Բժիշկներ առանց սահմանների
| Բժիշկներ առանց սահմանների | |
|---|---|
| Տեսակ | բարեգործական կազմակերպություն, voluntary health agencies?, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և սոցիալական հիգիենա |
| Երկիր | |
| Հապավում | |
| Հիմնադրված | Դեկտեմբերի 20, 1971 |
| Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
| Տարածաշրջան | ամբողջ աշխարհ |
| Նախագահ | Ջոան Լյու |
| Անձնակազմ | 36 482 |
| Հիմնադիր | Bernard Kouchner?, Jacques Bérès?, Philippe Bernier?, Raymond Borel?, Marcel Delcourt?, Xavier Emmanuelli?, Vladan Radoman? և Max Récamier? |
| Պարգևներ | |
| Կայք | msf.org(անգլ.)(արաբ.) |
Բժիշկներ առանց սահմանների (ֆրանսերեն՝ Médecins Sans Frontières (MSF) կամ անգլերեն՝ Doctors Without Borders), միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպություն և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որն առավել հայտնի է պատերազմական տարածաշրջաններում և համաճարակի օջախ հանդիսացող երկրներում իրականացվող ծրագրերով։ Ստեղծվել է 1971 թվականին՝ Ֆրանսիայի բժիշկների նախաձեռնությամբ՝ բժիշկների, առողջապահության բնագավառի աշխատողների և իր առաքելությանը նպաստող այլ մասնագետների միավորմամբ[7]։ Ունի 18 գրասենյակ, որոնցից ԲԱՍ-Ֆրանսիան, ԲԱՍ-Բելգիան, ԲԱՍ-Շվեյցարիան, ԲԱՍ-Հոլանդիան և ԲԱՍ-Իսպանիան գործող և ծրագրեր իրականացնողներ են (2003)։ ԲԱՍ մասնաճյուղեր գործում են 80 երկրներում, որտեղ աշխատում է շուրջ 2500 կամավոր (2003)։ ԲԱՍ-ի գլխավոր նպատակն է բնական աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն) և պատերազմների ժամանակ բժշկական համընդհանուր էթիկային և մարդասիրական սկզբունքներին համապատասխան, առանց ռասայական, կրոնական, աշխարհայացքային և այլ խտրականությունների բազմակողմանի բժշկական աջակցություն ցույց տալ տուժած մարդկանց։
ԲԱՍ-ն իր առաջին առաքելությունը Հայաստանում իրականացրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, բուժօգնություն է կազմակերպել աղետյալներին, աջակցել առողջապահական ենթակառույցներին, հիմնել հոգեբանական խնամքի կենտրոն են։ 2002 թվականին ԲԱՍ-ը Հայաստանում իրականացրել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ու Սևանա լճի շրջանում հոգեկան առողջության ապահովման (ԲԱՍ-Բելգիա), դժվար իրավիճակում գտնվող երեխաների խնամակալության (ԲԱՍ-Ֆրանսիա) ծրագրերը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԲԱՍ-ի ֆրանսիական, բելգիական և հոլանդական մասնաճյուղերը բժշկական օգնություն են ցույց տվել հակամարտող կողմերի վիրավորներին, գերիներին, պատանդներին, բռնագադթածներին, ինչպես նաև աջակցել դրանց առողջապահական կառույցներին։ Արցախում ներդրվել է հիվանդանոցային սանհիգիենային (բժշկական թափոնի վառարանի կառուցում և հիվանդանոցների սանիտարական վիճակի վերահսկում), ներարկումների անվտանգության, ընտանիքի պլանավորման, հոգեկան հիվանդների և պատերազմի ժամանակ վնասված երեխաների առողջացման, տոտերկուլոզի դեմ պայքարի ծրագրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/médecins-sans-frontières-international?rid=928308827208-10
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1999/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://bbrfoundation.org/grants-prizes/pardes-humanitarian-prize-mental-health
- ↑ https://laskerfoundation.org/award/public-service/
- ↑ https://portaljuridic.gencat.cat/ca/document-del-pjur/?documentId=862714
- ↑ About MSF." Médecins Sans Frontières. Retrieved on 31 August 2011. "MEDECINS SANS FRONTIERES - Rue de Lausanne 78 - CP 116 - 1211 - Geneva 21"
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժիշկներ առանց սահմանների» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |