ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունք, հիմնադրվել է 1957 թվականի մայիսին՝ ֆիզիկատեխնիկական, բնական և տնտեսագիտական գիտությունների բնագավառներում տեսական ու փորձնական կոմպլեքսային հետազոտությունների և Սիբիրում ու Հեռավոր Արևելքում արտադրողական ուժերի զարգացման հետ կապված խնդիրների լուծման նպատակով։ Ունի ավելի քան 47 ԳՀ հիմնարկ, գրադարան (շուրջ 7 միլիոն գիրք), 3 հատուկ կոնստրուկտորական բյուրո, փորձնական գործարան, մոտ 70 գիտակայան, գիտական հրատարակություններ։ Գիտական հիմնարկները տեղաբաշխված են Նովոսիբիրսկում (բաժանմունքի կենտրոն), Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում, Ուլան-Ուդեում, Ցակուտսկում, Կեմերովոում, Տյումենում, Չիտտայում։ Սոցիալիստական երկրների ԳԱ-ների հետ համատեղ հետազոտում է բազմաթիվ գիտական պրոբլեմներ։ Բաժանմունքի գիտնականները համագործակցում են նաև ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների գիտնականների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 85 CC-BY-SA-icon-80x15.png