Jump to content

Բրիտանացիների ներխուժումն Իսլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանացիների ներխուժումն Իսլանդիա
Թվականմայիսի 10, 1940
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՎայրԻսլանդիա, Հյուսիսային Եվրոպա
ԱրդյունքԻսլանդիայի օկուպացումը բրիտանական ուժերի կողմից
Հակառակորդներ
Միացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունԻսլանդիա Իսլանդիա
Հրամանատարներ
Միացյալ Թագավորություն Ռոբերտ ՇտուրգեսԻսլանդիա Հերման Յոհանսեն
Իսլանդիա Էյնար Արնալդս
Կողմերի ուժեր
746 ծովային թագավորական հետևազորի նավ
4 ռազմանավ
60 ոստիկանական ծառայող
300 պահեստազորային
Ռազմական կորուստներ
1 զոհված (ինքնասպանություն)զոհեր չկան
Ընդհանուր կորուստներ

Բրիտանացիների ներխուժումը Իսլանդիա, հայտնի է նաև որպես «Ֆորկ» ռազմագործողություն, բրիտանական ուժերի ռազմախուժումն Իսլանդիա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն իրականացվել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմածովային նավատորմի թագավորական ծովային հետևազորի միջոցով և նպատակ ուներ Իսլանդիա կղզին ազատել գերմանական օկուպացիայից։ Նախքան պատերազմը Միացյալ Թագավորությունը խիստ վերահսկողություն էր սահմանել արտասահման ներկրվող իսլանդական ապրանքների վրա՝ խոչընդոտելով Նացիստական Գերմանիայի շահավետ գործարքների իրականացմանը։

Պատերազմական գործողություններից առաջ Մեծ Բրիտանիան դաշնակցային համագործակցության առաջարկ էր արել Իսլանդիային, սակայն պաշտոնական Ռեյկյավիկը հրաժարվել էր՝ պահպանելով իր չեզոքությունը։ Իսլանդիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ կղզու ռազմավարական նշանակության ուժերի հետ համատեղ, անհանգստացնում էին բրիտանացիներին[1]։ Այս ամենի ֆոնի վրա դաշնակից ուժերը՝ ի դեմս Միացյալ Թագավորության, 1940 թվականի մայիսի 10-ին վաղ առավոտյան սկսեց Իսլանդիա ներխուժումը։ Նույն օրը գնդապետ Ռոբերտ Ստուրգեսի հրամանով թվով 746 բրիտանական թագավորական հետևազորի նավեր բռնում են մայրաքաղաք Ռեյկյավիկի ուղին։ Առանց որևէ լուրջ դիմադրության հանդիպելու՝ բրիտանացիները շտապեցին ամրացնել իրենց դիրքերը կղզում, որից հետո էլ վերջիններիս հրամանով սկսվեց Իսլանդիայում բնակվող գերմանացիների զանգվածային ձերբակալությունները։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև դանիական տիրապետությունից հետո՝ 1918 թվականին, Իսլանդիան վերջապես անկախացավ Դանիական միությունից[2]։ Նորաստեղծ Իսլանդիան, որպես կառավարման ձև ընդունեց միապետական կարգերը՝ իրեն հռչակելով Իսլանդիայի թագավորություն[2]։ Կարճ ժամանակ անց թագավորությունը հաստատեց իր չեզոքությունը՝ հրաժարվելով օժանդակել այդ ժամանակ Եվրոպայում ձևավորված երկու խոշոր ռազմաքաղաքական դաշինքներից որևէ մեկին։ Սակայն Իսլանդիան չեզոքությունը պահպանում էր միայն իրավականորեն՝ փաստացիրորեն օժանդակելով գերմանական նոր նվիրակոչված վարչակարգի տարածմանը։ Այս ամենն ավարտվեց փոխադարձ համաձայնության պայմանագրով, որն էլ դժգոհությունների ալիք բարձրացրեց կղզիաբնակների շրջանում։ 1928 թվականին Իսլանդիայի բոլոր քաղաքական կուսակցությունները սկսեցին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ կոչ էր արվում իշխանություններին հնարավորինս շուտ դադարեցնել միության պայմանագիրը[2]։

