Բորիս Պոլևոյ
Բորիս Պոլևոյ | |
---|---|
Ծնվել է | մարտի 4 (17), 1908[1] կամ մարտի 17, 1908[2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5] |
Վախճանվել է | հուլիսի 12, 1981[6][7] (73 տարեկան) կամ հունիսի 12, 1981[2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Աշխատանքի վետերան» մեդալ և Ժողովուրդների բարեկամության շքանշան |
Boris Polevoy Վիքիպահեստում |
Բորիս Նիկոլաևիչ Պոլևոյ (մարտի 4 (17), 1908[1] կամ մարտի 17, 1908[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5] - հուլիսի 12, 1981[6][7] կամ հունիսի 12, 1981[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1908 թվականի մարտի 4-ին, Մոսկվայում։ Խորհրդաֆիննական պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։
Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1927 թվականին հրատարակվել է նրա «Ոջլոտ մարդու հուշերը» ակնարկային վիպակը։ Լայն ժողովրդականություն է վայելում «Պատմություն իսկական մարդու մասին» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, համանուն կինոնկար, 1948, հայ. հրտ․ 1948) վիպակը, որի հիմքում Խորհրդային Միության հերոս օդաչու Ա․ Մարեսևի սխրանքն է։ Պատերազմի և ետպատերազմյան տարիների խորհրդային մարդկանց հերոսականության մասին են «Մենք սովետական մարդիկ ենք» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950) ակնարկների ու պատմվածքների ժողովածուն, «Ոսկի» (1949-1950, համանուն կինոնկար, 1970), «Խոր թիկունք» (1958), «Ամայի ափին․․․» (1962, համանուն կինոնկար, 1966),«Բժիշկ Վերան» (1966, համանուն կինոնկար, 1968) վեպերը։
Արտասահմանյան ուղևորությունների արդյունք են «Ամերիկյան օրագրեր» (1956, Խաղաղության միջազգային մրցանակ, 1959), «Աշխարհով մեկ» (1958) և այլ ակնարկների ժողովածուները։ 1962 թվականից՝ «Յունոստ» («Юность») ամսագրի գլխավոր խմբագիրը։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1967 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի և խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ։ Կուլտուրայի եվրոպական միության փոխնախագահ (1952 թվականից)։
Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 6 այլ, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Խաղաղության ոսկե մեդալով։
Հայերեն թարգմանված երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայպետհրատ, 1948, 414 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
- Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական Մեծ պատերազմի իրական պատմություններ), Ե., Հայպետհրատ, 1950, 453 էջ։ Թարգմ.՝ Հարություն Թուրշյան։
- Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայաստան, 1969, 395 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
- Մեր Լենինը (պատմվածքներ), Ե., Սովետական գրող, 1986, 80 էջ։ Թարգմ.՝ Ա. Երիցյան։
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցանկանում եմ հաջողություն, «Գրական թերթ», 1969, № 1:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 http://russiapedia.rt.com/prominent-russians/literature/boris-polevoy-kampov/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.turizm.tver.ru/en/about/people
- ↑ 5,0 5,1 5,2 Полевой Борис Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 351)։ ![]() |
- Մարտի 17 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1981 մահեր
- Հունիսի 12 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս խմբագիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