Բորիս Ուգարով
Բորիս Ուգարով ռուս.՝ Бори́с Уга́ров | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1922[1] |
Ծննդավայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | օգոստոսի 2, 1991[2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Q85854766? և Q124738862? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ստորագրություն | |
Boris Ugarov Վիքիպահեստում |
Բորիս Ուգարով (ռուս.՝ Борис Сергеевич Угаров, փետրվարի 6, 1922[1], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 2, 1991[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, արվեստագիտության թեկնածու, մանկավարժ, պրոֆեսոր։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1983—1991)։
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1978, թղթակից անդամ 1973)։ ԽՍՀՄ ազգային նկարիչ (1982)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի (1985) և Ի․ Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի (1976) դափնեկիր։ 1983 թվականից` ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Սերգեևիչ Ուգարովը ծնվել է 1922 թվականի փետրվարի 6֊ին Պետրոգրադում՝ աշխատավորի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որպես կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորին։ Այնուհետև ծառայել է որպես հրետանավոր, մասնակցել է Լենինգրադի և Վոլխովի մարտերին, Կարելիայի Հանրապետությունում և Հեռավոր Արևելքում։ 1945 թվականին՝ զորացրվելուց հետո, ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և սովորել է Վ․ Մ․ Օրեշնիկովի և Ա․Ա․ Միլնիկովի մոտ։ 1951 թվականին ավարտել է Իգոր Գրաբարի արվեստանոցը և ստացել գեղանկարչի կոչում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Գարունը կոլխոզում» նկարը[3]։
Ինստիտուտն ավարտելուց հետո, 1951֊1954 թվականներին սովորել է ասպիրանտուրայում` Ալեքսանդր Գերասիմովի ղեկավարությամբ[4]։ Միևնույն ժամանակ, 1952-ից սկսում է դասավանդել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Նույն թվականին նա դարձել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։ 1951 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարում է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Վարում է ակտիվ հասարակական աշխատանք։ Նկարչի ամենահայտնի գործերից են «Լենինգրադացին» (1961, ՌՄ), «Դեպի կոլխոզ։ 1929 թվական» (1954, Գեղարվեստի ակադեմիայի թանգարան), «Վերածնունդ» (1980, ՌՄ) նկարները։
1975 թվականին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության խորհրդի նախագահ՝ մինչև 1979 թվականը զբաղեցնելով այդ պաշտոնը։
1977 թվականին նշանակվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի ռեկտոր։
1978 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ։ 1983 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ, զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1991 թվականը։
Բորիս Սերգեևիչ Ուգարովը մահացել է 1991 թվականի օգոստոսի 2֊ին։
Թաղված է Լենինգրադում՝ Վոլկովո գերեզմանոցում։
Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի Ճապոնիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1985) - «Վերածնունդ» (1980) նկարի համար
- Ի․ Ե․ Ռեպինի անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ (1976) - «Հողի համար, կամքի համար», «Հուլիս․ 1941», «Երկիր» նկարների համար
- Հայրենական պատերազմի շքանշան (6.11.1985)
- Կարմիր աստղի շքանշան (25.7.1944)
- մեդալներ
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թվական (Լենինգրադ). 1960 թվականի լենինգրադցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
- 1960 թվական (Լենինգրադ). Լենինգրադյան նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1961 թվական (Լենինգրադ). 1961 թվականի լենինգրադցի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
- 1964 թվական (Լենինգրադ). Լենինգրադ․ զոնալային ցուցահանդես
- 1967 թվական]] (Մոսկվա). Խորհրդային Ռուսաստան։ Երրորդ հանրապետական գեղարվեստական ցուցահանդես
- 1971 թվական (Լենինգրադ). Մեր ժամանակակիցը։ Լենինգրադյան արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ
- 1975 թվական (Լենինգրադ). Մեր ժամանակակիցը։ 1971 թ. Լենինգրադի նկարիչների աշխատանքների զոնալ ցուցահանդես
- 1975 թվական (Մոսկվա). Խորհրդային Ռուսաստան։ Հինգերորդ հանրապետական ցուցահանդես
- 1977 թվական (Լենինգրադ). Մեծ հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին նվիրված նկարիչների ցուցահանդես Լենինգրադում
- 1978 թվական (Լենինգրադ). Լենինգրադյան արվեստագետների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1980 թվական (Լենինգրադ). Լենինգրադյան արվեստագետների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.66.
- ↑ Борис Сергеевич Угаров. К 60-летию со дня рождения. Живопись. Графика. — Л: Государственный Русский музей, 1982. — с.13.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коровкевич C. Ярче и глубже показывать новое, передовое. Заметки о весенней выставке работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1954, 12 июня.
- Серебряный И. Молодые живописцы // Ленинградский альманах. Кн. 9. Л., Лениздат, 1954. С.338-342.
- Никифоровская И. Итоги большой творческой работы // Вечерний Ленинград. 1957, 10 октября.
- Бродский В. Жизнеутверждающее искусство. // Ленинградская правда, 1957, 11 октября.
- Двести лет Академии художеств СССР. Каталог выставки. — Л.-М.: Искусство, 1958. — с.174.
- Аникушин М. Солнце на полотнах. // Ленинградская правда, 1964, 3 ноября.
- Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград». // Ленинградская правда, 1964, 4 ноября.
- Молдавский Д. «Ленинград». На зональных художественных выставках // Литературная Россия, 1964, 27 ноября.
- Никифоровская И. У художников весна. // Ленинградская правда, 1965, 19 июня.
- Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.57-58.
- Аникушин М. О времени и о себе. // Вечерний Ленинград, 1967, 17 октября.
- Щеглов Е. Эпоха Ленина в творчестве художников России // Советская культура, 1970, 28 февраля.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Ուգարով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 6 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1991 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Արվեստագիտության թեկնածուներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային մանկավարժներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամներ