Բորկա Պավիչևիչ
Բորկա Պավիչևիչ Борка Павићевић և Borka Pavićević | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1947 |
Ծննդավայր | Կոտոր, ՀՍՖՀ[1] |
Մահացել է | հունիսի 30, 2019 (72 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Սերբիա և Չեռնոգորիա, Սերբիա և Չեռնոգորիա |
Կրթություն | Բելգրադի արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դրամատուրգ, լրագրող, մշակութային գործիչ և թատրոնի տնօրեն |
Կուսակցություն | Movement of Free Citizens? |
Պարգևներ և մրցանակներ | |
Borka Pavićević Վիքիպահեստում |
Բորկա Պավիչևիչ (սերբ.՝ Борка Павићевић, հունիսի 5, 1947, Կոտոր, ՀՍՖՀ[1] - հունիսի 30, 2019, Բելգրադ, Սերբիա), սերբ մշակութային գործիչ, թատերագիր և թատրոնի ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորկա Պավիչևիչը ծնվել է 1947 թվականին Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի էթիկայի պրոֆեսոր Վուկո Պավիչևիչի ընտանիքում[2]։
Երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Բելգրադ։ Այստեղ Բորկան ավարտել է դպրոցը և ընդունվել Բելգրադի տասներորդ գիմնազիան։ Հետագայում նա շարունակել է իր կրթությունը թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիայում, 1971 թվականին ավարտելով Դրամատիկական արվեստի ֆակուլտետը։ 1976 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
Տասը տարի Բորկա Պավիչևիչը դրամատուրգ է եղել «Ատելյե 212» թատրոնում։ Այնուհետև, 1981 թվականին հիմնադրել է Բելգրադի New Sensibility թատրոնը։ 1984-1991 թվականներին մասնակցել է KPGT գեղարվեստական շարժմանը (Kazaliste Pozoriste Gledalisce Teatar): Նա աշխատել է որպես Բելգրադի դրամատիկական թատրոնի դրամատուրգ և գեղարվեստական ղեկավար, քանի դեռ նրան 1993 թվականին չեն ազատել քաղաքական հայացքների պատճառով[3]։ Նա նաև աշխատել է BITEF փառատոնի (Բելգրադի միջազգային թատերական փառատոն) մրցատյանում, կազմակերպության համար աշխատելով շուրջ 20 տարի, համատեղ հիմնադրել է Բելգրադի շրջան հասարակական կազմակերպությունը[4][5]։ Նա թերթի մեկնաբան էր, մինչ այժմ աշխատում է որպես լրագրող, ունի իր սեփական սյունակը «Այսօր» (Данас (новине))թերթում։
Պավիչևիչը 1994 թվականին հիմնադրել է Մշակութային վարակազերծման կենտրոնը (Centre for Cultural Decontamination) նվիրված կատարսիսին, որտեղ ավելի քան 5000 միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ և բողոքի ակցիաներ են կազմակերպվել։ Նա 2012 թվականին Քաղաքացիական դիմադրության շարժման հռչակագրի ստորագրողներից մեկն էր (սերբ․՝ Покрета грађанског отпора) և հանդիսանում է «Բելգրադ, իմ Բելգրադ» («Београд, мој Београд») գրքի համահեղինակը։
Բորկա Պավիչևիչը լիբերալիզմի և պացիֆիզմի կողմնակից է։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Օտտո Ռենե Կաստիլյոի մրցանակը քաղաքական թատրոնի համար (2000 թվական), Հիրոսիմայի Խաղաղության և մշակույթի մրցանակը (2004 թվական), Մայա Մարշիչևիչ Տասիչի (Maja Maršićević Tasić, 2005 թվական) հիմնադրամի Osvajanje slobode մրցանակը և Եվրոպական մշակութային հիմնադրամի Routes Award մրցանակով (2009/2010 թվականներ)։ Պարգևատրվել է նաև «Պատվո լեգեոնի» ֆրանսիական շքանշանով (2001 թվական)։
Ապրում է Բելգրադում։ Ամուսնացած է մարդու իրավունքների փաստաբան Նիկոլա Բարովիչի (Никола Баровић) հետ[6], նրանք ունեն որդի՝ Յովանը (Јovan):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Borka Pavićević, pozorišni reditelj - Večiti sam buntovnik
- ↑ Nikčević, Tamara (2013). «Kratka istorija kulturnog trovanja». Vreme (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 27. 5. 2014.-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Yale Theatre. Yale School of Drama. 2002. էջ 27.
- ↑ «Europe in 2020: the future of the EU». Crossborder Experience. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Advokat Nikola Barović
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորկա Պավիչևիչ» հոդվածին։ |
|