Դրամատիկական արվեստի ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրամատիկական արվեստի ֆակուլտետ
Տեսակդրամատիկական դպրոց
Հիմնադրված է1948
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՆովի Բելգրադ
Կայքfdu.edu.rs և fdu.bg.ac.rs
Դրամատիկական արվեստի ֆակուլտետ (Սերբիա)##
Դրամատիկական արվեստի ֆակուլտետ (Սերբիա)
Դրամատիկական արվեստի ֆակուլտետ, Սերբիա
 Faculty of Dramatic Arts, Belgrade Վիքիպահեստում

Դրամատիկական արվեստի ֆակուլտետ (սերբ.՝ Факултет драмских уметности), Բելգրադի խոշորագույն ինստիտուտներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը հիմնադրվել է 1948 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կառավարության որոշմամբ՝ որպես Թատերական արվեստի ակադեմիա (Академија за позоришну уметност), որին կից 1950 թվականին բացվել է բարձրագույն կինոդպրոցը (Висока филмска школа): Ուսումնառությունն սկսվել է 1949 թվականի փետրվարի 12-ից։ Ակադեմիայի առաջին դասախոսներն են եղել Մատա Միլոշևիչը, Յոզո Լաուրենչիչը, ռեժիսուրա են դասավանդել Բոյան Ստուպիցան, Հյուգո Կլեյնը, առաջին ռեկտորն է եղել Դուշան Մատիչը։

1960-ական թվականներին հաստատության գործունեությունն ընդլայնվել է։ 1962 թվականին կառույցն անվանափոխվել է Թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսության ակադեմիայի (Академија за позориште, филм, радио и телевизију), 1973 թվականին՝ Դրամատիկական արվեստի ֆակուլտետ (թատրոնի, կինոյի, ռադիոյի և հեռուստատեսություն)։ 1974 թվականին հաստատությունը Նովի Բելգրադում ստացել է նոր շենք, որտեղ առաջարկվել են ուսուցման օպտիմալ պայմաններ։ 1998 թվականին ֆակուլտետի հիմնադրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ ֆակուլտետը պարգևատրվել է մշակույթի ոլորտում Հարավսլավիայի բարձրագույն մրցանակով (Վուկովյան մրցանակ)։

Կրթական ուղղվածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական հաստատությունում դասընթացներն իրականացվում են ինը ուղղվածություններով՝

  • Դերասանական հմտություններ
  • Թատրոն և ռադիոռեժիսուրա
  • Դրամատուրգիա
  • Մշակութային մենեջմենթ
  • Կինո և հեռուստա-ռեժիսուրա
  • Ֆիլմերի և հեռուստահաղորդումների արտադրություն
  • Օպերատորական արվեստ
  • Կինո և հեռուստա-մոնտաժ
  • Հնչյունային ռեժիսուրա

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամատիկական արվեստի ֆակուլտետ» հոդվածին։