Բոյդ Հոլբրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոյդ Հոլբրուք
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1981(1981-09-01) (42 տարեկան)
ԾննդավայրPrestonsburg, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան
 Boyd Holbrook Վիքիպահեստում

Ռոբերտ Բոյդ Հոլբրուք (անգլ.՝ Robert Boyd Holbrook[1], սեպտեմբերի 1, 1981(1981-09-01), Prestonsburg, Կենտուկի, ԱՄՆ),  կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, ինչպես նաև մոդել և նկարիչ, որին մեծ համբավ է բերել «Նարկո» հեռուստասերիալում խաղացած դերը, որտեղ կատարել է DEA-ի գործակալ Սթիվ Մյորֆի դերը։

Վաղ կյանք և մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլբրուքը ծնվել է Կենտուկի նահանգի Պրեստոնսբուրգ քաղաքում՝ Էլեն և Դոն Հոլբրուքների ընտանիքում[1]։ Երիտասարդ տարիքում տեղական թատրոնում աշխատել է որպես ատաղձագործ[1][2]։

2001 թվականին Բոյդը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Elite Model» մոդելային գործակալության հետ, իսկ ավելի ուշ աշխատել է «Wilhelmina Models» նորաձևության հաստատությունում։ Հոլբրուքը նաև որպես մոդել համագործակցել է հետևյալ դիզայներների և նորաձևության ընկերությունների հետ՝ Գուչի, Ժան Պոլ Գոտյե, Վերսաչե, Hugo Boss, William Ralph Blass, Քելվին Քլայն, Մոսկինո, Մարկ Ջեյկոբս և Dean and Dan Caten։ Բոյդը և մոդել Օմահիր Մոտան Փարիզի «Omahyra & Boyd» ցուցահանդեսի համար լուսանկարել են Էլեն ֆոն Ունվերտի ընդունած կեցվածքը, հետագայում այդ լուսանկարներով լույս է տեսել «International Exhibitions» գիրքը[3][4]։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմ Ստրաչանի նկարազարդումների ուղեկցությամբ Հոլբրուքը Model-Max.com կայքում թողարկել է բանաստեղծությունների մինի շարք[5]։

Եվրոպայում և Ասիայում մասնակցելով նորաձևության ցուցադրություններին՝ Հոլբրուքը բավականաչափ գումար է կուտակել Նյու Յորքի համալսարանում կինոարվեստ ուսումնասիրելու համար, որտեղ նա ստացել է «SCPS 16mm Film» վկայական[6]։ Այնուհետև Բոյդը Կոլումբիայի համալսարանում հաճախել է դասընթացների (կինոյի պատմության ամբիոն և սցենարիստության բաժին)։ Այդ ժամանակվանից ի վեր նա թողարկել է հինգ կարճամետրաժ ֆիլմ։

Բոյդն William Esper Studio-ում ուսումնասիրել է դերասանական վարպետություն, որտեղ անցել է երկամյա ուսուցման դասընթաց[7], նա նաև մասնակցել է Շեյն Էնն Յանցի մասնագիտական վերապատրաստման ծրագրին (անգլ.՝ Shane Ann Younts), որտեղ սովորել է ձայնի և խոսքի բեմադրություն[8]։ 2007 թվականին նա իր սցենարն ուղարկել է ռեժիսոր Գաս Վան Սենթին, որը տպավորված լինելով սկսնակ կինեմատոգրաֆիստի տաղանդով՝ նրան փոքրիկ դեր է առաջարկել իր «Միլք» ֆիլմում[9]։ Նույն ժամանակահատվածում նկարահանվել է Permanent Me փանկ խմբի «Allison» երգի երաժշտական տեսահոլովակում՝ ևս մեկ մոդելի Tiah Delaney-ի հետ միասին[10]։

Ի թիվս այլ նախասիրությունների՝ Հալբրուքը կարողանում է լուսանկարել և քանդակներ ստեղծել։ Նրա «Iscariot» արտ շոուի առաջնաելույթը տեղի է ունեցել Նյու Յորքի RARE պատկերասրահում (2008 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 17)[11]։

2015 թվականին «Նարկո» հեռուստասերիալում կատարել է DEA-ի գործակալ Սթիվ Մյորֆի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլբրուքը դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի հետ սկսել է հանդիպել 2012 թվականի սեպտեմբերին «Շատ լավ աղջիկներ» ֆիլմի նկարահանումներին ծանոթանալուց հետո։ Զույգը նշանադրվել է 2014 թվականի մարտին[12][13]։ Սակայն, 2015 թվականի հունվարին նրանք բաժանվել են[14]։

Ավելի ուշ դերասանն ու նրա ընկերուհին՝ դանիացի դերասանուհի Տատյանա Պայկովիչը, 2018 թվականի հունվարի 14-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ որդին, որը ստացել է Դեյ անունը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2008 Միլք Դենթոն Սմիթ Հանդես է եկել որպես Ռոբերտ Բոյդ Հոլբրուք
2011 Երկինք և երկիր Երիտասարդ Էթան Միլլեր
2011 Սիրային կազմ Քյորքլ Նշված չէ տիտրերում
2011 Եղբայրություն արյունով Դուգլաս Քլերի
2011 Moving Takahashi Քրեյգ Կարճամետրաժ ֆիլմ
2012 Երրորդ ակտը Լյուկ
2013 Հյուրը Կայլ Օ’Շի
2013 Out of the Furnace Դաջվածքով տղա
2014 Երկվորյակները Բիլլի
2014 Փոքր միջադեպեր Ամոս Ջենկինս
2014 Շատ լավ աղջիկներ Դևիդ Էվերի
2014 A Walk Among the Tombstones Պիտեր Քրիստո
2014 Կորածը Ջեֆ
2015 Գիշերային փախստականը Դեննի Մագուայեր
2016 Ջեյնը վերցնում է հրացանը Վիկ
2016 Բռնցքամարտիկ-խամաճիկ Փինք
2016 Մորգան Սկիփ
2017 Լոգան Դոնալդ Փիրս
2018 Գիշատիչը Քուին Մակենա
2019 Լուսնի ստվերում Թոմաս Լոքհարթ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2009 Անսովոր դետեկտիվ Փանք «42» էպիզոդ 1
2009 The Beautiful Life: TBL Գեբրիել «Pilot» էպիզոդ 1
2010 Tough Trade Ջեքսոն Թաքեր Հեռուստաֆիլմ
2011 Այս սարսափելի «Р» տառը Միխայիլո Էպիզոդ 6
2012 Hatfields & McCoys Ուիլյամ «Կեպ» Հեթֆիլդ Մինի-սերիալ
, էպիզոդ 3
2013 Մոմավառության հետևում Քերի Ջեյմս Հեռուստաֆիլմ
2015—2016 Նարկո Սթիվ Մյորֆի Գլխավոր դեր
(2 եթերաշրջան)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deaton, Jarrid (2009 թ․ փետրվարի 18). «Stage Presence». The Floyd County Times. Kentucky. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին. «...Holbrook, 28...»
  2. An Evening of Scenes — Boyd Holbrook Արխիվացված 2009-07-06 Wayback Machine
  3. McFadden, William, ed. (n.d.). «Omahyra & Boyd». Ellen Von Unwerth (retrospective site). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Kamel Mennour Presents Ellen Von Unwerth: Hot things - digital prints». Parisiana.com. n.d. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Model-Max.com Interview — Boyd Holbrook Արխիվացված 2004-05-05 Wayback Machine
  6. Slash Interview with Boyd & Omahyra
  7. He Magazine Interview with Boyd Holbrook
  8. Boyd Holbrook Resume Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
  9. I-D Magazine — Boyd Holbrook Interview
  10. Permanent Me — «Allison» music video feat. Boyd Holbrook Արխիվացված 2009-07-06 Wayback Machine
  11. «RARE gallery show — Iscariot by Boyd Holbrook». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Maresca, Rachel. «Elizabeth Olsen engaged to boyfriend Boyd Holbrook: report». New York Daily News. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  13. D'Zurilla, Christie (2014 թ․ մարտի 13). «Elizabeth Olsen reportedly engaged to fellow actor Boyd Holbrook». L.A. Times.
  14. Lee, Esther (2015 թ․ հունվարի 19). «Elizabeth Olsen, Boyd Holbrook Split, Break Off Engagement After 3-Year Relationship». Us Magazine. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյդ Հոլբրուք» հոդվածին։