Բանալի թատրոն
Բանալի թատրոն, 1998 թվականին Իսրայելում հիմնադրված մանկական վիզուալ թատրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը համագործակցություն է թատրոնի դերասան Ավի Զլիչայի և Դիկլա Կատզի միջև։ Առաջինը նախկինում խաղացել է Հայֆայի թատրոնում և տարիների ընթացքում մասնագիտացել է Ժակ Լեկոկի մեթոդով, իսկ երկրորդը դրամատուրգ է և տիկնիկավար, որը գրում էր իսրայելական մանկական Արութզ Հայելադիմ ալիքի համար։ Նրանց երկուսն էլ ավարտել են Թել Ավիվի համալսարանի Թատրոնի ֆակուլտետի Ֆիլմերի և հեռուստատեսության բաժինը։ Համադրելով ֆիլմերն ու թատրոնը` նրանք ստեղծել են մի կազմակերպություն, որտեղ թատերական տարբեր արտահայտչամիջոցներ են կիրառվում յուրաքանչյուր ներկայացման համար։
Տարիների ընթացքում Բանալի թատրոնը համագործակցային նախագծեր է իրականացրել Իսրայելի կամերիայի նվագախմբի, Ռենեսանս փառատոնի, Հայֆայի փառատոնի, Ազգային առափնյա թանգարանի, Թել Ավիվի գեղարվեստի թանգարանի և մի շարք այլ հաստատությունների հետ։ Այն ASSITEJ-ի և UNIMA-յի անդամ է։ 2015 թվականին Դիկլա Կատզը առաջադրվել է որպես Իսրայելում UNIMA-յի պաշտոնական ներկայացուցիչ[1]։
Բանալի թատրոնը նաև ներկայացումներ է ունենում ամբողջ աշխարհում։ Այն ներկայացրել է «Բարոն Մյունխհաուզենը» Վիետնամում և Ղազախստանում (2012), «Երբ ամեն ինչ կանաչ էր» բեմադրությունը Հյուսիսային Մակեդոնիայում[2], Սենեգալում, Հարավային Կորեայում[3], Բուլղարիայում (2014), Հայաստանում[4], Իտալիայում[5], Թայվանում, Սլովենիայում, Ճապոնիայում, Կոսովոյում[6][7], Նորվեգիայում[8], Լեհաստանում (2015), Բելառուսում[9], Սլովակիայում, Թաիլանդում, Մյանմայում, Հնդկաստանում[10], Մոնտենեգրոյում, Խորվաթիայում և Ռումինիայում (2016)։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998` "Գանձերի կղզին", ներկայացում ըստ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի գրքի[11]
- 2000` "Նարնջագույն կոշիկը", Կոմեդիա դել'արտե երաժշտական ներկայացում
- 2002` "Տղան, որ վախ չուներ", ներկայացում` ըստ Գրիմ եղբայրների հեքիաթների
- 2005` "Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն Մյունխհաուզեն", կաբարե երկու դերասանների և տիկնիկների համար
- 2007` "El BeBE", վոդևիլ անիվների վրա, երկու դերասանի և տիկնիկների համար
- 2009` "Հսկայական շաղգամը", ըստ ռուսական ժողովրդական հեքիաթների
- 2012` "Երբ ամեն ինչ կանաչ է", տիկնիկային մնջախաղ` ըստ Անձնվեր ծառը և Լորաքս ստեղծագործությունների
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր պարգևներին թատրոնն արժանացել է «Երբ ամեն ինչ կանաչ էր» ներկայացման համար։
- Լավագույն երաժշտական մրցանակ ASSITEJ-ի կողմից, Իսրայել, 2013
- "Ոսկե դելֆին" մրցանակ լավագույն դեբյուտի համար, Վառնա, Բուլղարիա, 2014[12]
- Մանկական ժյուրիի մրցանակ` Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, Կատովիցե, Լեհաստան, 2015
- Մանկական ժյուրիի մրցանակ` VIRVAR միջազգային տիկնիկային փառատոն, Կոշիցե 2016
- Գրան-պրի մրցական և դրամատուրգիայի մրցանակ` Medunarodni Festival Lutkarstva, Պոդգորիցա, Մոնտենեգրո, 2016[13][14]
- "Tibor Sekelj" մրցանակ` 49-րդ PIF փառատոնը, Զագրեբ, Խորվաթիա, 2016[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UNIMA Israel Արխիվացված 2016-03-13 Wayback Machine, at the UNIMA website
- ↑ Performances from Israel and Romania Bitolino, Tera TV Macedonia 2014
- ↑ When all was Green Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Gyeonggi Puppet Festival
- ↑ The Key Theatre in the "Puppets for Peace and Intercultural Dialogue March" - TV article, Shoghakat TV company
- ↑ The Key Theatre Presents: “When all was Green” Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, Israel @ EXPO Milano
- ↑ The Key Theatre in the Festival in Pristina Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, Gazeta Tribuna, September 26, 2015
- ↑ Dodona - The Key Teatre, "When All Was Green" - 25 shtator 2015, Dodona Theatre
- ↑ Nina Abrahamsen, Pia and Nora: - We need trees(չաշխատող հղում), Budstikka, October 12, 2015.
- ↑ “WHEN EVERYTHING WAS GREEN”, 19.5.2016
- ↑ Henna Rakheja, Puppets from Israel will charm the city audience, Hindustan Times, 18 July 2016; Ganita, Who is the Real Puppet, The Pioneer, 25 July 2016
- ↑ The Key Theatre in the stage versions list of "Treasure Island" Արխիվացված 2012-05-04 Wayback Machine, in The Robert Louis Stevenson Archive
- ↑ Golden Dolphin Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, State Puppet Theatre Varna
- ↑ The awards of the Festival 2016
- ↑ MEĐUNARODNI FESTIVAL LUTKARSTVA: Grand prix za Teatar Ključ iz Izraela(չաշխատող հղում), 18.9.16
- ↑ And the award goes to... Արխիվացված 2020-02-03 Wayback Machine, 49. PIF, September 18, 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Key Theatre website Արխիվացված 2019-09-08 Wayback Machine
- Boutique children's theater celebrates 10 years, The Jerusalem Post, 12.5.2007
- Dikla Katz Արխիվացված 2015-06-16 Wayback Machine, at the Playwrights Database
- The Key Theatre channel on YouTube
- Dikla Katz in an interview to the Vietnamese TV channel NetViet – VTC 10, on YouTube, 17.9.12
- !CultureBuzz Converses with the key people behind The Key Theatre – about "When all was Green", on YouTube, 2012
- When All Was Green — An Israeli Puppetry Play in STU, Shantou University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանալի թատրոն» հոդվածին։ |
|