Բորիս Ռիբակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Ալեքսանդրովիչ Ռիբակով
Борис Александрович Рыбаков
Rybakov BA.jpg
Ծնվել էմայիսի 21 (հունիսի 3), 1908
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 2001(2001-12-27) (93 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Q4533069?
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և լրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պատմաբան և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան, Պետական պատմական թանգարան և ՌԳԱ հնագիտության ինստիտուտ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և Լենինյան մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա

Բորիս Ալեքսանդրովիչ Ռիբակով (ռուս.՝ Рыбаков, Борис Александрович, մայիսի 21 (հունիսի 3), 1908, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 2001(2001-12-27), Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային հնագետ, պատմաբան և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1930)։ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1943 թվականից), ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն (1956 թվականից), ԽՍՀՄ ԳԱ Պատմության բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար (1973-1975)։

Հնագիտական դաշտային հետազոտություններ է կատարել 1932 թվականից (հին ռուսական Տմուտարական, Չեոնիգով, Լյուբեն և այլ քաղաքների պեղումները)։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են արլ․ սլավոնների և Հին Ռուսիայի հասարակական, տնտեսական և քաղաղաքական պատմությանը, հին ռուսական արհեստների ու մշակույթի պատմությանը, հեթանոսությանը, չափագիտությանը, արձանագրագիտությանը, ժամանակագրությանը, տարեգրությանը, ժողովրդական էպոսին են։ Ռիբակով Չեխոսլովակիայի (1960) և Լեհաստանի (1970) ԳԱ-ների ակադեմիկոս է, Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր (1964), մինչպատմական և նախապատմական գիտությունների Միջազգային միության Գործադիր կոմիտեի անդամ (1958 թվականից) և Սլավոնագետների միջազգային կոմիտեի անդամ (1963 թվականից)։

1958 թվականից «ԽՍՀՄ–Հունաստան» ընկերության նախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։ ԽՍՀՄ պետական (1949 և 1952) և լենինյան (1976) մրցանակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png