1940 թվականի ապրիլի 9-ին գերմանական ուժերը սկսեցին իրականացնել այսպես կոչված Վեզերիուբունգի ռազմագործողությունը, որը նպատակ ուներ Ռայխին միացնել Դանիան և Նորվեգիան։ Սկզբնական շրջանում բրիտանացիները ներխուժեցին Դանիա։ Մեկ օրում գրավելով թագավորությունը, դաշնակից ուժերը ճանապարհ բռնեցին դեպի մերձակա Նորվեգիա։ Նույն օրը բրիտանական կառավարությունը ուղերձ է հղում պաշտոնական Ռեյկյավիկին, նշելով, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Իսլանդիայի անկախության պահպանմանն ուղղված քայլերին։ Այսպիսով՝ Միացյալ Թագավորությունը Իսլանդիային դաշնակցային առաջարկ արեց, համաձայն որի Իսլանդիան պետք է միանար հակաֆաշիստական կոալիցիայի երկրներին։ Չնայած այս ամենին, իսլանդական կառավարությունը վճռականորեն մերժեց բրիտանացիների առաջարկը։ Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլանդիայի օրենսդիր մարմինը՝ ալտինգը Դանիայի թագավոր Քրիստիան X-ին ճանաչեց, որպես սահմանադրական պարտականությունները չկատարող պաշտոնյա։ Ապրիլի 12-ին «Վալենտինի ռազմագործողության» շրջանակներում բրիտանացիները գրավեցին Ֆարերյան կղզիները։ Մեծ Բրիտանիան մտավախ էր, որ Դանիան և Նորվեգիան գրավելուց հետո գերմանացիները կփոխձեն գրավել Իսլանդիան ևս՝ վերջնականապես գերիշխանություն սահմանելով տարածաշրջանում։ Նրանք կարծում էին, որ այդ հանգամանքն անթույլատրելի սպառնալիք կհանդիսանա հյուսիսատլանտյան տարածաշրջանում բրիտանացիների վերահսկողության համար։ Հետևաբար՝ Իսլանդիան բրիտանացիների համար ուներ ռազմավարական մեծ կարևորություն[3]։

Ներխուժման նախապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայում ռազմական իրադրության վատթարանալուց հետո, բրիտանացի ծովակալը եկավ այն համոզման, որ Մեծ Բրիտանիան առանց Իսլանդիայի դաշնակցային դիրքորոշման չի կարող լուրջ հաջողություններ գրանցել տարածաշրջանային մարտերում։ Մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Իսլանդիայի հարցերը քննելու իրավունքը հանձնեց արտակարգ իրավիճակների պատերազմական գերատեսչությանը։ Վերջինս էլ որոշեց առանց համաղելու արշավանք կազմակերպել դեպի Եվրոպայի հյուսիսում ծվարած Իսլանդիա կղզի։ Ի սկզբանե դաշնակիցները փորձում էին արշավանքն ավարտել հնարավորինս կարճ ժամանակամիջոցում։ Իսլանդիա ժամանած բրիտանական բանակախմբի բոլոր ծառայողները ազատորեն տիրապետում էին իսլանդերեն լեզվին։

Բրիտանացիները նախատեսում էին ի սկզբանե բոլոր ուժերը կենտրոնացնել մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Այնտեղ նրանք պետք է հաղթահարեին իսլանդացիների դիմադրությունը և բախվեին գերմանացիներին։ Նրանք նաև կարծում էին, որ մարտական գործողություններին կմիջամտի Գերմանիան, և հենց սա էլ դաշնակից ուժերի գլխավոր մտահոգությունն էր։ Ներխուժման ծրագիրը կազմելիս Մեծ Բրիտանիայի ծովային ուժերը դիմադրություն ակնկալում էին երեք հնարավոր աղբյուրներից՝ տեղացիներից, իսլանդաբնակ գերմանացիներից և գերմանական Վերմախտից։ Տեղի գերմանացիները գերագնահատելով իրենց հնարավորությունները կարծում էին, որ հնարավորություն կունենան հեղաշրջում կատարել։ Ներխուժումը ծրագրավորողները հաշվի էին առել նաև դանիական գործոնը, քանի որ գերմանահպատակ Դանիան որոշակի ազդեցություն ուներ իր նախկին կախյալ տարածքում։ Այս մտահոգությունը հիմնավո էր, քանի որ Իսլանդիայից ոչ այքան հեռու՝ Գրենլանդիա կղզում, կայանված էր բավականին մեծաթիվ դանիական նավատորմը, որը տվյալ ժամանակաշրջանում օգտագործվում էր Նացիստական Գերմանիայի նվաճողական արշավանքների և ռազմագործողությունների ժամանակ։

