Բրիգիտա Համան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիգիտա Համան
Preisverleihung Hamann 2.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Brigitte Deitert[1]
Ծնվել էհուլիսի 26, 1940(1940-07-26)[1][2][3]
ԾննդավայրԷսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[4][1]
Վախճանվել էհոկտեմբերի 4, 2016(2016-10-04)[5][1][2][3] (76 տարեկանում)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[1]
Մասնագիտությունգրող, պատմաբան և լրագրող
Լեզուգերմաներեն[6]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎեստֆալյան Վիլգելմի համալսարան և Վիեննայի համալսարան
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
ՊարգևներԱնտոն Վիլդգանսի մրցանակ Concordia Prize? Վիեննա քաղաքի մրցանակ հրապարակախոսության ոլորտում և Ernst Robert Curtius Award?
ԱմուսինGünther Hamann?
ԶավակներSibylle Hamann?
Brigitte Hamann Վիքիպահեստում

Բրիգիտա Համան (գերմ.՝ Brigitte Hamann, ծննդյան ազգանունը՝ Դեյտերտ, հուլիսի 26, 1940(1940-07-26)[1][2][3], Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[4][1] - հոկտեմբերի 4, 2016(2016-10-04)[5][1][2][3], Վիեննա, Ավստրիա[1]), գերմանաավստրիացի գրող և պատմաբան, որն ապրել է Վիեննայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիգիտա Համանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 26-ին Էսսենում (Գերմանիա)։ Նա սովորել է գերմանագիտություն և պատմություն Մյունստերում ու Վիեննայում, որից հետո որոշ ժամանակ լրագրող է աշխատել հարազատ Էսսենի «Rhein Ruhr Zeitung» թերթում[7]։

1965 թվականից Համանն ամուսնու հետ աշխատել է Վիեննայի համալսարանում, որտեղ 1978 թվականին պաշտպանել է դիսերտացիան Ավստրիայի գահաժառանգ արքայազն Ռուդոլֆի կյանքի մասին և ստացել դոկտորական աստիճան (Ph.D.)։ Նրա դիսերտացիայի հիման վրա նույն տարում գիրք է հրատարակվել։ Ինքը Համանը նկարագրել է իր աշխատանքի այդ շրջանի մեթոդիկան հետևյալ կերպ. «[Լինելով Գերմանիայից]՝ փոքր-ինչ այլ հայացք ունեի Ավստրիայի հանդեպ, և ես սկսեցի գրել որոշակիորեն հեռացած կերպով»։ Գիտական աստիճան ստանալուց հետո Համանը դարձավ «անկախ պատմաբան»[7][8]։

Նրա առաջին գրքի հաջողությանը հաջորդեցին և մյուսները. հատկապես հաջող էին նրա աշխատանքները Էլիզաբեթ Ավստրիացի կայսրուհու, Ադոլֆ Հիտլերի և Վինիֆրեդ Վագների մասին[9][8][10]։ 1999 թվականին լույս ընծայվեց Համանի «Հիտլերը Վիեննայում։ Երիտասարդ բռնապետի կերպարը» գիրքը (գերմ.՝ Hitlers Wien, Lehrjahre eines Diktators)[11], որով հեղինակը ուսումնասիրել էր, թե ինչպես են 1908-1913 թվականների Վիեննայի հասարակական հայացքները հրեատեցություն ձևավորել ապագա ֆյուրերի մոտ, ինչպես նաև նրա չափազանց մեծ վախը կանանցից և վարակիչ հիվանդություններից։ Աշխատանքն արժանացավ քննադատների դրական արձագանքներին[12][10][13]։

Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Լոթար Մախթան Համանի «Հիտլերի գաղտնիքները» (գերմ.՝ Hitlers Geheimnis. Das Doppelleben eines Diktators) աշխատանքի հրատարակությունից հետո Բրիգիտա Համանը քննության առավ պատմաբանի հայտարարությունը Հիտլերի հոմոսեքսուալության վերաբերյալ։ Արդյունքում 2004 թվականին նա մասնակցեց HBO-ի վավերագրական «Անհայտ ֆյուրերը. Հիտլերի սեռականության հանելուկների քննություն» (անգլ.՝ Hidden Führer: Debating the Enigma of Hitler's Sexuality) ֆիլմի աշխատանքներին, որը նկարահանում էին ամերիկացի վավերագիրներ Ֆենտոն Բեյլին և Ռենդի Բարբատոն[14]։

2005 թվականին Համանը լույս ընծայեց «Վինիֆրեդ Վագներ» գիրքը, ինչը հայտնի կոմպոզիտորի հարսնացու կենսագրությունն էր, որը ծնվել էր Բրիտանիայում և եղել էր Գերմանիայի նացիստական կուսակցության հիմնադիրներից մեկը և Ադոլֆ Հիտլերի մտերիմ ընկերը։ Այդ ստեղծագործությունն ստացավ «Տարվա գիրք» («Opernwelt» ամսագրի վարկածով) և «Տարվա պատմական գիրք» մրցանակները (մրցանակ, որը հանձնում է «Damals» պատմական ամսագիրը)։ Նույն թվականին հենց Համանն ստացավ «Concordia-Preis» մրցանակը ավստրիացի լրագրողների «Presseclub Concordia» միության կողմից՝ ի արժևորում նրա աշխատանքների նշանակալիության[15]։

Բրիգիտա Համանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին 76 տարեկան հասակում[16][9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Բրիգիտան ամուսնացել է պատմաբան և պրոֆեսոր Գյունտեր Համանի (1924—1994) հետ և տեղափոխվել Վիեննա, որտեղ ստացել է ավստրիական քաղաքացիություն։ Զույգն ունեցել է երեք երեխա՝ Սիբիլա (ծնված 1966 թվականին, լրագրող և իրավապաշտպան), Բետինա (ծնված 1968 թվականին) և Գեորգ (ծնված 1972 թվականին։)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heinrich Drimmel Preis (1978)
  • Premio Comisso (1982)
  • Donauland Sachbuchpreis (1986)
  • Wildgans Preis (1995)
  • Kreisky Preis (1998)
  • Bad Wurzacher Literaturpreis (1998)
  • «Buch des Jahres» — «Opernwelt» ամսագիր (2002)
  • «Historischen Buch des Jahres» — «Damals» ամսագիր (2002)
  • Լրագրողների «Concordia» միության «für das Lebenswerk» մրցանակ (2003)[7]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմաներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rudolf, Kronprinz und Rebell, Wien 1978
  • Elisabeth von Österreich-Ungarn, Kaiserin wider Willen, Wien 1981
  • Mit Kaiser Max in Mexiko, Wien 1983
  • Kaiserin Elisabeth. Das poetische Tagebuch, Verlag der Österr. Akademie der Wissenschaften, Wien 1984
  • Bertha von Suttner. Ein Leben für den Frieden, München 1986
  • Die Habsburger. Ein biographisches Lexikon, München 1988
  • Nichts als Musik im Kopf. Das Leben von Wolfgang Amadeus Mozart, Wien 1990 (Kinderbuch)
  • Elisabeth. Bilder einer Kaiserin, Wien 1995
  • Meine liebe, gute Freundin! Die Briefe Kaiser Franz Josephs an Katharina Schratt, München 1992
  • Hitlers Wien. Lehrjahre eines Diktators, München 1996
  • Kronprinz Rudolf: 'Majestät, ich warne Sie…', München 2002
  • Winifred Wagner oder Hitlers Bayreuth, München 2002
  • Der erste Weltkrieg. Wahrheit und Lüge in Bildern und Texten, München 2004
  • Ein Herz und viele Kronen. Das Leben der Kaiserin Maria Theresia. Illustriert von Rolf Rettich, Wien 2004 (Kinderbuch)
  • Die Familie Wagner, Reinbek bei Hamburg 2005
  • Kronprinz Rudolf. Ein Leben, Wien 2005
  • Mozart. Sein Leben und seine Zeit, Wien 2006
  • Hitlers Edeljude. Das Leben des Armenarztes Eduard Bloch, München 2008

Անգլերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Reluctant Empress: A Biography of Empress Elisabeth of Austria (Knopf: 1986) (ISBN 0-394-53717-3)
  • The Reluctant Empress, Ullstein Verlag, Berlin 1982, 6th ed. 2000
  • Bertha von Suttner: A Life for Peace (Syracuse Studies on Peace and Conflict Resolution) (Syracuse University Press: 1986) ISBN 0-8156-0387-8
  • Rudolf. The Road to Mayerling (German and English, picture book) München 1988
  • Sissi, Elisabeth, Empress of Austria (Taschen America: 1997) (ISBN 3-8228-7865-0)
  • Hitler’s Vienna: A Dictator’s Apprenticeship. (1999: Oxford University Press) ISBN 0-19-514053-2
  • Winifred Wagner: A Life at the Heart of Hitler’s Bayreuth. (2005: Granta publications, England) ISBN 1-86207-671-5
  • Winifred Wagner: A Life at the Heart of Hitler’s Bayreuth, Harcourt Books, Orlando USA 2006

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хаманн Б. Гитлер в Вене. Портрет диктатора в юности / ред. М. Зоркая; пер. О. Козонкова. — Ад Маргинем, 2016. — 568 с. — ISBN 978-5-91103-5-307-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Biografien bedeutender österreichischer Wissenschafterinnen. »Die Neugier treibt mich, Fragen zu stellen« / Hrsg.: I. Korotin, N. StupnickiBöhlau Verlag, 2018. — ISBN 978-3-205-20238-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger-Archiv — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124552234 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://derstandard.at/2000045363563/Historikerin-Brigitte-Hamann-gestorben
  6. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 3sat, 2005
  8. 8,0 8,1 Österreichischer Rundfunk, 2006
  9. 9,0 9,1 Der Spiegel, 2016
  10. 10,0 10,1 Critchfield, 1999, էջ 176–178
  11. Хаманн, 2016, էջ 1
  12. Saunders, 2001, էջ 74–75
  13. Beck, 1999, էջ 118–120
  14. Koehler, 2004
  15. Presseclub Concordia, 2006
  16. Mayr, 2016

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]