Հարություն Թուրշյան
Հարություն Թուրշյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1900[1] |
| Ծննդավայր | Վան, Օսմանյան կայսրություն |
| Վախճանվել է | 1978[2] |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | պատմաբան, թարգմանիչ, գրականագետ և լրագրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ներսիսյան դպրոց (1920) և Բաքվի պետական համալսարան (1926) |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Աշխատավայր | Սովետական Հայաստան |
Հարություն Գևորգի Թուրշյան (սեպտեմբերի 29, 1900[1], Վան, Օսմանյան կայսրություն - 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1920 թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1926 թ.-ին՝ Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Բաքվի Հովհ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում։ 1931 թ.-ից աշխատել է Երևանում։ 1931-1954 թթ.-ին եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի ոճաբանն ու թարգմանիչը։ 1947 թ.-ին «Հայ-հաբեշական առնչությունները VII դարից մինչև XX դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[3]։
Հ. Թուրշյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարդարապատի հերոսամարտը, Երևան, «Հայաստան», 1965, 272 էջ։
- Սարդարապատի հերոսամարտը, Երևան, «Հայաստան», 1969, 295 էջ։
- Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը, Երևան, 2013 թ․։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բելինսկի Վ., Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1948, 480 էջ։
- Բորիս Պոլևոյ, Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական մեծ պատերազմի իրական պատմություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 456 էջ։
- Գորկի Մաքսիմ, Գրականագիտական և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 478 էջ։
- Գերցեն, Եղելություններ և խոհեր, մաս Ա. Ե., Հայպետհրատ, 1952, 630 էջ։
- Գերցեն, Եղելություններ և խոհեր, մաս Բ, Երևան, Հայպետհրատ, 1953, 390 էջ։
- Գերցեն, Եղելություններ և խոհեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 710 էջ։
- Տակակուրա, Խակունեի ջրերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 360 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 204.
| ||||||||
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Հայ պատմաբաններ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