Ֆորկի ռազմագործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի մայիսի 3-ին թագավորական ծովային գումարտակը Լոնդոնից պատվեր է ստանում, որպեսզի պատրաստ լինի երկժամյա ծանուցում ուղարկել անհայտ ուղղությամբ։ Դեռևս մեկ ամիս առաջ բրիտանական բանակը նախապատրաստվել էր ներխուժմանը։ Բրիտանական բանակի այսպես կոչված «աքիլլեսյան գարշապարը» նոր կազմավորված դիվիզիան էր, որը կազմված էր նոր ծառայության անցած զինակոչիկներից։ Բրիտանացիներն ունեին նաև նյութական խնդիրներ, որը պայմանավորված էր զինամթերքի պակասով։ Մայիսի 4-ին բրիտանական զինուժը համալրվեց նոր տեխնոլոգիական միջոցներով, սակայն ըստ էության, դրանք անգամ չէին կարող դիմակայել գերմանական «անպարտելի» վերմախտին։ Ժամանակ չկորցնելու նպատակով Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հենց նույն օրը սկսեցին զորավարժություններ անցկացնել ծովում։

Իսլանդիան գրավելու պատասխանատվությունը դրված էր ռազմածովային ուժերի հրամանատար, գնդապետ Ռոբերտ Ստուրգեսի վրա։ 49 տարեկան հասակում նա դարձել էր Առաջին համաշխարհային պատերազմի ականավոր վետերան, ով նախորդ տասնամյակի աշխարհամարտում կռվել էր արյունարբու Գալիպոլիի և Ջութլանդի ճակատամարտերում։ Նրան ուղեկցում էր փոքրիկ հետախուզական ջոկատ, որը գլխավորում էր Չարլզ Հովարդ Սմիթը։ Հարկ է նշել, որ Իսլանդիա ներխուժելիս բրիտանական բանակայինների ընդհանուր թիվը կազմում էր ընդամենը 746 զինվոր։

Մայիսի 6-ին Ստուրգեսի ուժերը փորձեցին սկսել արշավանքը։ Իսլանդիա հասնելու համար բրիտանացիներն օգտագործեցին նախկինում գործող երկաթուղային կայարանը։ Իսլանդիայի կառավարությունը գիտակցելով բրիտանացիների մտադրությունը մոբիլիզացրեց երկաթգիծը, որն էլ դժվարություններ առաջ բերեց Ստուրգեսի և իր կողմնակիցների համար։ Արշավանքի սկզբնակետը Գրինոք նավահանգիստն էր, որը գտնվում էր Հյուսիսային ծովի ափին։ Որպես այլընտրանքային եղանակ՝ բրիտանացիները ուսումնասիրեցին Իսլանդիան Մեծ Բրիտանիային միացնող օդային ճանապարհը, որը սակայն բավականին ռիսկային էր և ոչ այնքան նպատակահարմար։ Այս ամենի պատճառով արշավանքը հետաձգվեց մինչև մայիսի 8-ը (այդ օրը Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից պետք է ստանար նոր զինամթերք)։

Մայիսի 8-ին, ժամը՝ 04։ 00, բրիտանական արքայական հետևազորի ռազմանավերը դուրս եկան բաց ծով՝ ճանապարհ բռնելով դեպի հեռակա կղզի։ Նրանց ուղեկցում էին ամերիկյան արտադրության հակահարձակվողական սուզանավերը, որոնք ապահովում էին ռազմանավերի անվտանգությունը ռմբակոծություններից և այլ սպառնալիքներից։ Եղանակային պայմանները նպաստավոր էին բրիտանացիների համար, սակայն խոչընդոտներ այնուամենայնիվ առկա էին։ Ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ բրիտանական բանակ նոր զորակոչված նավաստիներից մեկը Իսլանդիա հասնելու ճանապարհին ինքնասպան է լինում։ Այս փաստը հիասթափություն է առաջացնում բանակայինների շրջանում, սակայն այնուամենայնիվ արշավանքը շարունակվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սթոն, Բիլլ (1998). «Իսլանդիան Երկրորդ համաշխարհային պատերազմում». Stone & Stone. Վերցված է 2008 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Գունար Կառլսոն․ Իսլանդիայի 1100 տարիները։ Մարջային հասարակության պատմություն։ Դանիական խմբագրությամբ ISBN 0-89658-560-3
  3. Հաուփթման, Քեթրին (2013 թ․ դեկտեմբերի 24). «Իսլանդիայի դիմակայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Մրցակցություն կղզու գերիշխանության համար». Wall Street International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]