու / FlashForward (2010)
  • Մահացած է կանչով / Pushing Daisies (2008-2009)
  • Եղբայրներ և քույրեր / Brothers & Sisters (2007, 2009)
  • Կորուսյալները / Lost (2006, 2008-2009)
  • Լուսնի լույս / Moonlight (2007)
  • Ուրվական մրցարշավորդը / Ghost Rider (2007)
  • Մակերես / Surface (2006)
  • Քինգ-Քոնգ / King Kong (2005)
  • Օպերացիա «Սերենեթի» / Serenity (2005)
  • Շարքբոյի և լավայի արկածները / The Adventures of Sharkboy and Lavagirl in 3-D (2005)
  • Մեղքերի քաղաք / Sin City (2005)
  • Կեղտոտ ամոթ / A Dirty Shame (2004)
  • Աստղային ճանապարհ՝ Էնտերպրայզ / Star Trek: Enterprise (2003)
  • Կունգ-Պո։ Վազիր բռունցքի մեջ / Kung Pow! Enter the Fist (2002)
  • Աստղային ճանապարհ՝ Վոյաջեր / Star Trek: Voyager (1996-2001)
  • Անծանոթ տոմս / Bounce (2000)
  • 405 / 405 (2000)
  • G-Saviour / G-Saviour (1999)
  • Աստղային ճանապարհ։ Խորը տիեզերք 9 / Star Trek: Deep Space Nine (1997-1999)
  • Մալիբուի փրկիչները / Baywatch (1998)
  • Սատանայի փաստաբանը / The Devil’s Advocate (1997)
  • Ձվադրում / Spawn (1997)
  • Տիտանիկ / Titanic (1996)
  • Սահողները / Sliders (1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 405 Արխիվացված 2017-09-30 Wayback Machine на YouTube(անգլ.)
  2. World Builder Արխիվացված 2016-03-25 Wayback Machine на YouTube(անգլ.)
  3. ««Создатель миров» (2007)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]